Խնդիրներ, ինչ խոսք, դեռևս կան,

0
29

բայց դրանց լուծումն իրագործելի է և ժամանակի ընթացքում անպայման կիրականացվի
   Գոգոլ Նիկոլյանն Արարատի մարզի Արևշատ համայնքը ղեկավարում է 1999 թվականից:
Եվ կրկին առաջադրել է թեկնածությունը փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններին`
անսալով համագյուղացիների պահանջին ու ցանկությանը: Դժվար չէ դա հասկանալ, քանի որ գյուղապետը գիտի մարդկանց հետ վարվելու ճիշտ ձևն ու մոտեցումը, կարողացել է աշխատած տարիներին նշանակալի գործերի հեղինակ ու նախաձեռնող դառնալ: Վստահ են արևշատցիները, որ շարունակելով կիսատ թողած գործերը, Գոգոլ Նիկոլյանը հաջողությամբ ավարտին կհասցնի դրանք:  
  2700 բնակչությամբ Արևշատն ունի երաժշտական դպրոց, 60 երեխայով գործող մանկապարտեզ /գործում է 2001 թվականից/, որից օգտվում է նաև հարևան գյուղը: Երաժշտական դպրոց հաճախող երեխաների ուսման վարձի մեծ մասը գյուղապետարանն է հատկացնում, ծնողների կողմից վճարածը, կարելի է ասել, խորհրդանշական է: Մշակույթի տունը ժամանակին վերանորոգել են, գործում է, այնտեղ է տեղավորված նաև գրադարանը: Մտահոգող խնդիրը միայն այն է, որ տարիներ առաջ հրդեհված դահլիճը պետք է վերանորոգել, ինչը և ընդգրկված է համայնքի զարգացման քառամյա ծրագրում:

   Համայնքի գործող ղեկավարից տեղեկացանք, որ այս տարիների ընթացքում գյուղում գազաֆիկ ացում է անցկացվել, ինչի նպատակով արված ներդրումների մոտ 70 տոկոսը գյուղապետարանինն է: Մանկապարտեզի շենքի վերանորոգումն են իրենց ուժերով կազմակերպել: Համայնքի միջոցներով նաև գյուղապետարանի շենքն են վերանորոգել` ամբողջությամբ փոխելով թե նրա, թե մանկապարտեզի շենքի տանիքները, ինչը բավականին մեծ ներդրումներ է պահանջել: Այսօր էլ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի օգնությամբ, պետք է երաժշտական դպրոցի դուռ-պատուհանները նորերով փոխարինվեն: Նոր թաղամասերում ժամանակին խմելու ջուր չկար, շատ արագ լուծվել է նաև այդ կարևոր խնդիրը: Ասիական զարգացման բանկի ծրագրով գյուղի կենտրոնական ճանապարհն է ասֆալտապատվել: Գյուղամիջյան երկրորդային ճանապարհները ժամանակ առ ժամանակ խճապատվում են: Նախատեսված է առաջիկա տարիներին լուծել կենտրոնական փողոցի գիշերային լուսավորության հարցը: 
     Ինչ-որ առումով լուծված է նաև ոռոգման ջրի խնդիրը, բայց քանի որ գյուղը ոռոգման գծի վերջին կետում է /մոտ 15 գյուղից հետո/, ուստի ջուրը տեղ է հասնում բավականին պակասած: Այդուհանդերձ, գոհ են <<Ազատ>> ՋՕԸ-ի աշխատակիցներից, որ ջանում են ամեն կերպ օգտակար լինել արևշատցիներին այդ հարցում: Խմելու ջուրը 6-ժամյա մատակարարման գրաֆիկով է տրվում: Խոսք է գնում ներկայումս մի ծրագրի մասին, ինչի իրականացման դեպքում Արևշատը շուրջօրյա խմելու ջուր կունենա: Այդ ծրագրով պետք է նոր խողովակներ անցկացվեն և ջրաչափեր տեղադրվեն: 
      Բավականին աշխատանք, ինչ խոսք, արվել է վերջին տասնամյակում, սակայն կան նաև խնդիրներ, որոնց լուծումը նախատեսված է առաջիկա տարիներին: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ, դրանք թեև բավականին ծախսատար են ու որոշակի ժամանակահատված են պահանջում, այդուհանդերձ, իրագործելի են և անպայման կիրականացվեն: Բացի վերը թվարկածներից, դարձյալ վերանորոգման կարիք ունի մանկապարտեզի շենքը, պետք է երաժշտական դպրոցի տանիքի մի հատվածը փոխել: Մարզպետը խոստացել է այս հարցերում ևս օգնել համայնքին, և հույս կա, որ ընթացիկ տարվանից կսկսեն արվել այդ և նախատեսված մյուս աշխատանքները: Գյուղի բուժամբուլատորիան թեև բավարար պայմաններով է ապահովված, բայց ցանկալի է, որ նորացվեն եղած հնարավորությունները: Մարզպետը, պարոն Նիկոլյանի խոսքերով, կանգնած է աշխատող համայնքապետերի կողքին, թև ու թիկունք է նրանց, աշխատանքային լավ ընկեր է ու խորհրդատու: Բոլոր հարցերում ընդառաջում է համայնքներին, ջանում բավարարել իրեն դիմած յուրաքանչյուր քաղաքացու: Մարզում ՏԻՄ-երի աշխատանքները համատեղ են, ահա թե ինչու դրանց արդյունավետությունը բարձր է. ՙԷդիկ Բարսեղյանը շատ ընկերասեր է, մարդկային` թե աշխատանքում, թե ընկերության մեջ: Շատ լավ մարդ է իր էությամբ…>>: 
      Գ. Նիկոլյանի համար համայնքի բոլոր տղամարդիկ էլ իր ընկերներն են, բոլորին սիրում ու հարգում է` ընդունելով որպես ընկեր ու հարազատ: Բոլորին վերաբերվում է շատ լավ: Ինչ խնդրով էլ դիմում են, ընդառաջում է: Երկար տարիներ, մինչև գյուղապետ ընտրվելը, դաշտավարությունում է աշխատել, պահեստապետ եղել և բոլորին էլ` մեծից փոքր, լավ ճանաչում է: Օգնելուց ու հասնելուց բացի` մարդիկ նրանից այլ վերաբերմունքի չեն արժանացել: Ըստ գյուղապետի, ղեկավարը մարդկանց պետք է լավ ընդունի, իմանա բոլորի խնդիրները և մոտեցման ճիշտ ձև որդեգրի: Այո, ոչ թե ղեկավարի համագյուղացիներին, այլ ծառայի նրանց ու լուծի բոլոր խնդիրները:
      Համայնքի գործող ղեկավարի խոսքերով, գյուղացին այսօր գյուղմթերքի իրացման խնդիր ունի, ինչում նրան պետք է թև ու թիկունք լինել, օգնել հնարավոր բոլոր միջոցներով: Գյուղում թեև խաղողի այգիները քիչ են, բայց մարզպետն օգնում է, որ այգեգործը հատկապես այս հարցում իրացման խնդիր կամ դժվարություն չունենա: Այստեղ մեծ մասամբ պտղաբուծությամբ են զբաղվում, հիմնականում դեղձ են աճեցնում և իրենց ուժերով կազմակերպում իրացումը: Ամեն դեպքում, ցանկալի կլիներ տեղում ընդունման և վերամշակման հնարավորություններ ստեղծվեին: Գ. Նիկոլյանը լավատես է, որ այս և մյուս խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն, քանի որ զարգացումն այլընտրանք չունի…
SHARE