Հարգանքն ու պատիվն` առաջին հերթին

0
19

   Հարցազրույց Վանաձորումմեծ հարգանք ու հեղինակություն վայելողմարդու<<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ <<Լոռի>> ԳԳՄ Վանաձորի տարածքային տեղամասի պետ ՎԱՂԱՐՇԱԿ ԱՓԻՆՅԱՆԻ հետ
Հեղինակություն

  –Պարոն Ափինյան, այն հարգանքն ու հեղինակությունը, որ ունեք Վանաձոր քաղաքում, հե՞շտ եք, արդյոք, ձեռք բերել: Դրա համար, ըստ Ձեզ, մարդուն ի՞նչ է հարկավոր: Բացի այդ, կարծում ենք, բնակչության սպասարկումը դժվարին ու պատասխանատու գործ է և բավականին ջանք ու եռանդ է պահանջում: Ի՞նչ կասեք:
Իհարկե, հեշտ չէ: Հարգանք, պատիվ ձեռք բերելը շատ դժվար է, բայց և, միաժամանակ, հեշտ: Նախ, պիտի մարդ լինել, քո` մարդկային կոչմանը, հավատարիմ: Մարդիկ այնքան են խեղաթյուրվել մարդկային հատկանիշների մեջ, որ այսօր մաքուր մնալու համար ահագին բան է պետք: Չպետք է խաբել մարդկանց, դիմացինիդ նկատմամբմեծ հարգանք պիտի ցուցաբերես: Ընդ որում, ավելի շատ, քան քեզ: Մեջդ քեզ նմանին օգնելու, ձեռք մեկնելու   պատրաստակամությունը միշտ պետք է լինի: Ես իմ կյանքն այդպես եմ ապրել: Չեմ ձգտել մեծ փողերի: Ապրածս ընկերներս են, ստեղծածս` լավ ընտանիքը, լավ շրջապատը` լավ մարդկանցով, քաղաքացիներով: Այս ոլորտում 13 տարի եմ: Չի եղել դեպք, որ աշխատասենյակիցս դժգոհ կամ չբավարարված մարդ դուրս գա: Շատ եմ օգնել մարդկանց հատկապես հախուռն գազաֆիկացիայի շրջանում: Ուրախ եմ, որ հասկացել ու գնահատել են դա: Ճանաչումն ու հարգանքն, ինչ խոսք, գալիս են նաև այդտեղից: Ամեն ինչ չափվում է արած կամ չարած գործերով: Ոչինչ հենց այնպես, ինքնաբերաբար չիգալիս: Ես կողմնակից եմազնվությանը: Մարդը պիտի մաքուր ապրի, ուրիշի գրպանը մտնելու իրավունք չունենա: Դա, մեղմ ասած, անբարոյականություն է: Քրտնիր, աշխատիր ու ապրիր: Սա է իմ ապրելակերպը: Դրա համար ես շքեղ պալատներ ու մեքենաներ չունեմ: Նվազագույնն ապահովված է, ինչից գոհանում եմ: Ավազակությամբ չեմ զբաղվել հարստանալու համար: Իմը արժանապատիվ ապրելն է: Մարդու պատիվն իր ձեռքերում էՄինչ այստեղ գալս14 տարի գյուղշինմինիստրությունումեմ աշխատել` շինվարչության պետ: Սպասարկել եմՀայաստանի հյուսիսային շրջանները` Արագած, Սպիտակ, Ստեփանավան, Կալինինո, Ալավերդի, Գուգարք: Դրանից առաջ աշխատել եմ Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաներիգործարանում` արտադրամասի պետ, արտադրության ղեկավար: Ամեն տեղ առաջին խնդիրս պատիվն ու հարգանք են եղել, մաքուր ու ազնիվ եմ աշխատել: Գործել եմ ուղիղ, շիտակ, աչք չեմ ունեցել ուրիշի ունեցվածքի վրա: Գլուխս միշտ բարձր է եղել, չեմ քծնելԳալով այստեղ, առաջին քայլս ամենաթողությունը վերացնելն ու կարգուկանոն հաստատելն է եղել: 80 մլն դրամ դեբիտորական պարտքով եմ հիմնարկն ընդունել: Ներկայումս մի 2 մլնի չափ էԱնմիջական ղեկավարս Վարդան Բաղդասարյանն է, ով նաև ընկերս է, ընտանիքներով ենք մտերիմ: Մեր միջև բարձր փոխըմբռնում կա: Նա էլ գերագույն ազնիվ մարդ է, երբեք դիմացինին վատարարքի չի դրդի: Որպես անհատականություն` նրանշատ եմ գնահատում: Ընտանեկան շատ լավ դաստիարակություն եմ ստացել: Հայրս էլ շատ ճանաչված ու հարգված անձնավորություն է եղել` զուսպ, ազնիվ: Բախտս բերել է նաև այն առումով, որ ինձ հանդիպած մարդիկ բոլորն էլ լավն են եղել: Ընկերներս ազնվագույն մարդիկ են, ում վրա հենվում եմ:

  –Քանի որ խոսեցիք ընկերների մասին, պիտի ավանդական հարցը տամ: Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը Ձեզ համար:
  –Ես մեծ ճանաչում ունեմ, շատ շրջապատ, բայց ինձ համար լուրջ ընկեր են 5-6-ը: Դա մի ամուր կորիզ է, միասնական բռունցքի պես: Նրանք էլ լուրջ պաշտոններ ունեն, բայց ամենակարևորը` հրաշալի մարդիկ են: Սկզբունքային են, հաստատակամ, իրենց դիրքորոշումներում` կայուն ու վճռական: Միասին ենք, իրար հետ: Մարդկային միանման որակների կրողներ ենք, լավ գործի համար` իրար թև ու թիկունք: Ճիշտ, լավ ապրելը մեզ համար ապրելաձև է, կենսակերպ: Այնքան մտերիմ ենք, որ մեր ընտանեկան հոգսերնէլ, ասես, ընդհանուր են դարձել, հատկապես` երեխաների հարցում: Օջախի ընկերներ ենք բոլորս էլ: Ինքս երեխաների համար, ինչպես ասում են, գժվում եմ: Ընկերներս էլ այդպիսին են: Վարդան Բաղդասարյանը, Նորիկ Սուքիասյանը, ես, մեր մյուս ընկերները` երեխաներով ապրումենք` նրաց ապագայի խնդրով մշտապես մտահոգված: Մեր երեխաները լավնեն` որպես մեր երկրի վաղվա արժանավոր քաղաքացիներ, երկիրը պահողներ: Ընդհանրապես, այսօրվա երիտասարդ սերունդըշատ լավն է: Հիացած եմ մեր երիտասարդներով: Ահա թե ինչու, վստահ եմ, որ լավ երկիր ենք ունենալու, զարգացած ու շեն պետություն: Որդուս` Արմանի համար ես նաև ընկեր եմ, նրա համար մեր ընկերությունը օրինակ ու ուղենիշ է: Իր տեսածն ու ապրածը, ստացած դաստիարակությունն ու զգացածը, հավատացած եմ, բավարար են, որ նա էլ կյանքի ճիշտ ու անխոտոր ճանապարհով ընթանա, շարունակի հասարակությանն ազնվորենու պատվախնդիր ծառայելու իր պատրաստակամությունը: Երկու որդի ունի, դուստր: Նրանցով ապրում ու հպարտանում եմ: Իմ սերն ու ուրախությունն են: Համոզված եմ, Արմանս ժառանգելու էիմ ստեղծած ընկերությունը և փոխանցելու է իր երեխաներին: Նա Վանաձոր համայնքի ավագանու անդամ է, շատ մեծ է ձգտումը հզոր ու ապահով երկիր կառուցելու հարցումԸնկերություն, մտերմություն անելուհամար մարդը պիտի նուրբ լինի, նուրբ հոգի ունենա: Այս հարաբերություններում խնայելու, դողալու հատկությունը խիստ կարևոր ու ցանկալի է: Վստահ եմ, այս դեպքում ամեն ինչ ճիշտ հունով կընթանա, ընկերական փոխհարաբերություններն ամուր ու ջերմագին կլինեն:
  Ի՞նչ է տալիս ընկերությունը մարդուն: Ինչո՞ւ է մարդը ձգտում ընկերության:
  –Ընկերությունը հոգու հանգստության բանալինէ: Լավընկեր ունենալով արդեն իսկ վստահ կարող ես լինել, որ մենակ չես: Ինչպիսի վիճակում էլ լինես, ընկերոջ ներկայությունը հոգիդ կլցնի: Միայն իրար աջակցելն ու ձեռք մեկնելը չէ: Ընկերությունը լուրջ կատեգորիա է: Միմյանց նկատմամբ նուրբ պիտի լինել, նրբանկատ վերաբերմունք դրսևորել: Չնեղացնել ընկերոջըԵթե նման պահեր էլ լինում են, ապա պիտի ջանալ շատ արագ հարթել անցանկալի իրավիճակը: Մեր ընկերությունը կառուցողականէ, իրարիցմեծ բավականություն ենք ստանում: Ավանդապաշտ մարդիկ ենք, արժեքները գնահատող, լավն ու դրականը խրախուսող: Իրարից երբեք չենք ձանձրանում, ընդհակառակը` կարոտում ենք միմյանց: Ընկերություն ասածը հենց դա է: Ընկերական մեր ուխտը հետևյալն է` օրինակելի, մաքուր, ազնիվ: Անդավաճան ենք` նաև մեր մարդկային տեսակով: Մեր մանկության ընկերը` նախկին մարզպետ Արամ Քոչարյանը / հիմա Մոսկվայում է ապրում/, մեր  հեռախոսազրույցն սկսում է հետևյալ խոսքով.<<Բարև, այ անդավաճան ընկեր>>: Նա ինքն իր կաշվի վրա լավ զգաց, թե ինչպես շատ ընկեր կոչվածներ առնետի պես լքեցին իրեն, երբ արդեն պաշտոն չուներ: Ահա, նման ընկերական հարաբերություններիննախանձողներ, չարակամ մարդիկ, ցավոք, այսօր շատ կան: Այո, ընկերոջիցդ ակնկալիք մի ունեցիր, շահ մի փնտրիր նրա հետ հարաբերություններում, կարողացիր գնահատել լավն ու բարին: Պետք է մարդ մնաս, ազնիվ ու շիտակ լինես, դիմացինի մեջ փորձես միշտ դրականը տեսնել: Մարդու որակն` առաջին հերթին: Օբյեկտիվ ու անաչառ պիտի լինել` չխուսափելով արդարացի ու ճիշտ գնահատական տալուց: Նախանձը միշտ խանգարելու է: Ամեն մեկս մեր հոգու խորքում մեզ էլի թագավոր համարենք, բայց կյանքում, մարդկային հարաբերություններում դա երբեք ցույց չտանք, չգերագնահատենք մեզ` դիմացինին թերագնահատելով: Ամենպատահական մարդ, ծանոթ չի կարող ընկեր համարվել: Դա անընդունելի է: Որտեղ շահ կամ ակնկալիք կա, այնտեղ ընկերություն չի կարող լինել: Բարոյականությունը, բարոյականմարդու կերպարն են ընկած ընկերության հիմքում: Դա ամեն ինչ  բերում` իր տեղն է գցումԵս, միգուցե, չափից ավելի անկեղծացա և, կարելի է ասել, հոգիս մինչև վերջ բացեցի Ձեր առջև, քանի որ մեր զրույցի թեման ինձ շատ հոգեհարազատ էր ու տրամադրող: Հանձին Ձեզ, մի ընկեր էլ ունեցա: Շնորհակալ եմ
   <<Ընկեր>>.- Հաճելի է, անշուշտ, ճանաչել այսպիսի մարդու, այսպիսի մեծագույն ընկերոջ, արժանի հեղինակություն ու համբավ ունեցող անհատի, ինչպիսին Վաղարշակ Ափինյանն է: Մարդ, որ բոլոր ժամանակներում ունեցելէ պաշտոն, շրջապատ, փող, բայց երբևիցե չի փոխվել, մնացել է նույն ազնիվ մարդը, ընկերության լավագույնարժեքները կրողն ու սրբորեն պահպանողը: Մարդկային իրտեսակով, նկարագրով ու արժանիքներով հրաշալի օրինակ է շրջապատի, բոլորբոլորի համար:
   Հպարտ ենք միանշանակ, որ այդպիսի ընկերոջ, վառ անհատականության ենքներկայացնում մեր թերթի էջերում: Հպարտ ենք, որ արժանացել ենքՎաղարշակ Ափինյանի ընկերը լինելու մեծագույն պատվին
SHARE