Հավատարիմ հայ երգարվեստի ժառանգությանը

0
14
 Նվիրական առաքելություն, որ կոչված է ազգապահպանության
վեհ ու սրբազան գործին
Արժևորում

<<ՍայաթՆովայի 300-ամյակի առթիվ հրատարակեցինք նրա <<Խաղեր>>  ժողովածուն,- մեր զրույցի սկզբում ասաց պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը:- Այն ամփոփում է մեծ աշուղի 31 ստեղծագործություն` նոտաներովու տեքստերով: Վերջին այսպիսի ամփոփ ժողովածուն հրատարակվելէ 1963 թ. Շարա Տալյանի եւ Մուշեղ Աղայանի նախաձեռնությամբ ուաշխատասիրությամբ` ՍայաթՆովայի ծննդյան 250-ամյակի առթիվ: Եվ, պատկերացրեք, որ հրատարակչական այս բազմաբղետ հոսանքի մեջ50 տարի դուրս է մնացել ՍայաթՆովան: Եկեք խորհենք` բա էլ ինչով ենք ապրում, եկեք մտորենք` բա էլ ինչով ենք սերունդ դաստիարակում, եկեք տառապենք մտոք, թե էլ ինչով ենք ազգ պահում…  Ժողովածուն հրատարակեցինք ՀՀ մշակույթի նախարարության հետհամատեղ, 400 օրինակով: Մեզ աջակցեց <<ՎիվաՍելՄՏՍ>>ի գլխավոր տնօրեն, մեծահարգ տիար Ռալֆ Յիրիկյանը, ում օժանդակությամբ գիրքնայլ ձեւավորմամբ  հրատարակեցինքեւս 1000 օրինակ` հիմնելով մատենաշար, որը կոչվում է <<Գանձարան հայ աշուղական երգերի>>: Առաջին հատորն այդպես էլ պետք է լիներ` ՍայաթՆովա: Օրերս հրատարակվեց մատենաշարիերկրորդ գիրքը` <<ՍայաթՆովան աշուղների խաղերիմեջ>>: Մեր պատկերացմամբ, գանձարանը պետք է ունենա 20-25 հատոր` ամփոփելով եւդառնալով հայ աշուղական երգերի, իրոք, գանձարանը: Ամեն ինչ չէ, որ հրատարակելու ենք: Կատարելու ենք ծաղկաքաղ` կազմելով հեղինակների գործերի ընտրանին, ընդգրկելով նրանց լավագույն ստեղծագործությունները: Երկրորդ հատորում ամփոփված են ՍայաթՆովային նվիրված ձոներգերը` 50 աշուղի 60 երգ: Ամենահին աշուղը, որով սկսվում է երգարանը, ապարանցի Աշխույժն է` 20-րդ դարասկիզբ: Սկսվում է աշուղ Աշխույժով եւ ավարտվում այսօրվա ամենաերիտասարդ` աշուղ Արվանով, ով ընդամենը 20 տարեկան է: Ընդգրկված են 20-րդ դարի բոլոր մեծ աշուղները` Հավասի, Աշոտ, Շահեն, Հայրիկ Ղազարյան, Բագրատ եւ այլք, ինչպես նաեւ մեր օրերում ապրողներն ու ստեղծագործողները` Լեյլիից սկսած: Ներկայումս մեծ աշխատանքներ ենք տանում հաջորդ հատորների պատրաստման վրա, մասնավորապես` առանձին գրքերով աշուղ Սազայի եւ, իհարկե, Ջիվանու երկերի հրատարակությունների առումով: Այս հատորները ստվարածավալ կլինեն, քան ՍայաթՆովայինն էր: Գանձարանում տեղ են գտնելու նաեւ հնագույն շրջանի աշուղները, մեր իրականությանը հայտնի առաջին ամենահին աշուղը Ղուլօղլի Երզնկացին է: Հրատարակելու ենք երգեր, որոնք առաջին անգամ են ներկայացվում ընթերցասերհանրությանը, ինչով եւս արժեւորվում է մատենաշարի լույսաշխարհ գալը>>:

Պարոն Պողոսյան, իրոք, ազգանվեր գործ եք անում, ուստի խնդրում եմ առավել մանրամասնեք մատենաշարիխնդիրներն ու նպատակները:
Սիրով: Հայ աշուղական արվեստը մեր ժողովրդական երգի պրոֆեսիոնալ թեւնէ, իսկոր ժողովրդական երգը հայ երաժշտության ամենահեռավոր, ամենազուլալ ու անաղարտ աղբյուրն է, դա միանշանակ է եւ դրանում երկրորդ կարծիք չի կարող լինել: Աշուղական արվեստըմեզանում չափազանց հարուստ է: Վստահությամբ եմ ասում, որ տարածաշրջանում ամենահարուստ աշուղական արվեստ ունեցող ժողովուրդը մենք ենք: Հայ աշուղների թիվը համրել չի լինի` հազարներ են: Սակայն այդ բոլորից չէ, որ մեզ ժառանգություն է հասել: Մեզ հասել են ամենամեծ աշուղների մատյանները, որոնցում գրառված են նրանց երգերը: Ահա այդպիսի հարուստ ժառանգությունը մենքայսօր ջանում ենք պահպանել ու փոխանցել գալիք սերունդներին, հետագա դարերին պահ տալ մեր ազգի մեծերի հրաշագործումները: Սա էլ հենց թելադրեց մեզ ստեղծել նման կոթողային մատենաշար: Ինչու եմ ասում` հրաշագործում, որովհետեւ առանձին երգեր ուղղակի հրաշալիքներ են, որ իրենց հետ բերում են մի ողջ ժողովրդի մշակութային հարուստ պատմությունը, նրա հոգեկան, բարոյական նկարագրի կերտվածքը: Այսինքն, ամեն մի երգ, որ արգասիքն է անհատի մտածողության եւ նրա հոգու աշխարհի թարգմանն է, գալիս է առանձինառանձին լրացնելու մեր ժողովրդի ազգային նկարագրին, դիմագծին բնորոշ առանձնահատկությունները:
Այդ ժառանգությունը պահպանելով, Դուք այն փոխանցում եք սերունդներին, ինչը, մեր խորին համոզմամբ, ամենամեծ ազգանվեր գործունեությունն է: Հոգեւորմշակութային այդ գանձերը ի մի բերելով, կարելի է ասել, միայնակ մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի, հիմնարկության գործեք կատարում, եւ դա, կարծում ենք, արժանիորեն պիտի գնահատվի ու խրախուսվի:
Շնորհակալ եմ, բայց ես չեմ ասում դա, Դուք եք ասում: Կուզենայի, անշուշտ, որ այդ գործը չծանրանար անհատիուսերին, այլ պետությունը լրջորենձեռնամուխ լիներ ազգային ժառանգության պահպանմանըեւ սերունդներին պատշաճորեն հանձնելուն: Չէ՞ որ ունենք անկախ ու ազատ պետություն եւի վիճակի ենք տնօրինելու մերհայրենիքի ու ժողովրդի ճակատագիրը: Ես սա համարում եմ շատ լուրջ գործ, ուստի լուրջ էլ վերաբերմունք է պահանջվում: Հայրենի պետության կողմիցդա պետք է դրսեւորվի, պետական համապատասխան ծրագիրմշակվի, որի իրագործողը, բնականաբար, պիտի լինենք անհատներս: Պետական հստակ ազգային քաղաքականություն որդեգրվի, որի զինվորը լինենք մենք: Սա է յուրաքանչյուր հայ մտավորականի բաղձանքը:
ՍայաթՆովայի ծննդյան 300-ամյակին նվիրված ի՞նչ այլ միջոցառումներ եք իրականացրել:
Նախ, 2012-ին տարին սկսել ենք ՍայաթՆովայի 300-ամյակին նվիրված շքեղ համերգով` <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում: ՍայաթՆովայի հոգեւոր մեծ ուսուցիչ Նաղաշ Հովնաթանի 350-ամյակին նվիրված շքեղ համերգհանդիսություն կազմակերպեցինք եւ, կարելի է ասել, առաջին անգամ նման կերպ մեր ժողովրդին ներկայացրինք այդբազմաշնորհ անհատի` մեծ աշուղի, նկարչի արվեստը: Վստահ եմ, մեր ժողովուրդը նրանճանաչում է <<Վրաստանա գյոզալները>> երգով, ինչպես նաեւ հայ ժողովրդի հոգեւոր գերագույն սրբության` Սուրբ Էջմիածին մայր տաճարի նկարազարդումներով, որոնքարվել են որդու` Հակոբի հետ միասին: Այդ համերգին մեր ունկնդրին առաջին անգամ ներկայացրինք Հովնաթանի վերականգնված 8 երգերը: Սայաթնովյան Վարդատոնը Երեւանումեւ Թբիլիսիում առաջին անգամ կատարեցինք քայլերթով: ՉարենցՍայաթՆովա փողոցների հատմանանկյունից բազմաթիվ անսամբլներ` տարազներով, բոլորի ձեռքերին` վարդեր, նրանց հետ Ջիվանու անվան դպրոցի աշակերտությունը, մտավորականներ քայլեցինՍայաթՆովա փողոցով մինչեւ մեծ աշուղի հուշարձան` երգերով ու պարերով: Բացի այդ, Հանրային ռադիոյի <<ՍայաթՆովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլն անցյալ տարի մեկամսյա շրջագայությամբ եղավՌԴ մեծ քաղաքներում եւ մեր հայրենակիցներին ներկայացրեցմեծ աշուղի անմահ երգարվեստը: Դեռ բազում ծրագրեր ունենք: Նախ, պիտի թողարկենք նաեւ ՍայաթՆովայի երգերի ձայնասկավառակը: Պատրաստվում ենքգիտական նստաշրջանի ՅՈՒՆԵՍԿՕի հետ` նվիրված մեծ աշուղի 300-ամյա հոբելյանին: Նաեւ համատեղ փառատոն ենք անցկացնելու:
Անցկացնելով բազմազան այդ միջոցառումները, ինչպիսի՞ զգացողություններ, ապրումներ եքունենում: Ձեր հոգու պա՞րտքն եք համարում մեծ աշուղի հանդեպ, թե՞
Անկեղծ ասած, եղածով չեմ բավարարվում, չեմ գոհանում: Ամենամեծ պակասը, որ տեսնում ու զգում եմ, այն է, որ ՍայաթՆովայի 300-ամյակը համապետական ու համաժողովրդական հնչեղություն այդպես էլ չստացավ: Փորձեք փողոցում մարդկանց հարցուփորձ անել` ցավոք, շատերը տեղյակ չեն այս հոբելյանից, անցկացվող միջոցառումներից: Հարկ է պետական լուրջ ծրագիր իրականացնել, որպեսզի նախատեսածը տեղ հասնի, լավ գործը, նախաձեռնությունը հասցեատեր ունենան: Ժողովուրդը պիտի ապրեր տեղի ունեցածով, պիտի ամեն օր եթերով, ռադիոյով հնչեր ՍայաթՆովա, ճիշտ այնպես, ինչպես այսօր եթերով երաժշտության անվանտակ համատարած անճաշակություն է հնչում, անարժեք մի բան, որը համարձակվում եմաղբ կոչել: Ուրեմն եւ, բարի լինենք վեր կանգնել կենցաղից ու բաց աչքերով, պարզ ճակատով նայել ճշմարտությանը` ընդունելով, որ մեր հավերժական արժեքները Մաշտոցնու Նարեկացին են, Շնորհալին ու Կոմիտասը, ՍայաթՆովան ու Ջիվանին, Խաչատրյանն ու ԲաբաջանյանըԿարծես, միտումնավոր է արվում, որպեսզի մոռացվեն իսկական սրբությունները, կարծես, օտարն է մտել մեր տուն եւ ձեռքերն ազատ ու արձակ գործում է ի չարս մեր հայրենիքի, մեր ժողովրդի ու մեր մշակույթի

  Անտարակույս, մեծգնահատանքիարժանի ու լավագույնս խրախուսման գործ է անում Թովմաս Պողոսյանը` նվիրված լինելով հայ ազգային երգարվեստի հարուստ ժառանգության պահպանմանն ու պատշաճ ներկայացմանը: Անտրտունջ ու հավատարմորեն անելով իր գործը, իր բարձր առաքելությունից անբաժան, նա միաժամանակ վստահ է, որ պետությունը եւս այստեղ, անկախ ամեն ինչից, մեծ գործ ունի անելու: Մենք այնքան հարուստ մշակութային ժառանգություն ունենք, որ մեկ անձով կամ անձերով այն պահպանելու եւ տարածելու խնդիրը չի կարող բավարար լուծվել: Այնպես որ, պետությունն իր բաժին բեռն ու պատասխանատվությունը պետք է պատրաստակամորեն կրի, տանի: Հայ երգարվեստի անխոնջ նվիրյալը հավատում է, որ այդպես էլ կլինի, եւ ժամանակի ընթացքում պետությունը լրջորեն կզբաղվի նաեւ այդ կարեւորագույն  խնդրով: Ի վերջո, կհաղթեն ազգայինը, մնայունն ու արժեքավորը, եւ մեր մշակույթը կշարունակի հարատեւել: <<Ընկերը>> բոլոր նրանց կողքին է, ովքեր նախանձախնդիր են այդ հարցում, ովքեր իրենց թեկուզ համեստ լուման են բերում  ազգապահպանման այդ շնորհակալ ու դրվատելի գործի հաջողությանը
SHARE