Ժողովրդական ընկերը

0
110

Ապրելակերպ

watermarked_Mher Hambardzumyan (Tunaqimikati Mher )

  Մհեր Համբարձումյանի /ինչպես ժողովուրդն է ասում` թունաքիմիկատների Մհերի/ հետ հանդիպումը պատահական ստացվեց: Նա վաղուց զբաղվել է թունաքիմիկատների ներկրումով, իսկ հիմա այդ գործով եղբայրը` Մասիսն է զբաղվում:

  Ինչպես տեղեկացանք Մհերի հետ զրույցից, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ապրողների գրեթե 80 տոկոսն իր ընկերներն են: Որպես ժողովրդական մարդու, նրան շատ են հարգում: Հատկապես` Դաշտավան, Զորակ գյուղերում: Հարգում են որպես ճանաչված, հեղինակություն ունեցող մարդու: Աջակցում, ձեռք է մեկնում ժողովրդին, անում հնարավորը, ինչի համար երբևէ ափսոսալու առիթ չի ունեցել և այսօր էլ չունի: Գնահատվում է մարդկանց կողմից:

    Բարի գործ անելը, կարելի է ասել, ապրելակերպ է դարձել Մհերի համար: 25 տարեկանից բարի գործ է արել ժողովրդի համար, ինչի փոխհատուցումն այսօր, այսպես թե այնպես, ստանում է: Փոխադարձ հարգանքը եղել է և կա, ժողովուրդը միշտ պատրաստակամ է նրա կողքին կանգնելու, հարգելու նրա խոսքը: Մարդկանց ժամանակին անշահախնդիր օգնելով, երբևէ մտքով չի անցկացրել, որ դառնալու է հեղինակություն իր շրջապատի համար:

   Այս տարածաշրջանի մարդկանց հետ զրույցներից ևս նույնը լսեցինք, միայն արժանի խոսքեր` Մհերի հասցեին: Ըստ նրանց, Մհերը շատ բարի, կամեցող մարդ է, կարիքավորին մշտապես ձեռք մեկնող, հասնող, օգնող: Դիմողներից ոչ ոք չի անտեսվում: Որևէ հնար անպայման գտնում է` ընդառաջելու մարդկանց: Ապրելով Դաշտավանում, հարևան գյուղերում ևս լավ ճանաչում ու համբավ ունի: Դժբախտության մեջ հայտնված մարդկանց մենակ չի թողնի, իր անշահախնդիր աջակցությունը կառաջարկի: Ասածն` արած է:

   Մհեր Համբարձումյանը լավ ընկերոջ ընդօրինակելի կերպար է: Ընկերաբար, մարդկայնորեն է վերաբերվել դիմացինին` ով ուզում է լինի: Տվել է ունեցածը, արել ձեռքից եկածը, որ կողքի մարդն իրեն լավ զգա, նեղության մեջ չլինի: Արժանի ժողովրդականություն է վայելում, և պատահական չէ, որ նրա կարծիքը գնահատվում ու հարգվում է: Նրան վստահում են, հավատում ու մեծարում:

   Նրա պարագայում, կարծում ենք, շատ արժանի է ժողովրդական ընկեր արտահայտությունը, որը և կարելի է պատվավոր կոչում դարձնել Մհեր Համբարձումյանի համար…