Թովմաս Պողոսյան – 60

0
61
<<Ընկեր>> – ական շնորհավորանք և…  շնորհակալություն
Բացառիկ

  Այսօր՝ հունվարի 18-ին, լրանում է հայ երգարվեստի անխոնջ նվիրյալ, ՀՀ ժողովրդական արսիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի 60-ամյակը: Ջերմ ու սրտագին շնորհավորելով տաղանդավոր հայորդուն հոբելյանի առթիվ, նրան ստեղծագործական նորանոր հաղթանակներ ու երաժշտարվեստի ոլորտում բարձրահունչ թռիչքներ ենք մաղթում: Համոզված ենք, որ նրա ազգանվեր ու ազգանպաստ գործունեությունն այսուհետև ևս մեզ ու համայն աշխարհին բարձրաժեք արվեստին հաղորդակցվելու, այն վայելելու հաճելի ու անկրկնելի պահեր կպարգևի…
   Միաժամանակ, այս արժանահիշատակ հոբելյանի առթիվ շնորհակալության ու երախտիքի անկեղծ խոսք ենք հղում Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցներ Շուշանիկ և Հարութուն Սարգսյան ամուսիններին, ովքեր սիրահոժար պատրաստակամությամբ աջակցեցին մեզ ժամանակին ու պատշաճ հրատարակելու թերթի այս բացառիկ համարը: Ընկերական մոտեցում ու վերաբերմունք դրսևորելով, իրենց անշահախնդիր ու ազնվաբարո վարվելակերպով նրանք, անկասկած, տեղ գրավեցին <<Ընկեր>>-ի ընկերների ամենաբարձր հորիզոնականներում, ինչից մեզ միմիայն հպարտ ենք զգում և, իհարկե, խոնարհաբար պարտավորված ենք : Պարտավորված` դեպի լույսի ու բարու հաղթանակն ընթացող մեր երթը հավատարիմ ու անդավաճան շարունակելու պատվաբեր գործում….
SHARE