Կառլլևոնին` արվեստի հյուրընկալ օջախ ու հովանավոր

0
57
Գեղարվեստ
Սենչի ցուցահանդեսին կհետևեն նման այլ ցուցադրություններ


<<Կառլլևոնի>> արվեստի պատկերասրահի հիմնադիր Արթուր Կարապետյանի նախաձեռնությամբ,- մեր զրույցի սկզբում ասաց պատկերասրահի տնօրեն Ստեփան Պետրոսյանը,- որոշեցինք կազմակերպել Արսեն Սարգսյանի` Սենչի անհատական ցուցահանդեսը: Ի դեպ, մտադիր ենք նման միջոցառումցուցադրությունները դարձնել ամենամսյա: Սենչը սյուրեալիզմի ոճի ստեղծագործող է, այստեղ ցուցադրվածէ նրա 16 գործ: Պարզ է, որ նման ցուցահանդեսներ կազմակերպելով նպատակ ունենք ոչ միայն մեր հանրությանը ներկայացնելու հայ նկարիչների ստեղծագործությունները, այլև նպաստելու նրանց առավել ճանաչմանն ու կատարելագործմանը: Նախատեսում ենք առաջիկայում կազմակերպելու նաև մոսկվաբնակ Ալեքսանդր Բաղրամյանի գործերի ցուցադրությունը: Մեր օժանդակությամբ նկարիչներն ու հավաքորդները կարող են ցուցադրել և վաճառքի հանել ներկայացրած կտավները, ինչի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Առաջարկում ենք պարբերաբար փոփոխվող ու թարմացվող ցուցադրություններ, մշակութային բազմաբնույթ միջոցառումներ: Մեր պատկերասրահը ներկայացնում է հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների, ինչպես նաև արտասահմանյան վարպետների զանազան ստեղծագործություններ: Մեր նպատակն, ի վերջո, հասարակությանը հայ և համաշխարհային կերպարվեստի արժեքներին ծանոթացնելն է, հայ նկարչության զարգացանը նպաստելը, երիտասարդ ստեղծագործողներին օժանդակելը
   Մեր զրույցը շարունակեցինք նկարչի` Սենչի հետ, ով մասնավորապես ասաց.
  –Կառլեն Լևոնիչի հետ ծանոթացել եմ Ամերիկայից վերադառնալուց հետո: Միասին ենք որոշել կազմակերպել ցուցահանդեսը: Հոյակապ պատկերասրահ է, մարդիկ այստեղ շատ լավն են: Միջոցառումը հոյակապ անցավ, շատ քիչ եմ հանդիպել նման բարձր մակարդակով կազմակերպված ցուցահանդես, այդքան մարդաշատ, մանավանդ` ներկայիս ժամանակներում, երբ մարդիկ այդքան էլ հետաքրքրված չեն արվեստով: Շատ մարդ էր եկել, մթնոլորտը ջերմ էր ու տրամադրող` հյուրասիրություն, կենդանի երաժշտություն, առանձնահատուկ մոտեցում: Բոլորն էլ հիացած էին` համեմատելով այն այլ սրահներում կազմակերպված նման միջոցառումների հետ: Հոգի էր դրված ամեն ինչում, շատ լավ մարդիկ էին հավաքվել: Մտերմիկ ու անկեղծ մթնոլորտ էր ստեղծված, ինչը գալիս է Կառլեն Լևոնիչի մարդկային նկարագրից: Հարազատորեն է մոտենում ամեն ինչի, անկեղծ է բոլորի հետ, ինչ որ անում է, անում է սրտանց, ինչն էլ զգալով ու տեսնելով, մարդիկ սիրով ու ջերմությամբ գալիս են, մասնակցում միջոցառումներին: Ամենակարևորը` բոլորն էլ հարազատ մարդիկ են, ընկերներ, ում համար վայելք է այստեղ անցկացված ամեն րոպեն: Այո, կարելի է ասել, ընկերական ցուցահանդես էր, ընկերների մշակութային հավաք: Ընկերական շրջապատն ու ընկերական վերաբերմունքն են այսօր պահում քաղաքը: Այդ ընկերության ջահակիրներից մեկը Կառլեն Լևոնիչն է` հրաշալի մի մարդ, անձնավորություն: Ճանաչեցիր թե չէ` հարազատ մարդ է դառնում, ում կարող ես վստահել: Կառլեն Լևոնիչը ընկերոջ մեծ պատասխանատվությամբ ամեն ինչ արեց, որ շատ լավ անցնի ցուցահանդեսի բացումը: Բոլորն էլ հրաշալիորեն տպավորված էին, գոհ ու շնորհակալ
     Նա հավելեց, որ նկարելիս կտրվում է իրականությունից: Սիրում է լույս ու գույն, ինչն էլ արտացոլված է կտավներում: Հավատացած է, որ այդ տաք գույներն ինքնաբերաբար փոխանցվում են դիտողին: Վստահ է, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի մարդիկ նորից սկսեն սիրել արվեստը, գեղեցիկը: Նման պատկերասրահներ շատ պետք է լինեն, երեխաները մանուկ հասակից պետք է շփվեն արվեստի հետ, գեղագիտական դաստիարակության լավ դասեր առնեն:

Յուրահատուկ, ուսանելի և պերճաշուք

  <<17 տարի է, ինչ նկարիչ Սենչը Հայաստանում չէր, ԱՄՆում էր, և այսօր արդեն իսկ Հայաստանում է: <<Ես վրձնով եմ ապրում>>.- սրանք Սենչի խոսքերն են, ինչը ես բարձր եմ գնահատում: Գտնվելով արտասահմանում, հայրենիքում ստացած իր  գիտելիքներով կարողացել է ապրել ու ստեղծագործել: Հիշում եմ նրա գրաֆիկական որոշ աշխատանքներ, բայց այսօր արդեն նայելով ստեղծագործությունները, համոզվում եմ, թե ինչքան վառ անհատականություն է նա, որքան հետաքրքիր է մտածում, ինչքան բան ունի դեռ ասելու: Շնորհավորելով Սենչին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, ուզում եմ միաժամանակ շնորհակալություն հայտնել Կառլեն Լևոնիչին` հաշվի առնելով այն, որ առաջին այդպիսի միջոցառումն է այս պատկերասրահում: Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ <<Կառլլևոնի>> պատկերասրահը կա, այստեղ եղել են տարբեր ցուցադրություններ, բայց այսպիսի անհատական մեծ ցուցահանդես առաջինն է>>,- այսպիսի խոսքերով ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը բացեց հոկտեմբերի 25-ին այստեղ բացված ցուցահանդեսը:
   Սենչը /Արսեն Սարգսյան/ իր խոսքում նշեց, որ սա իր երկրորդ ցուցահանդեսն է Հայաստանում. <<Առաջինն ուսանողական տարիներին է եղել: Այս ցուցահանդեսը, բնականաբար, լրիվ ուրիշ է: Այստեղ ես ձեռք բերեցի շատ ընկերներ` շնորհիվ Կառլեն Լևոնիչի: Շնորհակալ եմ նրանից և հպարտ եմ, որ երկրորդ ցուցահանդեսս բացեցի այստեղ, այս հոյակապ պատկերասրահում: Հուսով եմ, որ լավ էմոցիաներ կստանաք, դրական էներգիա>>:
   Մեր լավագույն ընկերներից Սուրեն Մամիկոնյանը, շարունակելով ելույթ ունեցողների խոսքը, ասաց. <<Այսօրվա միջոցառումը յուրահատուկ է այն բանով, որ Երևանի սրտում <<Կառլլևոնի>> սրահ է բացվել, և առաջին միջոցառումն անցկացնելու հնարավորությունը ցուցաբերվել է Արսեն Սարգսյանին` Սենչին: Բոլորիս համար մեծ պատիվ էր, որ Կարեն Աղամյանը բացեց ցուցահանդեսը: Սենչի մտածողությունը սովորական, ստանդարտ մտածողություն չէ, ինչն արտահայտված է նրա նկարներում: Ներկա են պրոֆեսիոնալ շատ նկարիչներ, ինչպես, ասենք, Գափոն, շատ պատկառելի մարդիկ, ովքեր և մեծապես գնահատում են Սենչի արվեստը: Իսկ ամենագլխավորն այն է, որ ցուցահանդեսը Կառլեն Լևոնիչի գլխավորությամբ և Արթուր Կարապետյանի ղեկավարությամբ է կազմակերպվում ու ներկայացվում այս սրահում: Սրահ, որտեղ մուտք ունենալու պատիվն ունենք մշտապես բոլորս` արժանանալով ընկերական մեծ հարգանքի ու ջերմ վերաբերմունքի: Այսօր այս նկարների պայծառությունը մեր մեջ կրելով ու տանելով, երկար ժամանակ կմնանք դրանց ներգործությամբ լիցքավորված բարության դաշտում: Ամենակարևորը` Կառլեն Լևոնիչը կարողանում է իր տեսակով համախմբել բոլորիս, ընդ որում` ոչ միայն արվեստագետների, այլև ամենատարբեր բնագավառների ու մասնագիտությունների տեր մարդկանց: Այստեղ են մշակույթի մարդիկ, պատկերասրահների ղեկավարներ, Մարինա Ստեփանյանը, գրականագետներ, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը և այլ ոլորտների ներկայացուցիչներ: <<Կառլլևոնի>> պատկերասրահը այսքան յուրատեսակ մարդկանց է համախմբում իր շուրջը>>
   Մեզ հետ զրույցում Կարեն Աղամյանն ասաց հետևյալը. <<Ամեն ցուցահանդես իր յուրահատկությունն ունի: Նման ցուցասրահը, որն ստեղծվեց Կառլեն Լևոնիչի շնորհիվ ու ցանկությամբ, մեծ օգնություն է, առհասարակ, հայ կերպարվեստին և, իհարկե, անհատ նկարիչներին: Չէ՞ որ մենք ստեղծագործող ազգ ենք և պարտավոր ենք դա անել: Կուզեի, որ ոչ միայն անհատները գնահատեին, այլև պետականորեն խրախուսվեր այդ շնորհակալ գործը, որպեսզի ստեղծագործողները կարողանային շատ ավելի համարձակ կյանք մտնել, իրենց արժանավայել կյանքով ապրել: Երիտասարդներն այսօր մոլորված են, չգիտեն` ինչ անել, այս պայմաններում իրենց եռանդը մի օր տեղի կտա, եթե իրենց թիկունք չլինենք: Հենց այս իմաստով <<Կառլլևոնի>> սրահը գնահատում եմ` երիտասարդներին նաև ճանապարհ է տալիս: Նման սրահներ շատ պետք է լինեն, որպեսզի հասարակությունը մոտենա կերպարվեստին: Ինչ վերաբերում է Սենչի նկարներին, ապա ասեմ, որ նրա նկարներում կա ազգային ոճը, ոգին և հոգեվիճակը գերակշռում են: Սյուրեալիզմի ասպարեզում շատշատերը կան, բայց Սենչի սյուրեալիզմը տարբերվում է` ներառելով ոչ միայն ամերիկյան, այլև ազգային ոգին ու հիմքերը>>:
   Սուրեն Մամիկոնյանը, ընդմիջելով զրույցը, նշեց, որ սրահը Արթուր Կարապետյանն է ղեկավարում, բայց բոլորն էլ գիտեն, որ այստեղ գալիս են հիմնականում Կառլեն Լևոնիչին տեսնելու, նրա հետ հաղորդակցվելու, ընկերներով իրար գլխի հավաքվելու, ինչպես նաև յուրահատուկ արվեստ տեսնելու մղումով: Այս զրույցը, բնական է, պիտի կայանար Կառլեն Լևոնիչի օջախում բացված հացի սեղանի շուրջ, որտեղ և անպակաս են ընկերության կենացները: Գալուստ Սահակյանը, բաժակ բարձրացնելով ընկերովի հաց ուտելու համար, համոզված նշեց, որ դրանից բարձր արժեք հայ տղամարդը չունի: Այս կենացը, Գալուստ Սահակյանի խոսքերով, իրենից է սկիզբ առել: Ապա հավելեց` ծնվելով, մարդն Աստծուց ամեն ինչ ստանում է, բացի ընկերոջից, ում ինքը պիտի ընտրի:
   Նշենք, որ ներկա էր նաև մեր հրաշալի ընկերներից Պետրոս Ղազարյանը, ում բնութագրելիս, Գալուստ Սահակյանն ասաց. <<Նրա կողքը նստելով, ևս մի հրաշալի առիթ ես ունենում մաքրվելու համար: Պետոն այդ տղան է: Անկոտրում, կյանք տեսած, ուժեղ ընկեր Պետոն>>:
   Այդ օրը ևս մի առիթ էր ընկերներով իրար գնահատելու, մեծարելու, սրտի խոք ասելու, վայելելու Լևոնիչի Վերնատան պերճաշուք ընկերական ոգին: Լևոնիչը, հիրավի, առասպելական կարողությունների տեր ընկեր է, որ կարողանում է արժեքները միավորել, միահյուսել` մի նոր, առավել բարձր արժեք ձևավորելով

Չափազանց ինքնատիպ, իր տեսակովհազվագյուտ


  Նկարիչ Գաբրիել Մանուկյանը /Գափո/ իր խոսքում նշեց, որ պատկերասրահներն այսօր քիչ են, եղածներն էլ իրար հետևից փակվում են, ինչը ցավալի է. <<Շատ ուրախալի է, որ Կառլեն Լևոնիչի նման մարդ կա, որ ապրում է արվեստով, պատկերասրահ է ստեղծել, ջանում է օգտակար լինել արվեստագետներին և, առհասարակ, արվեստի աշխարհի մարդկանց: Քայլն արդեն արված է, և դա շատ լավ է: Մասնակցեցի ընկերոջս` Սենչի ցուցահանդեսի բացմանը: Նա շատ տաղանդավոր նկարիչ է: Ցուցահանդեսն առանձնանում էր այն բանով, որ վերաբերմունքը շատ լավ էր նկարչի հանդեպ, շատ ցանկալի, ինչը նաև բոլոր մասնակիցների նկատմամբ էր զգացվում: Պատկերասրահի հիմնադիրների ջերմությունն ու վերաբերմունքն այն էին, ինչի մասին միայն կարելի է դրվատանքով արտահայտվել: Տնօրինության վերաբերմունքը նկարչի նկատմամբ շատ բարձր մակարդակի վրա էր, նկարչի ճիշտ ընտրություն էր արվել, ինչն էլ միջոցառումը դարձնում էր առանձնահատուկ: Ամեն ինչ շատ ճիշտ ու ճաշակով էր մատուցվում: Սրահի յուրահատկությունը հենց հիմնադիրների, հատկապես` Կառլեն Լևոնիչի, ջերմ ու մտերմիկ մոտեցման, արվեստի հանդեպ պաշտամունքի հասնող սիրո ու նվիրվածության մեջ է: Ցավով պիտի նշեմ, որ այսօր անտարբերությունը գրեթե համատարած է, և այս պայմաններում <<Կառլլևոնի>>ի ստեղծած ջերմ միջավայրն ու մթնոլորտը, բերած թարմությունն ու գորովանքն ուղղակի ապշեցուցիչ են>>:
   Խոսելով իր մասին, Գափոն նշեց, որ նկարելն իր համար ապրելաձև է: Արվեստում նա ստեղծել է իր յուրահատուկ ոճը, որը, մարդկանց գնահատմամբ, նոր ոճ է նկարչության մեջ: Նրան համարում են ամենամեծ ռեալիստը: Իր մեջ եղածն ասում է նկարի միջոցով, իսկ թե ինչպես է ասում, ապա դա արդեն նկարներից պիտի զգալ: Եթե չի նկարում, ասես, հիվանդ լինի: Չի զգում, թե ինչպես են իրար հետևից ծնվում նկարները: Նկարները պայծառ գույներով են, և, Գափոյի համոզմամբ, գույնն էլ իր իմաստն ունի: Վատ գույն չի պատկերացնում, պարզապես, գույները պետք է ճիշտ համադրել: Ամեն ինչ սկսվում է ասելիքից, ոչինչ պատահական չի լինում: Թեման հասունանում է մտքում, սկսում է աշխատել, ինչը երկար ժամանակ է պահանջում, երբ անընդհատ նաև խոսում ես ստեղծվող նկարի հետ, և ամեն խոսքը կարող է վերնագիր լինել:    
   Վերջերս Մանկական ազգային պատկերասրահում բացվեց Գափոյի ցուցահանդեսը: Ներկայացվել էին վերջին երկու տարվա գործերը, 17 ստեղծագործություն: Ինչպես նկարիչը նշեց իր խոսքում, ավելի քան 15 տարի չէր ցուցադրվել Երևանում: Արտերկրում հաճախ է ցուցադրվել: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Արմեն Մազմանյանն ու Լևոն Իգիթյանը: Ցուցադրված նկարների գիրքկատալոգի տպագրությանն աջակցել էր ՀՀ մշակույթի նախարարությունը: Ժամանակին նրա արվեստը շատ բարձր է գնահատել Հենրիկ Իգիթյանը` ասելով հետևյալը. <<Գաբրիելի ստեղծագործություններում զգացվում է ժամանակակից արվեստի նորագույն միտումներին տեղյակ ու բավականաչափ գրագետ մարդու ձեռագիրը: Նրա արվեստի ընկալումը դժվարանում է նաև նրանով, որ ազգային արվեստում նա չունի նախորդներ: Չափազանց ինքնատիպ է նա, և մեծ է նրա արվեստում հանկարծաստեղծության չափաբաժինը: Հազվագյուտ ստեղծագործողների է տրված ստեղծել իրենց հերոսների տիպը` չփոխառելով ինչոր մեկից: Նա համարձակ, երբեմն հանդուգն ձևով ձևախեղում է մարդկանց, կենդանիների, բույսերի, ծաղիկների գծագրությունները` ամեն ինչ ենթարկելով համապատասխան ռիթմին: Անվերջորեն ճախրող, անկշռելիության մեջ քարացած կերպարները ձգտում են թռչել, հեռանալ գերբնակեցված թագավորությունից: Անվերջանալի հեքիաթաշուք  զվարճապատումների մոգականությունը, կերպարների տիկնիկայնությունը տեղավորվում են ինքնատիպ, կախարդականաշխարհում>>
   Գափոյի կարծիքով, կյանքն առանց ընկերոջ ավելի կբարդանա: Մարդուս կյանքում ամենալավ բանը ընկերությունն է: Տարիքի հետ սկսում ես ավելի խստապահանջ դառնալ, ավելի հասկանալ թե՛ ընկերոջ, թե՛ բարեկամի դերը: Կյանքի փորձը ցույց է տալիս, որ լավ բարեկամն արդեն ընկեր է` անկախ ազգական լինելչլինելու հանգամանքից: Ով ընկերոջ կոչում ունի, նա էլ ամենալավ բարեկամն է: Իսկ ընկերոջ կոչմանն արժանանալու համար պետք է մարդկային լինել: Ցանկալի է շրջապատված լինել մարդկային հատկանիշներով օժտված անձանցով, թեև ամեն ինչ հարաբերական է: Շատ բարին հիմարություն է, շատ լավն էլ մի քիչ այն չէ` ամեն ինչ իր չափի մեջ պետք է լինի. <<Շատ ընկերներ ունեմ: Մի ժամանակ շատ ավելի շատ էին, բայց գնալով <<մաղվում>> են: Տարիքի հետ կապված ընկերոջ հետաքրքրությունների նկատմամբ մոտեցումը փոխվել է: Ժամանակին ավելի ցանկալի էր, այսպես ասած, ոչ մասնագիտական շփումը, <<դրսի>> մարդկանց հետ շփումը, մտերմությունը: Այդ շրջանակից ընկերներ մինչև օրս էլ կան, ում հետ ընտանիքներով է շարունակվում ընկերությունը: Արվեստի բնագավառիցէլ ընկերներ ունեմ, բայց այն <<փողոցային>> ընկերությունն է ավելի շատ գերակշռում, ավելի շատ ցանկալի է և պահպանվել է մինչև օրս: Այդ ընկերությունն ավելի ամուր է, ավելի հուսալի ու կայուն: Կապ չունի` արվեստի մարդ է, թե ոչ, որովհետև շատ ավելի հաճախ արվեստի է հավասարվում այն մարդը, ով ավելի հարմար է ընկերության համար: Այդ թատրոնն արդեն հոգնեցրել է: Մարդ կա, որ կարող է պահպանել այն արժեքները, ինչը պետք է ընկերությանը, և հենց այդ երևույթն էլ արդեն արվեստ է: Ավելի արվեստ է, քան թե այն, երբ մեկը, ասենք, նկարում է: Ընկերություն անելն ինքնին արվեստ է: Ընկեր չեն դառնում, ծնվում են, մարդը հենց այնպիսին է լինում, որ առանց ընկերության չի պատկերացնում կյանքը: Առանց ընկերոջ, առհասարակ, չի լինում ոչինչ: Ընկերներիս շնորհիվ եմ ես այսօր գոյատևում` ֆիզիկականից սկսած և վերջացրած հոգևորով: Ես ընկերներիս հետ եմ ապրում: Ընկերությունն ինձ համար ապրելակերպ է: Հասուն տարիքում ընկերություն ձեռք բերելը շատ դժվար է: Հատկապես իմ պարագայում, քանի որ ես դժվար եմ <<մերվում>>, մարդկանց հետ շփման մեջ մտնում, չնայած միանգամից կարող եմ ասել` տվյալ մարդը կարո՞ղ է ընկեր լինել, թե՞ ոչ: Ընդ որում, կարևոր չէ` ինձ հետ, թե մեկ ուրիշի: Եթե մարդը ընկերներ շատ ունի, ուրեմն արդեն մեծ մեդալ ունի: Երբ նման մարդու ես հանդիպում, կյանքն էլ ինքնաբերաբար պայծառ է դառնում>>:
   Մեր զրույցի ավարտին Գափոն անկեղծացավ. <<Գնահատելի է, որ <<Ընկեր>> թերթը կա, շատ լավ է, որ կաք և ինձանով չեք սահմանափակվում: Թերթը ինչքան լավ անվանում ունի և ամենակարևորը` ձեր էջերում մեծ տեղ եք տալիս նաև արվեստի մարդկանց: Ձևը չկա ձեր գործում, ինչը շատ լավ է, և բան ունեք ասելու, ինչպես մենք մեր նկարներում ենք անում` ասելիքը նկարով ու նկարելով արտահայտելով: Այսինքն, երբ քո տեսակի մեջ ազնիվ ես ու անկեղծ, արդեն տարբերվումես մյուսներից, և ապրելաձևդ է ուրիշ>>: Հավելեց, որ Կառլեն Լևոնիչը լրիվ մարմնավորում է ընկերոջ կերպարը, հրաշալի ու լավ մարդ է, մեծ կամեցողություն ունի ոչ միայն ընկերների, այլև մարդկության հանդեպ: Ոգևորվում է, որ այդ տեսակի մարդ կա: Իր տեսակի մարդիկ հենց նրա համար են, որ հարկավոր չէ իրենց մոտ ինչոր բան ասել, ապացուցել կամ հասկացնել: Հենց դրա համար ինքը բարձր կարգի ընկեր կոչվելու, օրինակ դառնալու կերպար է

Միջավայր, որտեղ քեզ լավ ես զգում


  –Ազգն անընդհատ ստեղծագործում է,- ցուցահանդեսի բացման առիթով մեր հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը,- ստեղծագործում է փոխհարաբերությունների մեջ, ընկերության, ընտանիքի: Կարողացանք դա գնահատել, իսկ գնահատողներ արդեն կան, կարծում եմ, կունենանք լավագույն ապագա: Այսօր մենք ունենք անկախ պետություն, հայը աշխարհի քաղաքացի է դարձել: Հայի արարումն այսօր աշխարհի հետ է կապված: Հայերն իրենց տեսակի համար են պայքարում, իսկ տեսակը ձևավորվում, ամրանում է` մի կողմից ավանդույթներով, մյուս կողմից` ձեռքբերումներով: Այս երկուսը միասին մեզ դարձնում են հաճելի մարդիկ, փոխհարաբերությունների ընկեր, և կարողանում ենք մեր գիտակից կյանքն անցկացնել երջանիկ մտորումներով: Մարդն ինքը միջավայրի արդյունք է. եթե չկա այդ միջավայրը, ապա նա կիսատ է մնում, լիարժեք չէ և, կարելի է ասել, մի տեսակ վայրենանում է: Մարդուս հզորությանամենագնահատելի կողմն այն է, որ ունենում է  համակիրներ, իր թիկունքին կանգնած ընկերներ: Մարդկանց, ովքեր նրա կողքին են և ջանում են առաջ մղել թե՛ իրենց, թե՛ իրենց մտերիմներին, ինչն էլ մեծ շարժում է առաջ բերում` դառնալով հաջողության հասնելու ամուր երաշխիք: Ապրած կյանքը պայմանավորված է վաստակած ընկերությամբ: Եթե ընկերության գաղափարը չլիներ, ապա ամուսնությունն էլ չէր լինի: Ամուսիններն առաջնահերթ ընկերներ են: Եթե, Աստված մի արասցե, այդ ընկերությունը չկա, ապա վաղ թե ուշ նրանք ամուսիններ չեն լինի: Փոխհարաբերությունը պիտի արժևորվի, պիտի մեկը մյուսի կարիքը զգան: Ընկերությունը կարիք զգալն է, միջավայր ստեղծելը, այդ միջավայրում քո ամբողջությունը հաստատելըԴառնալով ցուցահանդեսին, նախ պիտի ասեմ, որ դրա հիմնական <<մեղավորը>>` Կառլեն Լևոնիչը, հզոր պոտենցիալի տեր անձնավորություն է: Նրան ճանաչում եմ դեռևս 1990-ականներից, երբ նորանկախ մեր երկրի համար մեծ գործեր էր ձեռնարկում ու իրագործում: Բնականաբար, առաջին հերթին հայրենիքի պաշտպանության, մեր բանակի համար: Իր էությանն ու նկարագրին էլ համապատասխան Վերնատուն ստեղծեց` դրա շուրջը համախմբելով պատվախնդիր, արժանավոր մարդկանց: Մարդիկ, որ հասարակության մեջ կշիռ ու արժեք ունեն, որ բավականին լուրջ ներդրում են ունեցել մեր պետության համար: Այո, նոր Վերնատուն Երևանում: Ահավասիկ` ցուցահանդեսը, որտեղ ընկերային լավ միջավայր էր ստեղծվել: Ի դեպ, եթե Կառլենն ինչոր բան ստեղծում է, ստեղծում է նախ իր ցանկությամբ ու գաղափարով` չմտածելով շահի կամ այլևայլ բաների մասին: Ինչոր շահ կլինի, թե չի լինի, դա արդեն երկրորդական է նրա համար: Նա միջավայր է ստեղծում, որտեղ իր բարեկիրթ խոսքն ու պահվածքն են, որտեղ մարդիկ կարող են դրսևորվել: Շատ եմ գնահատում նաև այն, որ Կառլենը հնարավորություն է տալիս նաև, ի շարս տաղանդավոր ու հանրահայտ մարդկանց, ներկայանալի դառնալու նաև ինչպես ոչ այնքան հայտնի, այնպես էլ երիտասարդ ու խոստումնալից ստեղծագործողներին: Ինձ հատկապես դուր եկան այն նկարները, որոնք նոր ոճ են բերում իրենց հետ: Այդ օրվա միջոցառման մեջ անմիջականություն կար, որ տրամադրում է ներկաներից յուրաքանչյուրին: Դա գալիս է Կառլեն Լևոնիչից, այստեղ ոտք դնող մարդկանց տրամադրվածությունից: Ամեն անգամ առիթ ես ունենում այստեղ շփվելու հաճելի անակնկալի հետ: Ներկայացված նկարների փայլին գալիս են միանալու ընկերականության ջերմ ու առինքնող ոգին, ընդհանուր երևույթի մտերմական շուչը, և դու քեզ անսահման լավ ես զգումՑուցահանդեսի բացմանն, այո, հավաքվել էին արժանավոր մարդիկ, որ երբևէ իրենց արածի մասին չեն խոսի, եթե հիշեցնելու առիթ չլինի: Զորավոր են այն մարդիկ, ովքեր իրենց արածների մասին ոչ թե ամեն օր պատմում են, այլ մտածում են էլի ինչոր բան անել, որպեսզի եղած առաջընթացըշարունակվի: Մեր ընկերներով, որ ներկա էինք ցուցահանդեսին, նման ենք իրար` մեր մտածելակերպով, մեր տեսակովԻնձ համար ընկեր լինելը առաքելություն է: Կառլեն Լևոնիչը փոխհարաբերությունների միջավայր է ստեղծում, մի միջավայր, որն իր ապրելակերպից է գալիս: Ինքը բոլորի հետ է ուզում ապրել կյանքի լավ պահերը, բոլորին է, անկախ տվյալ անձի դիրքից, գաղափարից կամ մտածելակերպից, հավաքում միևնույն սեղանի շուրջ, նստեցնում իրար կողքկողքի: Մարդու իրական հեղինակությունը, նրա ինքնությունն ապացուցող գործոնն այն է, որ  կարողանա հասարակության մեջ այնպիսի քայլերով ու փորձություններով առաջ գնալ, որպեսզի ոչ ոք նրան չմեղադրի: Դա, ինչ խոսք, դժվար է, բայց պիտի անընդհատ ձգտել դրան…    

SHARE