Ծերացող Հայաստան

0
13

     Մեր հասարակությունը գնալով ծերանում է, ընդ որում` ահագնացող տեմպերով: Նկատենք, որ սա միջազգային համապատասխան կառույցների գնահատականն է: Դրան լրացնելու են գալիս նաև պաշտոնական տվյալները: ՀՀ ԱՎԾ տեղեկատվության համաձայն, 63 և ավելի բարձր տարիքի անձանց թիվը 2011 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 376 հազար կամ Հայաստանի բնակչության 11 տոկոսը: Նրանցից 85 և ավելի տարիք ունեցողների թիվը մոտ 11 հազար է: Հանրապետության տարեց բնակչության 17.5 տոկոսն ունի հաշմանդամության կարգավիճակ… Մեր երկրում բնակչության ծերացման միտումը հիմնականում պայմանավորված է ակտիվ, աշխատունակ տարիքի բնակչության արտագաղթով: Այս հանգամանքն առաջին հերթին թուլացնում է պետության հզորությունը: Ամենահզորն, անկասկած, մարդու ներուժն է, մարդկային ռեսուրսը: Հայաստանը, ցավոք, զրկվում է այդ կարևոր ներուժից…
SHARE