Խե՜ղճ ժողովուրդ…

0
29

Դիտանկյուն

 

Շքեղ ավտոմեքենայով, թիկնապահով ման եկողի շուրթերից <<ո՜վ տառապյալ ժողովուրդ, վա՜յ, աղքատություն, վա՜խ, անդունդի եզրին ենք>> արտահայտություններն անկեղծ չեն հնչում: Ճիշտ այնպես, ինչպես այդ բառերը համոզիչ չեն արտաբերվում, ասենք, 10 հազար դոլարանոց մուշտակ հագած տիկնանց շուրթերից: Վատ չէ, ինչ խոսք, հարուստ լինելը, բայց այստեղ խոսքն աչքածակության, երկրորդական, արտաքին դրսևորումներով ինքնահաստատվելու, ավելի որոշակի` պատգամավորի մանդատ պոկելու մասին է:

Նմանների համար <<խեղճ ժողովուրդն>> այսօր խաղաքարտ է, ժողովուրդ, որի դարդերով նրանք <<տապակվում>> են իրենց պալատներում նստած և թիկնազորով շրջապատված: Իսկ ժողովուրդը խեղճ է մասնավորապես այն պատճառով, որ նրանք են ամբարտավան, անպատիժ, անվերահսկելի, որ գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը, անկախ այն բանից` իշխանություն է կոչվում, թե ընդդիմություն, դավանում է միևնույն արժեքները` զոռբայություն, տգիտություն, փողի աստվածացում…

 

 

 

SHARE