Իսկական ընկերություն

0
68

Երախտագիտություն

Մադրիդի <<Ռեալի>> և Պորտուգալիայի հավաքականի նշանավոր հարձակվող Քրիշտիանու Ռոնալդոն պատմել է.

-Իմ հաջողությունների համար ես պարտական եմ վաղեմի ընկերոջս` Ալբերտ Ֆոենտրային: Մենք նրա հետ ժամանակին խաղացել ենք գավառային երիտասարդական ակումբում: Մի անգամ մեզ մոտ եկան լիսաբոնյան <<Սպորտինգի>> ֆուտբոլային գործակալները և ինձ ու Ալբերտին ասացին. <<Այսօր ձեզնից ով ավելի շատ գոլ խփի, նրան էլ կվերցնենք մեր թիմ>>: Այդ խաղը մենք շահեցինք 3:0 հաշվով: Սկզբում ես խփեցի մենակ անցում կատարելուց հետո, ապա Ալբերտն իմ` անկյունայինից <<կախած>> գնդակը հաջողությամբ գլխով հարվածեց, իսկ երրորդ գոլն ուղղակի ապշեցրեց բոլորին: Ալբերտը մի քանի փայլուն խաբսերից հետո մեն-մենակ մնաց դարպասապահի հետ, ես այդ պահին ընթանում էի նրանց կողքով: Նա անցավ դարպասապահին, մնում էր լոկ գրավել դատարկ դարպասը, բայց նա վերցրեց և փոխանցում կատարեց ինձ, և ես գնդակն ուղարկեցի անպաշտպան դարպասը: Ահա այդպես ինձ վերցրեցին <<Սպորտինգ>>: Խաղից հետո ես մոտեցա նրան և հարցրեցի. <<Ինչո՞ւ>>: Իսկ նա պատասխանեց. <<Քրիշ, դու ինձնից լավ ես>>: Եվ գնաց:

Լրագրողները որոնեցին և գտան հենց այդ Ալբերտի տունը և հարցրեցին նրան, թե իրոք այդպես է եղել: Նա հաստատեց` հավելելով, որ ֆուտբոլիստի իր կարիերան այդպես էլ ավարտվեց, և հիմա գործազուրկ է:

-Բայց որտեղի՞ց ձեզ այդ շքեղ տունը, թանկարժեք ավտոմեքենան: Դուք ապահովված եք, ոչնչի կարիք չեք զգում, ունեք կին, չորս երեխա: Որտեղի՞ց փող այդ ամենի համար:

Ալբերտը հպարտորեն պատասխանեց.

-Այդ ամենը Քրիշտիանուի շնորհիվ է…

SHARE