Ինչպես հարազատ եղբայրը

0
15


     ԱՄՆ «Լոռի » հիմնադրամը իր նախագահի` Ժիրայր Էքմեքչյանի գլխավորությամբ ոչ միայն կանգնած է սպորտի, այլև մշակույթի ասպարեզի մարդկանց կողքին. ցանկացած մշակույթի գործիչ, եթե ոտք դնի Լոս Անջելես, ապա անպայման Էքմեքչյանի ձեռք մեկնման շունչը կզգա: Առավել ևս, եթե դա վերաբերում է ազգային մշակույթին: Փորձեցինք հանդիպել մշակույթի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Թովմաս Պողոսյանը և Արա Գևորգյանը, ովքեր պատիվ են ունեցել լինելու ԱՄՆում և ստանալու ԱՄՆ  « Լոռի » հիմնադրամի աջակցությունը` այն առումով, որ համերգները ընթանան շատ բարձր մակարդակով:
Պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի մեկնաբանությամբ`  « ՍայաթՆովա »  աշուղական անսամբլը ելույթներով հաճախ հանդես է գալիս Սփյուռքի բազմաթիվ համայնքներում, Վրաստանում, Սիրիայում, ՌԴում, ԱՄՆում և արժանանում ջերմ ընդունելության: Իհարկե, Սփյուռքի մեր հայրենակիցները մեծ խանդավառություն են ապրում ևս մեկ անգամ ըմբոշխնելով բարձրարվեստ ազգային երգերաժշտություն: Հույս փայփայելով, որ հաջորդ տարի նույն ուղեգծով շրջագայություն տեղի կունենա£ Իսկ ազգային մշակույթը ներկայացնելը օտար երկրում ապրող հայի համար ունի մեծ առաքելություն` չձուլվել օտարների մեջ, մնալ հայ, պահպանել հայի քո տեսակը: Իսկ այս  առաքելությունը կյանքի կոչելուն պատրաստակամ են սփյուռքահայ բարի ու հայրենասեր այնպիսի մարդիկ, ինչպիսին է, օրինակ, Ժիրայր Էքմեքչյանը: Նա առանձնակի ուշադրությամբ, իր ծառայություններով անսամբլին իր մեծ օգտակարությունն է բերում` համերգներով հանդես գալու ԱՄՆ յուրաքանչյուր այցելության ժամանակ: Դրանք արտահայտվում են հյուրասիրություններով, սնունդ մատակարարելով, տրանսպորտային ծառայությամբ աջակցելով: Ամեն հնարավորն արվում է նրա կողմից, որ անսամբլը իրեն օտարության մեջ չզգա, շրջապատված լինի ջերմ վերաբերմունքով, հանդես գա ամենաբարձր մակարդակով` չունենալով խնդիր հեռավոր ԼոսԱնջելեսում:
 «Մեկնեցինք ԱՄՆ, հաջորդ օրը Ժիրայրը միանգամից եկավ, ներկայացավ, որ  «Լոռի»  հիմնադրամը պատրաստակամ է անելու ամեն ինչ  «ՍայաթՆովա»   անսամբլի համար: Կարծես, արդեն վաղուց պայմանավորված լինեինք, մինչդեռ նման բան չկար: Շատերն առիթ փնտրեցին մեզ մոտենալու, իրենց ծառայությունն առաջարկելու, բայց ամենքին չէ, որ կարող ես որևէ հարցով դիմել: Իսկ Ժիրայրը այն մարդն է, ում անկաշկանդ դիմում էի ցանկացած հարցով, այնպես, ինչպես կդիմեի ամենամերձավորիս, հարազատ եղբորս: Իսկ դա ինձ համար անսահման թանկ է, այսինքն` Ժիրայրը ինձ համար հարազատ եղբայր դարձավ: Հարց ունենալիս  առանց երկմտելու, տատանվելու դիմում էի, և անմիջապես խնդրանքս կատարվում էր: Լոռվա աշխարհի մեղմությունը, մարդասիրությունը, բարությունը և պարզությունն ակնհայտորեն դրսևորվել են Ժիրայրի մեջ: Հայի լավը, ախր, շատ է լավը, և իմ փափագն է, որ էդ տեսակը շատ լինի մեզանում և այդ հզոր գենը ծառայեցվի ամենակարևոր նպատակին, այն է` ազգապահպանության կարևոր գործին » , ասաց Թ. Պողոսյանը:
SHARE