Իրականությունն այլ է…

0
19
   Գիշեր-ցերեկ եթերից, ամբիոններից որոշ պաշտոնյաներ խոսում են փոքր ու միջին բիզնեսից, այդ բիզնեսի համար արտոնություններ սահմանելուց, բայց իրական վիճակը գալիս է ապացուցելու, որ այդպիսի բան չկա: Այսօր Հայաստանում ճիշտ հակառակ գործընթացն է գնում, բոլորը միայն իրենց ու իրենց բիզնեսի մասին են մտածում: Ցույց տվեք մի պաշտոնյայի, որ աջակցում է փոքր ու միջին բիզնեսին: Չկա այդպիսի բան, չեք գտնի, իսկ եթե, ասենք, գտնեք էլ, ուրեմն այդ պաշտոնյան իր հորեղբոր կամ մորաքրոջ տղան է: Կամ էլ նրանց միջև քավոր-սանիկական հարաբերություններ կան: Դրանք ամպագոռգոռ բառեր են, իրականությունն այն է, ինչ տեսնում ենք բոլորս…
SHARE