Լավն ու բարին չես կարող երբևէ անտեսել

0
13
Բայց և պիտի հնարավորություններդ ներեն բռնածդ գործը պատվով կատարելու համար…

Անկեղծություն

Հակոբ Շահինյանը մասնագիտությամբ զոոտեխնիկ է, լրջորեն զբաղվում է անասնապահությամբ, մասնավորապես` խոզաբուծությամբ: Դրան զուգահեռ, արդեն 5-րդ տարին է, <<Մասիս Տոբակո>>-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելով` ծխախոտի մշակություն է իրականացնում: Այգեհովտում, 3 հեկտար հողատարածության վրա:
-Միակ ընկերությունն է,- ասաց պարոն Շահինյանը,- որ սահմանամերձ մեր գոտում նման` բարձրակարգ մակարդակի գործունեություն է ծավալում: Որևէ բանից չենք նեղվում, ժամանակին ամեն ինչ հասցնում են, ժամանակին վարձատրում, ամեն ինչով ապահովված ենք: Այս տարի կարկուտը սածիլը, արտերը վնասեց, մեր չարչարանքը աղետը տարավ: Փոխհատուցեցին մեր կրած վնասը, ինչի համար շատ շնորհակալ ենք: Աշխատուժի խնդիրն այսօր զգացնել է տալիս: Ծխախոտի մշակությամբ հիմնականում կանայք են զբաղվում, երիտասարդները չեն գալիս, տարեցներն էլ ուժից ընկել են: Վարձից են դժգոհում. բանվորին այսօր 3 հազար դրամ օրավարձով չես պահի: Դժվար աշխատանք է, մանավանդ` շոգ եղանակին: Գյուղացիները դժկամությամբ են գալիս, այն դեպքում, երբ ժամանակին Այգեհովիտը հայտնի էր ծխախոտագործությամբ` տարեկան 350 տոննա չոր ծխախոտ է հանձնել… Այսօր ձեռքի աշխատանքը բավականին` մոտ 90 տոկոսով կրճատվել է, ինչը նաև դրականորեն է ազդել հումքի որակի վրա: Եթե խնդիրներից խոսելու լինեմ, ապա հիմնականը ոռոգման ջրի հետ է կապված: Մեծ դժվարությամբ ջրագծեր ենք քաշել, ջուրը տեղ հասցրել, բայց վարձը բավականին շատ է, վերջերս էլ ավելացավ: Իմ արտը մեկ անգամ ջրելու վարձը կազմում է 120 հազար դրամ: Նվազագույնը 5-6 անգամ պիտի ջրվի: Սրան գումարած` բանվորի վարձը, այլ ծախսեր, տակը, ինչպես ասում են, համարյա բան չի մնում: Ելնելով այս իրավիճակից, ցանկալի կլիներ, եթե հարգարժան մեր ղեկավարությունը վերանայեր ընդունման գները և հնարավորինս ավելացներ: Համենայնդեպս, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մենք պիտի միասին մի ելք գտնենք: Եթե շրջապատում ամեն ինչ թանկանում է, ապա, բնականաբար, մեր ոլորտում էլ պիտի դրան համարժեք քայլեր ձեռնարկվեն: Բանվորը, աշխատողը պիտի պատշաճ վարձատրվի, որպեսզի պատշաճ էլ որակ ապահովի: Մարդկանց շահագրգռությունը տեղը պիտի լինի, ինչի դեպքում որակի բարելավման հետ մշակության ծավալներն էլ կընդլայնվեն: Հուսով ենք, որ ինչ-որ առումով այս խնդիրը կլուծվի, և մենք մեր աշխատանքում անհարկի դժվարություններից զերծ կմնանք, ի վիճակի կլինենք շարունակելու գործը: Վարդանյաններն այն մարդիկ են, որ միշտ մտել են հասարակ, աշխատավոր ժողովրդի դրության մեջ և նրա համար արել անգամ անհնարինը: Որքան գործ են արել մեր գյուղերի համար, որքան ներդրումներ, որպեսզի մարդկանց կյանքը բարելավվի: Ինչպես չգնահատել դա և արժանին չմատուցել նրանց…
SHARE