Կանանց միջև իսկական ընկերություն չի՞ լինում

0
28

Վարկած

Բուքինգհեմյան համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում նրանց հաջողվել է հաստատել կանանց ընկերության անհնարինության մասին կարծրատիպը:

Կանանց միջև չի լինում իսկական ընկերություն, և եթե լինում էլ է, ապա չափազանց հազվադեպ: Նման կարծիք են հայտնել գիտնականները, ում անգամ հաջողվել է այդ երևույթի պատճառները բացատրել հոգեբանական տեսանկյունից: Նրանք վերլուծել են մի շարք տվյալներ և պարզել, որ կանանց մեծ մասն ունակ չէ ընկերություն անել ստացած դաստիարակության ու մայրիկների ծառայած օրինակների պատճառներով:

Բանն այն է, որ կանայք չեն խորշում իրենց դուստրերի ներկայությամբ հաճախ արտահայտվել մյուս կանանց մասին` նրանց դիտարկելով որպես մրցակիցներ, և այդ պատճառով էլ աղջիկների մոտ դեռ վաղ տարիքից ձևավորվում է բացասական նստվածք, ինչն էլ նրանց հետ է մնում ողջ կյանքի ընթացքում: Հենց այդ պատճառով էլ գիտնականները կարծում են, որ տղամարդկանց միջև ընկերությունը շատ ավելի հավանական է, քան կանանց միջև:

SHARE