Ծխախոտաբույսի մշակությունը լուրջ գործընթաց է անցնում

0
15
Եվ պահանջում է բավարար իմացություն ու մասնագիտական որակներ

Նվիրում
Տավուշից հետո մեր հաջորդ կանգառը Վայոց ձորի մարզում էր: Կրկին Գետափի ծխախոտի կանաչ զանգվածի ընդունման տեղամասում ենք: 
  ԱՐԱՄ ԱԼԱՆԱԿՅԱՆ /Գետափի տեղամասի պատասխանատու/.- Ծխախոտաբույսի նկատմամբ հսկողությունը մեր կողմից իրականացվում է մշակության առաջին իսկ օրից: Անգամ փորձառու գյուղացին անհրաժեշտ խորհրդատվության կարիք ունի: Վերջինյայի առումով` առավել ևս, քանի որ այն և՛ նոր տեսակ է, և՛ մշակության  յուրահատկություններ ունի: Մեր կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն, կատարվում է կանաչ տերևի քաղը և հանձնվում մեզ: Դրան հաջորդում է չորացումը: Այս ամենն աշխատանքային լուրջ գործընթաց է և մասնագիտական բավարար իմացություն ու մոտեցում է պահանջում: Առաջնահերթ պահպանում ենք մշակության տեխնոլոգիական բոլոր պահանջները, որպեսզի վերջնական արդյունքում պատրաստի արտադրանքի որակական հատկանիշները առավելագույնի, իսկ վնասակարության աստիճանը` նվազագույնի հասցվեն: Իսկ դա կոլեկտիվ համախմբված աշխատանք ու նվիրում է նշանակում… Չենք կարող չհպարտանալ, որ մեր` հայկական ծխախոտը միջազգային շուկայում օրեցօր նոր հաջողություններ է արձանագրում, ինչում քիչ ներդրում չունենք նաև մենք` ծխախոտագործներս: 
  Նշենք, որ Արամ Ալանակյանը Երևանի բնակիչ է, բայց աշխատանքների բուն շրջանում բնակության է տեղափոխվում այստեղ <<Մասիս Տոբակո>>-ի` աշխատողների համար հատուկ առանձնացված հյուրանոցային համալիրում:
Հաշվետար-կշռավար Նելլի Մովսիսյանն ասաց. 

   – Տեղում բոլոր տվյալները մուտք ենք անում համակարգիչ, այն ուղարկում կենտրոնական հաշվապահություն: Այնտեղ հաշվարկները կատարելուց հետո, մեկ շաբաթվա ընթացքում մթերված ծխախոտի գումարը փոխանցվում է տվյալ անձի բանկային քարտին:
SHARE