Ի լրումն կամ` Վերջաբանի փոխարեն

0
17

Աշոտ Ավետիսյանի կյանքն, իրոք, ազնիվ, անխոտոր ճանապարհով է ընթացել և առաքինի ու բարի են նրա խոսքն ու գործը: Երջանիկ է, որ կարողացել է ապրել իր դավանած արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ: Հաց է արարել և ժողովրդին հանապազօրյա հաց պարգևել, ահա թե ինչու Աստծո ու աշխարհի առաջ խիղճը մաքուր է: Դժվարին ուղի է անցել, բայց ճշմարիտ է այն և աչքի լույսի պես պարզ ու ջինջ:

Ստեղծել է հրաշալի ընտանիք: Կինը` Ռամիդան, շուրջ 15 տարի տնօրինել է Սևանի արվեստի դպրոցը: Դուստրը բժշկուհի է, երկու երեխայի մայր: Որդին` Արտավազդը, իրավաբան է: Հայկական ազգային ավանդապահ ընտանիք, որտեղ հարգի են կրթությունը, հայրենասիրությունը, սերն ու համերաշխությունը: Ընկերներն ու մտերիմներն այս հրաշալի օջախը շատ հաճախ նմանեցնում են Աստծո տաճարի…

Հաճելի առիթներ ունեցանք զուցելու շատ-շատերի հետ` թե՛ Աշոտ Ավետիսյանի ծննդավայրում, թե՛ Սևանի տարածաշրջանում և թե՛ մարզի տարբեր բնակավայրերում: Լսեցինք ջերմ ու բարի խոսքեր նրա հասցեին, գոհունակություն, հպարտություն ու ոգևորություն զգացինք մարդկանց շրջանում: Վստահ էին, որ հենց նա է արժանի խորհրդարանում ընտրվելու, քանի որ ժողովրդի ծոցից ելած, նրա դարդն ու ցավը լավ իմացող և իր հայրենակիցներին մշտապես սատար կանգնած հրաշալի անձնավորություն է: Մարդ` մեծատառով:

 <<Ընկեր>>-ը բարի երթ ու փառահեղ հաղթարշավ է մաղթում Աշոտ Ավետիսյանին` վստահ ու հավատացած լինելով, որ նրա հաջողության պարագայում կշահեն թե՛ Սևանի տարածաշրջանը, թե՛ նրա մարդիկ և թե՛ հայոց ազգային

SHARE