Կազմակերպվել ու ինքնապաշտպանվել

0
14
Դիտանկյուն

    Մենք, որպես ազգ, այսօր շատ բաների անհրաժեշտություն ունենք: Ամենից առաջ, մեր կարծիքով, ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանվել և, ի վերջո, ինքնորոշվել: Այս պահին, թերևս, ավելի կարևոր է ինքնապաշտպանությունը, քանզի որպես ազգ, որպես հասարակություն, որպես ժողովուրդ և որպես երկիր-պետություն, մենք անչափ վտանգված ենք վերջին երկու տասնամյակների խայտառակ վատ կառավարման պատճառով: Մենք արդեն կորցրել ենք բնակչության կեսը և մեկը մեկի հետևից կորցնում ենք նաև պետականության խարիսխները, սոցիալական ինստիտուտները, սոցիալական պաշտպանվածությունը, հարգանքը սեփական պետության նկատմամբ և բազմաթիվ այլ բաներ: Այնպես որ, պետք է կազմակերպվել ու ինքնապաշտպանվել…
SHARE