Կարոտախտ

0
16
Դիտանկյուն

  Հետխորհրդային ողջ տարածքում ԽՍՀՄ փլուզումն ամենաշատը ափսոսում են հայաստանցիները: Սա են վկայում ամերիկյան <<Գելափ>> սոցիոլոգիական ծառայության` ԱՊՀ անդամ 11 պետություններում և Վրաստանում անցկացրած հետազոտության արդյունքները: 1991 թ. անկախության հանրաքվեի ընթացքում արձանագրված գրեթե 100 տոկոսանոց <<այո>>-ից ընդամենը 22 տարի անց հայաստանցիների ուղիղ երկու երրորդը` 66 տոկոսը, համոզված է. <<Խորհրդային Միության փլուզումը Հայաստանին վնաս էր>>: Հայաստանի բնակիչների միայն 12 տոկոսն է այսօր կարծում, որ ԽՍՀՄ փլուզման արդյունքում Հայաստանը որպես պետություն շահել է: Հայաստանցիների ևս 10 տոկոսը պնդում է, որ Խորհրդային Միության փլուզումը հայերի համար ո՛չ լավ էր, ո՛չ էլ վատ: Ըստ <<Գելափի>>, խորհրդային կարոտախտի ցուցանիշներով Հայաստանին զիջում են անգամ Ռուսաստանն ու Բելառուսը…
SHARE