Համայնքի, նրա բնակչի շահն առաջնահերթ է

0
72

Այսպես է Այնթապում, այս սկզբունքն է գերակա նրա ղեկավար մարմնի որդեգրած գործելաոճում…

Առաջընթաց

Աշոտ Զոհրաբյանն այնթապցի է, 1991 թ. ծնված,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Այնթապի համայնքապետարանի մշակույթի գծով առաջատար մասնագետ Ռուզաննա Ավագյանը:- Ծառայում էր ԼՂՀ պաշտպանական բանակում, կոչումը` ավագ լեյտենանտ: Զոհվել է ապրիլյան Ayntap (3)մարտական գործողությունների ժամանակ, Մարտակերտում: Նրա մասին դեռ շատ կխոսվի ու շատ կգրվի: Աշոտի հիշատակը հավերժացնելու նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ ենք մտածում, մեր անելիքները ճշգրտում: Մայիսի 9-ի միջոցառմանը, Հաղթանակի տոնին, հրավիրել էինք նաև հերոս զինծառայողի ծնողներին: Համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը հետմահու մեդալ շնորհեց և միաժամանակ նրա ծնողներին հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցավակցական ուղերձը: Մեզ զարմացրել ու հիացրել է Աշոտի մայրը: Այնպիսի ելույթ ունեցավ, որ բոլորս էլ անասելի հուզվեցինք: Նա բարձրացավ բեմ, արժանապատվորեն ընդունեց մեդալն ու նախարարի ուղերձը և հայտարարեց ի լուր ամենքի, որ հպարտ է, որ որդին զոհվել է հանուն հայրենիքի. <<Ես հպարտ եմ, որ Աշոտը իմ որդին է, ես հպարտ եմ ու լավ եմ զգում ինձ>>: Այսպիսի հայրենասեր ծնողից, բնականաբար, նման հայրենասեր զավակ էլ պիտի ծնվեր: Աշոտը զոհվել է հերոսաբար` պայքարելով ամեն թիզ հողի համար: Հերոսաբար է ընդունել թշնամու դավադիր գնդակը: Մենք պարտավոր ենք Աշոտի հիշատակը վառ պահել և նրա ծնողներին ուշադրության կենտրոնում պահել: Համայնքում ևս 7 զոհված ազատամարտիկի ընտանիք ունենք, նրանց էլ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում: Գյուղապետարանի ուշադրությունն ու հոգատարությունը մշտական են…

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աստղիկ Սարգսյանն իր հերթին նշեց. <<Աշոտ Զոհրաբյանին ճանաչում եմ դպրոցական տարիներից: Թեև 2 դասարան բարձր էր ինձանից, բայց շփվել ենք բավականաչափ: Անչափ բարի, բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակցող և աչքի ընկնող աշակերտ էր: Եղբորս դասընկերն էր, մտերիմ էին: Բավականին աշխույժ էր, ամեն ինչում նրա մատը խառն էր, տղայական կռիվներից էլ հետ չէր մնում և մինչև վերջ մնում էր իր խոսքին: Ընկերներին պաշտպանելու համար ոչնչի առաջ չէր կանգնի, անվախ էր ու համարձակ: Փորձում էր բոլորին էլ ձեռք մեկնել: Որպես մարդ տեսակ, շատ լավն էր: Ահա թե ինչու նրա զոհվելու լուրը բոլորս էլ մեծ ցավով ընդունեցինք: Սարսուռ ապրեցինք և մեր տեղը չէինք գտնում: Ինձ համար ընկերոջ կորուստ էր: Աշոտի ընտանիքին համայնքապետարանը օգնություն է հատկացրել, բացի այդ, համայնքապետի ընկերները, համագյուղացիները, դպրոցներն են որոշակի աջակցություն ցուցաբերել: Այդ ամենն, ինչ խոսք, զորակցության ու մխիթարանքի համար է, վիշտը, կորուստը մնում են ծանր ու անդառնալի: Ավելի շատ բարոյական աջակցությամբ ենք փորձում կանգնել նրա ընտանիքի կողքը, գյուղապետը հաճախակի է այցելում նրանց, ջանում ամեն կերպ զորակցել հերոսի ընտանիքին…>>:

-Այս ցավը,- իր խոսքը շարունակեց Ռուզաննա Ավագյանը,- երբևէ չի մոռացվի և հավերժաբար մնալու է: Այն կարող է մեղմվել շրջապատի մարդկանց ուշադիր վերաբերմունքով, կարեկից ու սրտամոտ խոսքերով: Ահա այս տեսանկյունից համայնքի ղեկավարը շատ նրբանկատ է, բարեկիրթ ու հոգատար: Լավ գիտի մարդկանց ճիշտ վերաբերվելու, ճիշտ մոտեցում ցույց տալու ձևերը, կարողանում է հանգիստ ու խIMG_2040աղաղ տրամադրություն հաղորդել իր շրջապատին: Այո, մարդկային գործոնի դերն այս ամենում ևս շատ մեծ է, ինչը և իր վարքագծով առանձնակի կարևորում է համայնքապետ Կարեն Սարգսյանը: Որքան էլ բազմազբաղ լինի, այնուամենայնիվ, ժամանակ անպայման գտնում է մարդկային վերաբերմունք ցուցաբերելու, կարիքավորին կամ նեղ վիճակում գտնվողին սփոփելու, հուսապնդելու և ոգևորելու համար…

Այն աշխատանքը, որ այսօր անում է Այնթապի համայնքապետարանը` իր ղեկավարի գլխավորությամբ, բավականին ծանրակշիռ է և մեծ ջանքեր ու համառություն է պահանջում: Կարեն Սարգսյանի պաշտոնավարման արդյունքում զգալիորեն բարեփոխվել է գյուղապետարանի աշխատաոճը, արդյունքներն ակնհայտ ու տեսանելի են: Ամենակարևորը` բնակիչն իր մաշկի վրա զգում և գնահատում է կատարված հսկայածավալ աշխատանքը: Երբ բնակչին, ինչպես նշեց Աստղիկ Սարգսյանը, ժպիտով ընդունում և առանց խնդրի ճանապարհում ես, ապա դա առաջին հերթին վկայում է աշխատանքի բարձր արդյունավետության ու հաջողության մասին:

Ռուզաննա Ավագյանն էլ, որպես հին աշխատող, հավելեց. <<Առաջ մենք, կարելի է ասել, աշխատում էինք իմիջիայլոց, իմիջիայլոց էլ վերաբերվում բնակիչների խնդիրներին: Սարգսյանի գալուց հետո հոգեբանորեն վերափոխվեցինք: Սկսեցինք գիտակցել, որ պետական աշխատողներ ենք և որ բնակիչներին պետք է վերաբերվենք ամենայն պատասխանատվությամբ: Հարգանքով ընդունում ենք բոլորին, մարդկային ջերմ վերաբերմունքով ճանապարհում: Այս մոտեցումը և շատ այլ բաներ սովորեցինք պարոն Սարգսյանից: Չնայած ես իր ուսուցչուհին եմ եղել, բայց շատ բաներ եմ նրանից ընդօրինակել: Առաջին հերթին` համբերատարությամբ զինվել, երբ առավել ևս գործ ունես բնակչի հետ: Ապա` աշխատանքային կարգապահությանը խստորեն հետևելու պահանջը: Դրանից էլ սկսվեցին մեր հաջողությունները: Հետևողական է բոլոր հարցերում: Զարմանալի հեռատեսություն ունի, ինչը օգնում է նրան ավելի լավ կառավարելու համայնքը: Խստապահանջ է, ղեկավարելու մեծ ունակությունների է տիրապետում: Արդյունքներն ու ձեռքբերումներն ասվածիս ուղղակի վկայությունն են: 10 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ապահովելն այնքան էլ հեշտ չէ: Այն, ինչ նախընտրական ժամանակաշրջանում խոստացել է, կատարել է և շարունակում է հաջողությամբ կատարել: Պետբյուջեի միջոցներով և համայնքի որոշակի ներդրմամբ մանկապարտեզի վեհաշուք շենք է կառուցվել` իր գեղեցիկ այգով, որտեղ խաղահրապարակներ կան, կարուսելներ, զրուցարաններ: Միաժամանակ նոր այգի է կառուցվում: Վերանորոգվել է գյուղապետարանի շենքը: Այսօր հրաշալի նախագծով մշակույթի տուն է կառուցվում: Մեծ ուշադրություն է դարձվում դպրոցներին: Ունենք համայնքային ենթակայության բուժամբուլատորիա: Փողոցները բարեկարգվում են, գիշերային լուսավորություն է անցկացվել: Գազաֆիկացվել են նոր թաղամասերը: Այս ամենը, թող զարմանալի չթվա, արվել է համայնքապետարանի միջոցներով: Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքները դրամական օգնություն են ստանում, ուսանողների վարձավճարներն ենք մուծում և այլն: Կարեն Սարգսյանը շատ ուշադիր է, ամեն ինչ տեսնում է, արագ արձագանքում և լուծում տալիս: Համայնքին վերաբերող ցանկացած հարց առանց նրա միջամտության չի լուծվում: Աշխատասեր է, ունի պրպտուն միտք, անսպառ էներգիա և չի հոգնում: Սկզբնական շրջանում մենք չէինք դիմանում աշխատանքի այդ ռիթմին, լրիվ ուժասպառ էինք լինում, բայց աստիճանաբար, ինչպես ասում են, հարմարվեցինք և բնականոն հունի մեջ ընկանք: Այսօր և՛ Այնթապի, և՛ նրա ղեկավարի անունը պատկառանք է ներշնչում: Դրանից, բնականաբար, մենք էլ ենք ոգևորվում և ջանում մեր աշխատանքով ավելին անել: Ինչպես մեր կոլեկտիվն է միակամ ու համախմբված, այնպես էլ ողջ համայնքը: Բնակչին վերաբերող ցանկացած հարց համայնքի ղեկավարի համար առաջնահերթություն է, գերակա խնդիր…>>:

-Շատ կուզենայի,- ընդգծեց համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը,- որ շատ համայնքներ ունենային այնպիսի ղեկավար, ինչպիսին մերն է: Այդ դեպքում մեր երկիրն, առհասարակ, առաջընթացի ուղով կընթանար և բարեկեցիկ կյանքով կապրեր: Զարգացած համայնքների պարագայում կշահի ողջ երկիրը, և արդյունքում կունենանք կայուն, բարգավաճ պետություն…

-Հպարտ եմ,- զրույցը շարունակեց Ռուզաննա Ավագյանը,- որ Կարեն Սարգսյանի հետ եմ աշխատում, որ նա է մեր ղեկավարը: Անբասիր, մաքուր, անշահախնդիր… Համայնքի երեք ղեկավար եմ տեսել, բայց նա գերազանցում է բոլորին և բոլոր հնարավոր սպասելիքները: Վստահ ու լիահույս եմ, որ նրա հետ շատ լավ ճանապարհ ենք անցնելու: Չեմ կասկածում` որքան բարձրացրել է Այնթապի հեղինակությունը, դեռ այդքան և ավելի բարձրացնելու է: Համամիտ եմ Աստղիկի այն կարծիքին, որ եթե մնացած համայնքներում էլ աշխատեն այնպես, ինչպես Այնթապում է, ապա մեր երկիրը կլինի և՛ բարեկարգ, և՛ օրինավոր` առանց բյուրոկրատական քաշքշուկների, Հայաստանը կծաղկի և արտագաղթած մեր հայրենակիցները հայրենի տուն կվերադառնան…

<<Ընկեր>>-ական հավելում.- Համայնքապետ Կարեն Սարգսյանը ոչ մի կերպ չցանկացավ բարձրաձայնել բարեգործական այն ձեռնարկումների մասին, որոնք կյանքի են կոչվել այս ընթացքում թե՛ իր, թե՛ ընկերների ջանքերով: Վստահ է` այն ամենը, ինչ արվում է Արցախի, մեր երկրի ու պետության համար, բարձրաձայնելու կարիք չունի, քանզի հոգու պարտքը մեր յուրաքանչյուրիս հոգում էլ պետք է մնա, արյան կանչը ոգեղեն ու անբացատրելի է` պատրաստ հրաշքների ու սխրագործության:

Երբ մարդն իր տեղում է և իր նվիրական աշխատանքով <<քարը քարին է դնում>>, ստեղծում ու նախաձեռնում, ապա դրա արդյունքը տեսանելի է դառնում բոլորին, ուստի շատ հաճախ առանց խոսքերի էլ լավն ու օրինակելին իրենց արժանի վերաբերմունքն ստանում և հաղթարշավը շարունակում են: Ինչպես Այնթապի պարագայում է, որ իր լիարժեք ու բնականոն կյանքով, այո՛, հենց ինքն իրենով Հայաստան երկրի իրական պատկերն ու նկարագիրն է արտացոլում: Այն տեսլականը, որը նվիրական է յուրաքանչյուրիս համար և որին երազում ու ձգտում է ցանկացած հայ` աշխարհի որ ծայրում ու ծեգում էլ նա լինի…

SHARE