Խոստացածն ու նախատեսածը կատարվել են

0
189

Բնակավայր

Բայց դա սահման չի կարող լինել և հարկ է առավելագույնն անել

Արարատի քաղաքապետ ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆԻ հետ <<Ընկեր>>-ի զրույցը բավականին հանգամանալից ստացվեց` արված գործերի, աշխատանքների, առկա խնդիրների, անելիքների և, ի վերջո, ընկերության շուրջ:

-Քաղաքը ղեկավարում եմ 2013 թվականից,- ասաց պարոն Հայկյանը:- Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից անցել եմ գործի և հասցրել եմ բավականին աշխատանքներ կատարել: Քաղաքն ընդունեցի, ցավոք, խղճուկ վիճակում: Կային շատ ու շատ խնդիրներ` ջրի և գազի մատակարարման, ասֆալտապատման, լուսավորության, շենքերի, կրթական օջախների և այլնի հետ կապված: Այս կարճ ժամանակահատվածում բավականին աշխատանք ենք կատարել, և կարող եմ ասել, որ շատ գործեր ավարտի հասցնելով, ստիպված չենք լինի հաջորդ տարիներին անդրադառնալու դրանց:

-Խոսենք, թերևս, որոշակի փաստերով և օրինակներով:

-Օրինակ` փողոցային լուսավորությունը: Այս տարի լուսավորեցինք նաև Սալակիրների, Ցեմենտագործների, Երկաթուղայինների և Մուրացան փողոցները, ինչի արդյունքում Արարատն այսօր ամբողջությամբ լուսավորված է: Հաջորդ տարի արդեն կմտածենք բակային լուսավորության մասին: Ընթացիկ տարում 95 տոկոսով կավարտենք ասֆալտապատման աշխատանքները: Այս 2,5 տարվա ընթացքում 16 փողոց ենք լուսավորել, 12 փողոց ասֆալտապատել, և այս աշխատանքներն այսօր շարունակվում են: Քաղաքապետարանի հարևանությամբ ամֆիթատրոն ունենք, որն ավերակի էր վերածվել: Մինչդեռ, այն եզակի կառույց կարելի է համարել: Վերանորոգել ենք նստարանները, լուսային համակարգն ենք ամբողջությամբ փոխել: Մշակույթի տան դահլիճն ենք վերանորոգել: Վարագույր, լուսավորություն չկար և այլն: Ամենակարևորը` միջոցառումներ անցկացնելու համար այս տարի ձեռք բերեցինք հզոր բարձրախոսներ: Մշակույթը չափազանց կարևոր նշանակություն ունի քաղաքի համար, և դա ապացուցվեց նախորդ տարի, երբ նշեցինք Արարատի 85-ամյակը: Ամբողջ քաղաքն էր հավաքվել: Այս Հունիսի 1-ը ևս նշեցինք ամֆիթատրոնում, որը լեփ-լեցուն էր, հրապարակում նույնպես ազատ տեղ չկար: Այս պահին ինձ կարող եմ թույլ տալ ասելու, որ հասել ենք բարեկարգ վիճակի: Նախորդ տարի ՀՀ համայնքների միության և տարածքային կառավարման նախարարության կողմից արժանացանք <<Մաքուր համայնք>> մրցանակին: Դա մեր ամենօրյա աշխատանքի արդյունքն էր: Քաղաքում բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Ցայտաղբյուր ենք տեղադրել և այն նվիրելու ենք ապրիլյան պատերազմի զոհերին: Ցայտաղբյուրի շուրջը նստարաններ են լինելու: Ջրամատակարարումը բավարար կարելի է համարել, և ձգտում ենք այն շուրջօրյա դարձնել: Ջրահեռացման աշխատանքներ տարվում են և խցանումները ժամանակին վերացվում:

-Արվածն, իրոք, բավականին նշանակալի ու արժանահիշատակ է, ինչը նկատեցինք նաև մենք: Նշեցիք մշակույթի կարևորության մասին, և կարծում ենք, որ ոչ պակաս կարևորում եք նաև դպրոցն ու դպրությունը: Այս ոլորտի նկատմամբ ևս առանձնահատուկ վերաբերմունք եք դրսևորում, այնպես չէ՞:

-Նախ ասեմ, որ այս տարի ամֆիթատրոնում կազմակերպեցինք համաքաղաքային Վերջին զանգը` բոլորս միասին, միևնույն տեղում: Հրավիրել էինք դիջեյի, և անչափ հաճելի էր տեսնել, թե ինչպես են բոլոր շրջանավարտներն ուրախանում: Իսկ, առհասարակ, դպրոցների հետ համագործակցությունը շատ սերտ է: Դրամական աջակցություն ենք հատկացնում դպրոցներին` դասագրքերի վճարների փոխհատուցման, տնտեսական կարիքների բավարարման և այլ նպատակների համար: Ունենք 6 դպրոց: Նրանց հետ շարունակաբար կապի մեջ ենք և առաջին իսկ անհրաժեշտության դեպքում մեր օգնությունը ցուցաբերում ենք: 2014-ից նաև անվճար ավտոբուս ենք տրամադրել մեր ուսանողներին` Երևան գնալ-գալու համար: Երաժշտական դպրոցում ջեռուցում չկար: Նախորդ տարի գազաֆիկացրեցինք ամբողջությամբ, ջեռուցում անցկացրեցինք, և, կարելի է ասել, արդյունքն արդեն իսկ ակնհայտ է: Դպրոցի /հաճախող երեխաների թիվը հասնում է 400-ի/ սաները բոլոր փառատոներից վերադառնում են դիպլոմներով ու մրցանակներով: Ինչ վերաբերում է մարզադպրոցին, ապա այն այս տարի գազաֆիկացրել ենք և հիմա մտածում ենք ջեռուցման խնդրի լուծման մասին: 2014 թ. հունվարից սկսած մանկապարտեզներն աշխատում են ողջ տարին` նախկին տարիների 5 ամսվա փոխարեն: Երեք մանկապարտեզ ունենք: Այս տարի մեզ հաջողվեց Զոդի բանավանում գտնվող թիվ 1 մանկապարտեզում ևս մեկ խումբ ավելացնել: Առաջին իսկ հնարավորության դեպքում նրանց համար ավելի բարեկեցիկ պայմաններ ենք ապահովում, բարձրակարգ սնունդ տալիս, որպեսզի երեխաներն իրենց շատ լավ զգան: Ըստ իս, դա չափազանց կարևոր հանգամանք է: Մեր երեխաները, ցավով պիտի արձանագրեմ, խաղալու տեղ չունեին: Այս 3 տարվա ընթացքում արդեն 12 խաղահրապարակ ենք կառուցել: Դրանց կառուցումը շարունակում ենք: Մեկ խաղահրապարակի կառուցումն արդեն ավարտել ենք, երկուսի աշխատանքներն ընթացքի մեջ են:

-Պարզ է, որ ի թիվս այդ աշխատանքների, շատ ջանք ու եռանդ եք ներդնում նաև մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի հնարավորինս բարելավման ուղղությամբ: Այդ առումով ի՞նչ կասեք:

-Այո, բավականին աշխատանք ենք տանում սոցիալական ոլորտում: Մեր ուշադրության կենտրոնում առաջնահերթ սոցիալապես անապահով ընտանիքներն են, հասարակության առավել խոցելի խավերը: Բյուջեի տարեկան կտրվածքով որոշակի հատկացումներ ենք նախատեսում տվյալ նպատակով: Դրամական օգնությունը տրամադրում ենք բանկի միջոցով: Դժբախտ դեպքերի առթիվ ենք մարդկանց հատկացում անում, առանձնահատուկ այլ դեպքերում ևս: Առիթից օգտվելով ասեմ, որ այն, ինչ իմ նախընտրական ծրագրում խոստացել էի քաղաքի բնակչությանը, այս կարճ ժամանակաընթացքում իրականացրել եմ: Առայժմ մի խնդիր չի լուծվել, որը մեր բյուջեի և հնարավորությունների սահմաններից դուրս է: Խոսքը Շահումյան 20 և 37 հասցեներում գտնվող կիսակառույց շենքերին է վերաբերում: Այս մասին գիտեն թե՛ կառավարությունում, թե՛ մարզպետարանում, և մնում է պահանջվող գումարի /նվազագույնը` 800 մլն դրամ/ հարցը լուծվի: Արածով, ինչ խոսք, չեմ կարող բավարարվել: Գործեր, անելիքներ շատ կան, և պիտի անընդհատ աշխատել ու աշխատել, որպեսզի Արարատը բարետես ու գրավիչ դառնա: Այդ տեսանկյունից վերականգնում ենք նաև շատ ավանդույթներ, որոնցից մեկն էլ դահլիճում կինոդիտումներն են: Այո, արարատցիները սիրում են ընդհանուր վայրում, համատեղ ֆիլմ դիտելը, ինչը մարդկանց շփվելու, միմյանց հաղորդակցվելու լավ հնարավորություն է տալիս: Քաղաքի զարգացման գործում չափազանց մեծ ավանդ ունեն մեր Ararati qaxaqapet Hayk Haykyan (1)ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ինչու` մեր, որովհետև նրանք շատ են կապված քաղաքի հետ, առհասարակ, բոլոր համայնքների հոգսերին հաղորդակից են, մարդկանց նկատմամբ` հոգատար ու ուշադիր: Սոցիալական կարևոր նշանակություն ունի նաև քաղաքի աղբավայրի ծրագրի իրագործումը: Ըստ այդմ, մեր աղբավայրն ամբողջովին վերակառուցվելու է եվրոպական չափանիշներին համապատասխան` չեզոքացնելով շրջապատին հասցվող ցանկացած վտանգ: Երկրորդ կարևոր ծրագիրը էներգախնայողությանն է վերաբերում: Շուտով այդ աշխատանքները կսկսվեն: Այս հարցերում ևս Գրիգորյանների օժանդակությունը կա:

-Ժամանակն է, կարծում ենք, անցնելու ընկերության թեմային, քանզի Ձեր խոսքերից սկսում ենք ենթադրել, որ շատ հարցեր ընկերության գործոնով են պայմանավորված և ընկերների շնորհիվ էլ գտնում են իրենց լուծումը:

-Այո, այդպես էլ կա, և ես ուզում եմ ասել, որ ընկերական հարաբերությունների, ընկերական շրջապատի թեման հոգեհարազատ է ինձ և հատկապես մեր քաղաքի կյանքում վճռորոշ դեր ու նշանակություն ունի: Ուրախ ու հպարտ ենք, որ մեր կողքին ունենք այնպիսի ընկերներ, ովքեր շահագրգռված են բնակչության բարեկեցության ու սոցիալական ապահովության հարցերով: Պատահական չէ, որ մեր բնակիչներն այդքան սիրում, հարգում ու ընդունում են Գրիգորյաններին: Առհասարակ, ընկերությունն իմ կյանքում կարևոր նշանակություն ունի, կարևոր` այնքանով, որ շարժիչ ուժ է: Լավ ու բարի գործերի` խթան, ազդակ, որ միշտ առաջ է մղում, ոգևորում ու ոգեշնչում: Վստահություն ու հավատ է ներշնչում, հզոր ուժ է, որին մշտապես կարող ես ապավինել: Ընկերական շահն ու օգուտը ոչ այնքան անձնական են, որքան ընդհանուրի հետաքրքրություններից բխող, շրջապատիդ ու կոնկրետ քաղաքիդ օգուտ տվող միջոց, հնարավորություն: Բացի կոնկրետ մարդկանցից, մեզ օգնում են նաև առանձին հիմնարկ-ձեռնարկություններ: Օրինակ, <<Գեոպրոմայնինգ գոլդ>> ընկերությունը, որի տնօրինությունը չափազանց ուշադիր է մեր քաղաքի նկատմամբ, բավականին գումար է հատկացնում սոցիալական խնդիրների լուծման համար: Մասնավորապես, 70 հաշմանդամ երեխաների է հովանավորում և այլն: Ունենք շատ ու շատ ընկերներ, ովքեր տարբեր հիմնարկներ են ղեկավարում և իրենց հնարավորությունների սահմաններում սատարում են մեզ` Գագիկ Թովմասյանը /<<Արարատշին>>/, Սամվել Ստեփանյանը /<<Արարատճանշին>>/ և այլք: Բնակչության  առողջապահության հարցերում առավել նրբանկատ ու հետևողական ենք, համագործակցում ենք համապատասխան կառույցների հետ: Եթե մեր երկրի յուրաքանչյուր մարզում Արայիկ Գրիգորյանի պես պատգամավոր լինի, ապա հավատացած եմ, որ բոլորն էլ բարվոք վիճակում կլինեն: Երբ սկսեցի պաշտոնավարել, եկեղեցու հիմքերը դեռևս փոսի մեջ էին: Հիմա արդեն 14 մ բարձրության են հասել նրա պատերը` շնորհիվ բարերար, ռուսաստանաբնակ արարատցի Արթուր Խաչատրյանի: Ընկերս է, միասին բասկետբոլ ենք պարապել: Ահա այսպես ընկերն օգտակար է լինում իր ծննդավայրին: Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ եռակոթող հուշարձան կանգնեցրինք: Շատրվաններն ենք վերանորոգել և այլն: Հուսով եմ, որ մեր բնակչությունը խնամքով ու հոգատարությամբ կվերաբերվի իր ու իր քաղաքի համար ստեղծածի, կառուցածի հանդեպ: Հավատացած եմ, որ արարատցիներն իրենց քաղաքը շատ են սիրում և սրտանց ուրախանում են յուրաքանչյուր փոփոխության համար: Ընդհանրացնելով` ասեմ, որ յուրաքանչյուր համայնքապետ իր տեղում պետք է լինի, հստակ գիտակցի, որ ընտրվում է ոչ թե հաճույքներ վայելելու, այլ դժվարություններ հաղթահարելու համար: Ինքը պիտի իր աթոռը գեղեցկացնի, որպեսզի համայնքապետի որակներն ու նիշը միշտ բարձր մնան, այլ ոչ հակառակը, որ ցանկացածի մտքով չանցնի համայնքի ղեկավար դառնալու: Արարատցին տեսնելու է այն սիրուն Արարատը, որը կար շատ տարիներ առաջ` գողտրիկ, փոքրիկ, բանվորա-արիստոկրատական, մտավորական քաղաք:

Ararati qaxaqapet Hayk Haykyan (4)***

Քաղաքում շրջելիս եղանք մշակույթի տանը: Տնօրեն տիկին Գայանեն գոհունակությամբ նշեց, որ քաղաքապետն աջակցում է իրենց բոլոր նախաձեռնությունների իրականացմանը, անհրաժեշտ օգնություն ցուցաբերում: Հաճախակի ֆիլմերի ցուցադրություն է կազմակերպվում, Երևանից թատերախմբեր են գալիս և այլն: Այստեղ գործում են դաշնամուրի, պարի, նկարչության, ասեղնագործության, վոկալի խմբեր: Մշակույթի տանը գտնվող քաղաքային և մանկական գրադարանները նույնպես քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Միայն վերջին 1-2 տարում 1000 կտոր գիրք նվեր են ստացել:

-Մեր քաղաքապետի խոսքը գործ է,- ասաց մանկական գրադարանի գրադարանավար Աշխեն ՀArarati qaxaqapet Hayk Haykyan (5)արությունյանը:- Նրան շատ վաղուց գիտեմ: Բախտ եմ ունեցել ուսանողական տարիներից շփվելու նրա հետ, նրանից լավ դասեր առնելու, հիմա էլ նույն թիմում ենք աշխատում: Գնահատում եմ նրա մարդկային տեսակը, շատ ազնիվ է, բարեխիղճ…

Տիկին Գայանեի տնտեսումների շնորհիվ պարի առանձին սենյակ են կահավորել: Մշակույթի տանը վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ավելացնել խմբերի քանակը: Քաղաքապետը մտադիր է փորագրության խմբակ ևս ունենալ, շախմատի սենյակն էլ են վերանորոգում և այլն:

Ararati qaxaqapet Hayk Haykyan (3)Սվետա Վարդանյանը սիրով ներկայացրեց, որ քաղաքապետի մոտ գնահատելի են մարդկային շատ լավ գծեր` բարի է, արդարացի, մեծահոգի. <<Նրանից ամբողջ քաղաքն է գոհ: Շատ հրաշալի անձնավորություն է նաև տիկին Գայանեն: Պարոն Հայկյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ բնակիչներն էլ են սկսել մասնակցել քաղաքի զարգացմանը: Նվիրված է հարազատ քաղաքին, նվիրված է անմնացորդ: Ջանում ենք Արարատին վերադարձնել այն արժեքները, որոնք ժամանակին ունեցել է: Այն գիտակցությամբ ենք առաջնորդվում այսօր, որ աշխատողին պետք է գնահատել, նրա հանդեպ ուշադիր լինել և, ի վերջո, քաղաքը բարեկարգ, պատշաճ  տեսքի բերել…>>:

Ուրախալի է, անշուշտ, որ մեր կարևոր բնակավայրերից Արարատ քաղաքն այդպիսի սրտացավ ու հոգատար մարդիկ ունի, ովքեր արժանապատվորեն լծվել են հայրենի քաղաքի առաջընթացն ապահովելու մեծ ու շնորհակալ գործին…

SHARE