Ինչպես դամոկլյան սուր

0
14
  Ներկայումս Հայաստանում աղքատության ցուցանիշը շուրջ 35 տոկոս է: Այսինքն, մեր երկրում գրեթե 1 մլն մարդ աղքատ է: Բևեռվածության այսպիսի խորացումն ավելի է մեծացնում սոցիալական անարդարության զգացումը, որն ամեն պահի կարող է վառոդի տակառի պես պայթել: Պատահական չէ, որ ֆրանսիական հեղափոխության հիմնական կոչերից մեկն էր` <<Պատերազմ պալատներին, խաղաղություն խրճիթներին>>, որի արդյունքում ֆրանսիական ազնվականության և հարուստ խավի մի վիթխարի զանգված թալանվեց և ոչնչացվեց զայրացած հեղափոխական ամբոխի կողմից: Այս հեռանկարը միշտ դամոկլյան սրի պես կախված է փողապետական իշխանության գլխին, որն աչքի է ընկնում սոցիալական և քաղաքացիական անպատասխանատվությամբ, հասարակական կարիքների նկատմամբ անտարբերությամբ:
SHARE