Համատեղ` միմյանց լրացնելով

0
9
 
  Դժվարին ժամանակներ ենք ապրում: Ակնհայտ է, որ բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է երկրում, կա ազգային, պետական արժեքներից նահանջ, հեռանկարի բացակայություն, արտագաղթի տրամադրություններ և այլն: Այդուհանդերձ, պիտի հավատանք, որ այս վիճակից դուրս ենք գալու: Չհակադրելով այս կամ այն ուժին միմյանց դեմ, պիտի հասկանանք, որ բոլորս էլ մի ժողովուրդ ենք, ունենք նույն երկիրը և պետք է կարողանանք համատեղ լուծումներ գտնել: Այդ պատճառով էլ առաջնահերթ է դառնում մեզանում տեղ գտած կառավարման համակարգի փոփոխման անհրաժեշտությունը: Այսինքն, պետք է գտնել մեխանիզմներ, երբ տարբեր ուժերը կգործեն իբրև մեկ միասնական համակարգի մասեր, կլրացնեն, կվերահսկեն, կզսպեն միմյանց: Լավ կլիներ, որ տրվեին մեր զարգացման ուղենիշները և թելադրվեին խաղի հստակ կանոններ, որոնցով երկիրը հնարավորություն կունենար բնականոն զարգանալ ու դուրս գալ այս վիճակից… 
SHARE