Լավ, բարի գործով

0
51
Վերածնունդ
օրինակ դառնալ շրջապատիդ համար<<վարակել>> կողքիդ մարդկանց

  <<Ֆիրմա Նյու>> մաքսային պահեստի տնօրեն Վազգեն Ազիզյանը մեզ հաճելիորեն զարմացրեց հարազատ գյուղի, հող ու ջրի, նրա մարդկանց նկատմամբ ունեցած մեծ սիրով ու հոգատարությամբ: Պատվախնդիր այր, որ մտահոգ է ոչ միայն իր ընտանիքի ու հարազատների, այլև համագյուղացիների խնդիրներով: Ուզում է գյուղը վերականգնել, բերել այն վիճակին, ինչպիսին խորհրդային տարիներին էր, և նոր շունչ հաղորդել երբեմնի ավանդույթներին: Հրաշալի, գեղեցիկ ավանդույթներ, որոնք համախմբել են բնակիչներին և մտերմացրել նրանց այնքան, որ գյուղում տիրել է ընկերային մթնոլորտ, ինչը բացառիկ երևույթ պիտի համարել: Բնակավայր, որտեղ գրեթե բոլորը ընկերներ են եղել
   Այսօր Գետարգելն աստիճանաբար վերագտնոմ է իրեն` համախմբվելով ու թոթափելով ոչ հեռու անցյալի անցանկալի բեռը: Բարեկարգվում է սրտացավ մարդկանց, ընկերների շնորհիվ: Ձևավորվել է ընկերային նոր մթնոլորտ, յուրաքանչյուր արված գործից ոգևորվում են բնակիչները, ամեն մեկը ձգտում է ինչոր չափով իր լուման բերել գյուղի վերաշինմանու զարգացման գործին: Ինչպես պարոն Ազիզյանն ասաց, գյուղը նախկինում Սմո է կոչվել, հետո է վերանվանվելդառնալով Գետարգել: Երբ 1950 թ. կառուցվելիս է եղել Ռադիոկայանթիվ 1-ը, նրա ապագա ծնողները եկել են այստեղ աշխատելու: Այստեղ են ծանոթացել և ապա ամուսնացել: Ահա, այդպես ծնվել, բնակություն են հաստատել այստեղ: Շատ հետաքրքիր կյանք է եղել, ռուսների հետ են ապրել: Ռադիոկայանը նրանց շնորհիվ է կառուցվել, մինչև1980-ականների վերջն այստեղ անգամ <<տանցի>> կար: Մի խոսքով, շատ հետաքրքիր գյուղ է եղել: Ծանր տարիներին ամեն ինչ, ուղղակի, քանդվեց

 –Պատվախնդրությունը խոսեց մեջս,- շարունակեցՎազգեն Ազիզյանը,-  հնարավորություններս էլ, փառք Աստծո, բավականացրեց, որպեսզի ձեռնամուխ լինենք բնակավայրի վերականգնմանը: Եվ նաև, իհարկե, Գագիկ Ծառուկյանիշնորհիվ սկսեցինք գյուղը ոտքի կանգնեցնել: Ճիշտ է, մեր աշխատանքի արդյունքն է, բայց ամբողջը պարոն Ծառուկյանի շնորհքն է: Գյուղի բնակչության մոտ 70 տոկոսն իր մոտ է աշխատում: Բացի այդ, օգնում է ամեն հարցում: Մշտապես օգնել է ֆինանսապես, ուղղություն ցույց տվել: Ամեն հարցում մեր կողքին կանգնած է: Ինչ հարցով դիմել ենք` դրական պատասխան ենք ստացել: Մենք Առինջ գյուղի, այսպես ասած, դուստրն ենք եղել: Մեր հասցեն եղել է` Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, ռադիոկայան թիվ 1, այսինքն, գյուղի վարչական տարածքում ենք եղել: Բնականաբար, լավ փոխհարաբերություններ ենք ունեցել, ինչն էլ բերել է նրան, որ Ծառուկյանը միշտ բոլորիս կողքին լինի, նպաստի մեր գյուղի առավել զարգացմանը: Ես, կարելի է ասել, այդքան էլ մեծ գործ չեմ արել, ուղղակի նպաստել եմ, որ եղածը  նոր շունչ ստանա, վերածնվի: Առաջնահերթ ասֆալտապատվեցին փողոցները, կանաչ գազոններ ստեղծվեցին, ճանապարհները ծաղկապատվեցին, ծառեր տնկվեցին, ցանկապատերտեղադրվեցին: Դպրոցի կողքին եմ մշտապես կանգնած եղել` դեռևս 1990-ական թվականներից: Մինչև օրս դպրոցի ծախսած էլեկտրաէներգիայի վարձը ես եմ վճարում, բոլոր միջոցառումների կազմակերպմանն եմ օգնում և շատ այլ հարցերում նեցուկ դառնում: Հիմա արդեն որդիս` Հովիկն է  փոխարինում ինձ դպրոցի հետ կապված օգնության, հովանավորության հարցերը կազմակերպելիս: Մեր այս վերաբերմունքից ոգևորված, բոլորն են այսօր ջանում  /հատկապես վերջին հինգ տարում շարժը նկատելի է/ մասնակիցը դառնալ որևէ լավ գործի, նախաձեռնության, պահպանել ստեղծածը և գյուղն առավել բարեկարգ ու մաքուր տեսնել: Կարծես, <<մեջլիս>> մտած լինեն, բոլորն էլ թասիբի են ընկել` ավելին անելու, մեկը մյուսից առաջ ընկնելու, իրենց բակերն ու տան շրջապատը բարետես ու գեղեցիկ դարձնելու համար: Մանկուց մեզ այդպես են դաստիարակել` գեղեցկացնել մեր շրջապատը, մաքուր ու բարեկարգ պահել տունը, նրա շրջապատը և, առհասարակ, բնակավայրը: Մարդը եթե իր տանը, բակին ուշադիր, հոգատար եղավ, ուրեմն բնակավայրին էլ նույն կերպ կվերաբերվի, կաջակցի, կօգնի, բարի գործ կանի: Բարի գործ անելն իմ սրտից, հոգուց է բխում, ինչից ես մեծ բավականություն եմ ստանում: Գյուղացիների ջերմ վերաբերմունքն արդեն իսկ բավական է, որպեսզի ես ինձ վարձահատույց զգամ: Հարգանքը, սերն ու նվիրումը փոխադարձ են, ինչի արդյունքում լավ գործերը գնալով շատանում են: Ամեն պահի իմ համագյուղացու կողքին կանգնած եմ: Չեմ էլ սպասում, որ դիմեն` արդեն գիտենալով, որ տվյալ մարդուն պետք է օգնության ձեռք մեկնել: Ինքս եմ նախաձեռնում, ինքս եմ առաջարկում իմ աջակցությունը: Ես, իհարկե, միայնակ չեմ, բոլոր գործերն արվում են գյուղապետի հետ համատեղ: Նախկին գյուղապետը շատ խելացի, համեստ տղա էր, պարզապես` գործունյա չէր, իսկ ներկայիս համայնքապետ Արսեն Կարապետյանը հիանալի է աշխատում: Նա իմ մանկական ընկերներից է: Մշտապես տրամադրված է նախաձեռնելու, գործելու, շատ աշխատասեր է, եռանդուն: Եթե ինչոր գործ ես հանձնարարում, ապա անում է այնպես, որ ինքն էլ գոհ մնա իր արածից: Եթե ցուցում ես տալիս, որ այս բանը պիտի այսպես արվի, ապա շատ օպերատիվ այդ գործը գլուխ է բերում: Շատ կազմակերպված իրականացնում է աշխատանքները: Վերջերս կառուցեցինք հանդիսությունների սրահը` ապահովելովանհրաժեշտ բոլոր պարագաներով: Հաջորդ քայլը լինելու է գյուղապետարանի շենքի վերանորոգումը: Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ այս ամենն արվել է Գագիկ Ծառուկյանի շնորհիվ: Օգնելով հանդերձ, հետևողական է, որպեսզի աշխատանքները ժամանակին ու պատշաճ կատարվեն: Պարոն Ծառուկյանըշատ մեծ հոգու տեր անձնավորություն է, խստապահանջ է, բայց հոգու խորքում` անսահման բարի: Շատ լավ ընկեր է: Ազնիվ, պարտաճանաչ անձնավորություն է: Մեր թիմի պետն է: Մեր ոգևորվածությունը գալիս է այն բանից, որ նա թիկունքներիս կանգնած է
   Խոսելով ընկերների ու ընկերության մասին, պարոն Ազիզյանն ասաց, որ ունի մանկության տարիների ընկերներ, ում հետ այսօր աշխատում է: Ծնված օրից մինչև օրս միասին են` Մանվել Մելքոնյանը, Միշա Մխիթարյանը, Համլետ Ղազարյանը, Բորիս Սիմոնյանը, Գրիշա Թորոսյանը. <<Բոլորս էլ 53 տարեկան ենք և 53 տարվա ընկերներ: Մեր հայրերն էլ ընկերներ եղել, և դա, կարելի է ասել, ավանդական է: Ողջ գյուղով ենք, առհասարակ, ընկերներ, պարզապես` նշածս մարդիկ առավել մոտիկ են ինձ: Ընտանիքներով ենք նաև ընկերություն անում: Մեր ընկերությունը երբևէ չի փոխվել, ոնց կար` այդպես էլ մնացել է: Վեճեր, տարաձայնություններ կարող են լինել, բայց ինչպես եղբայրը` եղբոր հետ: Ընկերությունը պահպանելու համար պիտի հոգու մաքրություն լինի: Ընկերը նա է, ով, իրոք, սիրտն ու հոգին կտա ընկերոջ համար: Կյանքն է ստիպում, որ ձգտես ընկերության, որ ինչոր մեկի հետ կարողանաս կիսվել: Ընտանիքիդ անդամների, եղբորդ առջև կարող է սիրտդ չբանաս, բայց ընկերոջիցդհոգուդ գաղտնիքը թաքցնել չես կարող: Ընկերոջդ հետ ձեր ջուրը, ինչպես ասում են, մի առվով պիտի գնա: Տարիներն էլ ավելի են խորացրել մեր ընկերությունը, մտերմությունը գրեթե եղբայրության է վերածվել: Եղբայրներ ենք, բայց տարբեր ծնողներից: Շատ նվիրված ենք միմյանց: Եթե ընկերդ է ասում, ապա պիտի ընդունես: Ցանկացած հարցում առաջինն ընկերոջդ ես դիմում, և միասին մի հայտարարի եք գալիս: Մեր ընկերությունը փոխանցվել է մեր երեխաներին, և ընդունված ավանդույթը չի կարող, իհարկե, խախտվել: Ամեն լավ բան շարունակական է, ժառանգաբար փոխանցվող: Պիտի մարդկային լինել, ժողովրդին պիտանի: Այնպես չէ, որ միայն դու պիտի քեզ լավ զգաս: Գոհ կլինեմ միայն այն ժամանակ, երբ մեր ժողովրդի վիճակը լավանա: Բոլորն էլ պիտի լավ ապրեն>>:
   Մեր զրույցը շարունակեցինք Վ. Ազիզյանի մանկությանընկերներից Մանվել Մելքոնյանի հետ, ով ասաց, որ 1999-ից միասին են աշխատում: Դա առավել է պարտավորեցնում գրեթե բոլոր, հատկապես` մարդկային առումներով. <<Եթե ընկեր ես ձեռք բերում, ապա պիտի պահպանես այդ ընկերությունը: Այսօր ամենաբարդը ընկեր ընտրելն է: Մեր մանկության ընկերներով մինչև կյանքներիս վերջ պարտական ենք մնալու իրար: Վազգենի մեջ գնահատելի են մաքրությունը, ընկերական մոտեցումը, շիտակությունը: Շատ մարդկային է: Մեծատառով մարդ է, բոլորի հանդեպ է մարդկային: Խոսքի տերն է, երբեք ոչինչ կիսատ կամ թերի չի թողնի: Տարիքը հաշվի չի առնում, փոքրից մեծի հետ նույն` հավասար վերաբերմունքն ունի, մարդկային մոտեցում կցուցաբերի, բոլոր հարցերով կօգնի: Արածն ու դրածը շատ մեծ են: Վերականգնել է գյուղը: Համայնք է ստեղծվել` իր բոլոր հնարավորություններով: Ապահովվում է լիարժեք կենսագործունեություն: Մանկապարտեզ չունենք, այդ հարցն էլ ենք ուզում լուծել: Մի խոսքով, ամեն ինչ տեղը տեղին ենք ուզում բերել, ինչում շատ մեծ է Վազգեն Ազիզյանի ներդրումը>>:
  Վ. Ազիզյանը նշեց, որ ռադիոկայանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ է: Նախարար Ա. Երիցյանը նույնպես նվիրված է գյուղին, պատրաստակամ է օգնելու գյուղացիներին: Մասնավորապես` աշխատատեղերի հարցում, ինչը մեծ օգնություն կլինի Գետարգելին:        
   Զավեն Մխիթարյանը նույնպես Վազգեն Ազիզյանի մանկության ընկերն է, ում գյուղում ավելի շատ Միշա անունով գիտեն: Միասին են աշխատում: <<Մենք ավելի շատ ախպերներ ենք, քան ընկերներ>>,- հպարտությամբ շեշտեց նա: Հավելեց, որ Վազգեն Ազիզյանի շնորհիվ իրենց բանավանը վերականգնվեց, դարձավ գյուղ` իր տեղական ինքնակառավարման մարմնով: Բուժամբուլատորիա ունեն, ծառապատումէ իրականացվել, ասֆալտապատում, ճանապարհային նշանների տեղադրում, լուսավորության անցկացում, հողատարածքների բարելավում և այլն: Այս ամենում մեծ է եղել, անշուշտ, հատկապես Գագիկ Ծառուկյանի ներդրումը: Ըստ Մխիթարյանի, Վազգենը, լինելով մեծատառով մարդ, սրտացավ ամեն ինչ արել է, որպեսզի հայրենի գյուղը վերածնունդ ապրի: Այդպես էլ կա, բնակավայրը վերադառնում է իր նախկին տեսքին: Վազգեն Ազիզյանի մեջ գնահատելի են ձգտումը, մաքրասիրությունը, նվիրվածությունը, մարդասիրությունը, հարգալից պահվածքը. <<Նաշատ լավ ընկեր է ոչ միայն մեզ, այլև բոլորի համար: Աշխատանք ունենք նախ Ծառուկյանի, ապա Ազիզյանի շնորհիվ: Շատ ընկերական է Վազգեն Ազիզյանը, ընտանիքի մարդ է, հասարակ, պարզ հոգի ունի, շատ կամեցող է: Թող մեր բոլոր գյուղերում Վազգենի պես մարդիկ լինեն, գոնե մեկը լինի, որ հոգ տանի գյուղի, նրա մարդկանց մասին: Գյուղապետ Արսենը էլի մեր լավ ընկերն է, սրտացավ է գյուղի համար, ձգտող, աշխատող մարդ է: Համատեղ գյուղը զարգացնումենք>>:
    Վազգեն Ազիզյանը <<Ֆիրմա Նյուն>> /մաքսային պահեստ/ ղեկավարում է հիմնադրման օրից` 1999-ից: Հիմքը Գագիկ Ծառուկյաննէ դրել: Բեռնափոխադրումներ են կատարվում, մուտք ու ելք, հետևում են ապրանքների պահպանությանը: Պահպանում են բեռները` մինչև մաքսազերծում կատարվի: Վ. Ազիզյանը շատ է սիրում իր գործը, սիրում է իր գյուղը, սիրում է գյուղի մարդուն: Ինչ որ անում է, հիմքում սերն է: Շատ մարդասեր է, խուսափում է իր հասցեին գովեստի խոսքեր լսելուց: Համեստագույն մարդ է, արած գործերի մասին լռում է, չի սիրում խոսել, որովհետև անում է ոչ թե ցուցադրական, այլ մարդկանց, ուղղակի, աջակից լինելու համար: Շատ լավ է զգում, երբ մարդկանց օգնում է, երբ իր շրջապատի մարդիկ իրենց լավ են զգում:

   <<Ընկեր>>ական փաստում.- Սիրով պիտի նշենք, որ <<Ընկեր>> թերթը համալրվեց մի նոր ընկերով ևս, հարստացավ` նոր հրաշալի ընկեր ձեռք բերելով: Ընկեր, որ իր ժողովրդի կողքին է, որ միայն լավն ու բարին է շռայլորեն սփռում իր շրջապատում…     
SHARE