Կյանքը թանկացել է…

0
20

       Ըստ պաշտոնական վիճակագրության, եթե 2007 թ. աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 25 տոկոս /800 հազար մարդ, որից 120 հազարը` ծայրահեղ աղքատ/, ապա 2010-ի վերջին /ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել 2011-ի տվյալները/ մեր երկրում աղքատության մակարդակը կազմել է 35,8 տոկոս:  <<Աղքատ>> դասակարգմանն արժանացել է մոտ 1,2 մլն մարդ, որից 694 հազարը`  <<շատ աղքատ>>, իսկ 98 հազարը`  <<ծայրահեղ աղքատ>>: Ստացվում է, որ այս ժամանակահատվածում կենսաթոշակների, նպաստների աճի պայմաններում աղքատների թիվը ոչ միայն չի կրճատվել, այլև ավելացել է 400 հազարով: Այս թվի ավելացումը, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ գների աճն ավելի մեծ է եղել, քան բնակչության եկամուտների աճը: Վերջին չորս տարիներին կյանքը թանկացել է առնվազն 50 տոկոսով…
SHARE