Հավերժության խորհուրդ

0
114
Ժառանգություն

  Ավանդազրույցը վկայումէ` 450 թ. Վարդան Մամիկոնյանը պարսկական զորքի հետ Խաղխաղ /այժմ` Ղազախ/ քաղաքի մոտ ունեցած հաղթական ճակատամարտից վերադառնալիս զորքին դադար է տալիս այն վայրում, որտեղ այժմ մարզի Ակնաղբյուր գյուղնէ: Այստեղդադար տալու հանգամանքը պայմանավորված էեղել ջրառատ աղբյուրի առկայությամբ: Մեծ զորավարը սովորություն է ունեցել հաղթանակից հետո զորքի առաջին իջևանատեղում ծառ տնկել` սոսի կամ կաղնի: Այստեղ, աղբյուրի մոտ, կաղնի է տնկում: Զորքին հագեցրած աղբյուրն առայսօր կա: Կա նաև կաղնին, որը 1978 թ. ընկել է ու շարունակում է ընկած գոյատևել: Գիտականորեն ապացուցվածէ, որկաղնին, իրոք, 1500 տարեկան է: Գյուղում և մարզում այն անվանում են Վարդանի ծառ: Եվ գեղեցիկ ավանդապատումը կենսունակպահելու ցանկությամբ մի նոր ավանդույթ է ձևավորվել` ամեն տարի մարզից բանակ մեկնող աշնանային նորակոչիկները Վարդանի ծառի մոտ են հավաքվում, հաղորդակից դառնում Վարդանանց հերոսականոգու խորհրդին, ապա նոր բռնում իրենց առաքելության ճանապարհը:

   Կաղնու ընկնելուց հետո դրան այցի եկած մեր օրերի մեկ այլ զորավար` մարշալ Հովհաննես Բաղրամյանը, երեք կաղնի է տնկել նույն տեղում, որպես հայոց զորական ոգու հարատևության խորհրդանիշ: Կաղնիները մեծացելեն, և երիտասարդ հասակումեն այժմ: Այստեղ ավելի ուշ մեկական կաղնի են տնկել նաև նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանը: Գեղեցիկ ավանդույթը հարատև դարձնելուն, անշուշտ, զորակցելու է նորակառույց սուրբՎարդան Զորավար մատուռը, որը Միքայել Վարդանյանի նվիրաբերություննէ համայնքին:

  –Միայն այս գեղեցիկ մատուռով չի սահմանափակվել Վարդանյաններիներդրումը մեր համայնքում,- ասաց գյուղապետ Կարեն Դոլմազյանը:- Գազաֆիկացմանն ենաջակցել, հանդիսությունների սրահի կառուցմանը, ճանապարհի վերանորոգմանը և այլն: Համայնքի հիմնախնդիրների 60-70 տոկոսըլուծվել է նրանց գործուն ու անշահախնդիր օգնությամբ: Ծխախոտագործությամբ ենք զբաղվում, ինչը շատ ընտանիքների հոգսերն է թեթևացրել: Նրանց բարեգործությունը մեր համայնքի համար շատ մեծ է, և ես բնակիչների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Վարդանյաններին
SHARE