Խորհրդավոր թվերի պարզաբանման բանալին` Հայաստանում

0
19
 Բացահայտում

  <<Հայաստան. Արարչագործությունից մինչև երկրորդ Գալուստ>> երեքհատորանոց գրքաշարը հայոց պատմության էջերը բացահայտում է նոր շեշտադրմամբ, այն սկսվում է Դրախտի արարումից Հայոց լեռնաշխարհում և ավարտվում Քրիստոսի երկրորդ գալստյամբ Հայաստան աշխարհ:
  Գրքաշարում ներկայացված է մոտ 8000-ամյա հայոց պատմությունը /ժամանակագրական, պատմական առումով` առանց ընդհատման/: Այստեղ խոսվում է նաև կրոնական և գիտական նյութերի մեկտեղումից ի հայտ եկած աստվածաշնչյան այնպիսի խորհրդավոր թվերի մասին, որոնք մինչև օրս առեղծված են եղել, և ինչի պարզաբանումը սերտորեն կապված է Հայաստան աշխարհի հետ: Եղելությունների մասին ուղղակի չի պատմվում, այլ ամեն բան ապացուցվում է գիտականորեն` բազմաթիվ հայ և այլազգի նշանավոր կրոնական գործիչների, հնէաբանների, պատմաբանների, աշխարհագրագետների, բանասերների և այլ հետազոտողների աշխատություններից բերված հիմնավորումներով: 
  Առաջին հատորը, որն ընդգրկում է հայոց պատմության Դրախտի արարումից մինչև Քրիստոսի ծնունդն ընկած ժամանակաշրջանը, բաղկացած է լինելու 10 գրքից: Դրանցից 4-ը` <<Դրախտը Հայոց լեռնաշխարհում>>, <<Արարատ և Նոյ>>, <<Հայկ Նահապետ>> և <<Հայոց լեզուն որպես առաջին ադամական լեզու>>, արդեն իսկ պատրաստ են և զուգահեռաբար թարգմանվում են ռուսերեն ու անգլերեն: Ներկայումս աշխատանքներ են տարվում 5-րդ գրքի վրա, որը Հայկ Նահապետի տիրապետության օրոք Հայաստանում եղած քաղաքակրթության մասին է, որը ժամանակագրական ու տարածքային առումով համապատասխանում է Կուր-արաքսյան մշակույթին:
  Գրքի հեղինակները համոզված են, որ եթե այս աշխատությունը հասցվի հատկապես քրիստոնյա և այլ երկրների ընթերցողներին, ապա Հայաստանը կդառնա ներգնա հոգևոր զբոսաշրջության նոր և շատ հզոր թիրախ, ինչպես Երուսաղեմը քրիստոնյաներիս, Մեքքան` մահմեդականների համար:
SHARE