Ծանր բեռի տակ

0
13

    Այսօր արդեն մեր իշխանություններն իրենք են խոստովանում արտաքին պարտքի իրական չափերը, որն այս տարվա ընթացքում բավականին ավելացել է` անցնելով 7 մլրդ դոլարից: Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների, ՀՀ համախառն արտաքին պարտքը կազմում է 7 մլրդ 344.6 մլն դոլար, որից միայն 3 մլրդ 786.3 մլն դոլարը /51.6 տոկոս/  կառավարության ու ԿԲ պարտքն է, ասել է թե` արտաքին պետական պարտքը: Սա նշանակում է, որ Հայաստանն ուղղակի կքած է ծանր բեռի տակ: Բեռ, որ կուտակել են մեր իշխանությունները` իրենց ապահով գոյության համար: Միաժամանակ, այս տարվա մեջ նվազել են ուղղակի ներդրումները: Առայժմ հրապարակված են 2012 թ. առաջին եռամսյակի տվյալները, որոնց համաձայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ներդրումները Հայաստանում նվազել են 52.3 մլն դոլարով` կազմելով 105.7 մլն դոլար: Մի խոսքով, այնքան էլ լավ ժամանակներ չեն սպասվում մեր երկրի ու ժողովրդի համար…
SHARE