Ինքնամաքրում

0
13

   Հաճախ, մեր երկրի ճակատագրով մտահոգված, հույսներս կապում ենք  հեղափոխության հետ` մոռանալով, որ մենք ժամանակին շատ-շատ սխալներ ենք գործել: Ուստի և այդ ամենը մեկ օրում հեղափոխություն անելով չենք լուծի, եթե ավելի շատ չվատացնենք: Այսօր մեր գլխավոր խնդիրը պետք է լինի քաղաքացի դաստիարակելը: Պետք է ճիշտ քաղաքացի դաստիարակելու հիմքը դնենք, որովհետև դրանով է պայմանավորված երկրի վաղվա օրը: Ճիշտ քաղաքացիներից էլ, բնականաբար, կծնվեն ճիշտ քաղաքական գործիչներ: Այո, եկեք նախ ճիշտ քաղաքացի դաստիարակենք, և այդ քաղաքացու միջից անպայման դուրս կգա մեկը, ով կլինի առաջնորդ, ում և անվերապահորեն կվստահի ժողովուրդը…
SHARE