Թովմաս Պողոսյան – 60

0
28

 

Հոբելյան

watermarked_Tovmas-Poghosyan

    Ժողովրդական երգերի բանահավաք, մանկավարժ, ժողովրդական եւ աշուղական երգերի անվանի կատարող Թովմաս Պողոսյանի 60-ամյակի առթիվ Երեւանի Օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնում կայացավ հոբելյանական համերգ-երեկո: Ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ հայ աշուղական երգի տարածման եւ հայեցի մատուցման ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, <<Սայաթ Նովա>> մշակութային կենտրոնի ղեկավար Թովմաս Պողոսյանը պարգեւատրվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի Պատվո մեդալով, Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալով, ՀՀ Սփյուռքի նախարարության բարձրագույն պարգեւով` Կոմիտասի անվան մեդալով, ինչպես նաեւ այլ պարգեւներով:

   <<Ընկերը>> մեկ անգամ եւս միանում է անվանի երաժշտագետի հոբելյանի առթիվ հնչած բոլոր շնորհավորանքներին եւ նրան ստեղծագործական մեծ հաջողություններ մաղթում: