Համատարած արժեզրկում

0
12

Օրակարգ

Այսօր բոլոր կոչումներն արժեզրկված են, մանավանդ, օրինակ, ակնհայտ ռաբիս երգողները դառնում են վաստակավոր արտիստ կամ ռաբիս մտածողութան տեր անձինք` մշակույթի վաստակավոր գործիչ, ինչը, մեղմ ասած, ծիծաղելի է… Ծիծաղելի է այդքան շատ մեդալների ու շքանշանների առատ ու շռայլ բաժանել-բաշխելը, ում ասես մեդալակիր, շքանշանակիր, պարգևակիր ու չգիտես էլ ինչ դարձնելը: Սովորաբար, որքան շատ են լինում նման պարգև կոչվածները, այնքան իսկական արժանավորների թիվը սակավ է լինում…

<<Գրպանային>> մտավորականներն են այսօր խրախուսվում: Նրանք են առաջին գծում, յուղոտ պատառները բաժանել են իրար մեջ ու այդպես պահում են, ավելի ճիշտ` ավերում են մշակույթի դաշտը: Չպետք է լինի արվեստագետ, որը վաճառվում է, նմաններին պետք է մատով ցույց տալ, ասել, որ սա ծախված է, այսինչը պատվեր է կատարում, սա էլ ցանկացած թուղթ կստորագրի… Նման կերպ մտածողները <<ինծիլիգենտ>> են, ոչ թե մտավորական: Նման մտավորականներից պետք է հրաժարվել, որպեսզի իշխանությունները նրանցից պատվանդաններ չսարքեն…

SHARE