Խնդիրը մեր մեջ է

0
20
Դիտանկյուն

    Հաճախ ենք լսում, թե Հայաստանն առանց Ռուսաստանի դատապարտված է, ինչն այսօր զանազան քննարկումներում ու բանավեճերում առավել քան հրատապ թեմա է դարձել: Մեր կարծիքով, խնդիրն այստեղ Ռուսաստանը չէ, այլ, ավելի շուտ, տվյալ խնդիրը մեր մեջ է: Այն իմաստով, որ դարեր շարունակ մեր քաղաքական միտքը ելքեր է փնտրել դրսերում` սկսած Ռեչ Պոսպոլիտայից, Վենետիկի Հանրապետությունից, Պֆալցի իշխանից, Անգլիական արքունիքից մինչև ռուսական կայսրություն: Այդ իսկ պատճառով ունեցել ենք դառը պարտություններ, հիասթափություններ ու մեծ կորուստներ: Հենց որ գիտակցեցինք, որ միայն սեփական մտքի ազատությամբ ու ուժերի կոնսոլիդացիայով, խնդիրների ճիշտ ձևակերպմամբ ու տեսլականով կարող ենք կերտել մեր երկիրը, ինչպես, օրինակ, դա արեցինք Սարդարապատում և 1988-ի համաժողովրդական շարժման ընթացքում, ապա այն ժամանակ էլ կունենանք մեր երազած Հայաստանը…
SHARE