Հայ մնալու … մշակույթ

0
22

   Մեզանում ոմանք պարզապես մշակութային ինտերվենցիա են իրականացնում, և ազգային մշակույթը ոչնչացնելու նպատակով, անկասկած, լուրջ գումարներ են ներդրվում մեզ հարևան թշնամի պետությունների կողմից… Հակամշակույթն ապազգային մոտեցում է, մարդուն կազմալուծում և դարձնում է արդի մարտահրավերների դեմ անզոր, անմարտունակ: Այսինքն, մարդը դառնում է իրադարձությունների խամաճիկ. իրադարձությունները թելադրում են, ուղղորդում, ինքն էլ դառնում է դրանց ստրուկը, ակամա հետևորդն ու կամակատարը: Ազգայինը ճանաչելու, ազգայինով առաջնորդվելու դեպքում մարդն ավելի քան ինքնաճանաչ է, նրա մեջ կա հայ լինելու հպարտությունը: Ընդհանրապես, մշակույթի ամենամեծ առաքելությունը հայ մարդուն հայ լինելու հպարտությունը վերադարձնելը, ապա անպարտելիության տեսլականը նրա մեջ ներդնելն է:

SHARE