Հարգանք, հեղինակություն

0
54

Վստահություն


ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ (<<Այո>>-ի Գորիսի կենտրոնական շտաբի պետ)

  Պարոն Խաչատրյանից տեղեկացանք, որ Գորիսում կենտրոնական շտաբից բացի գործում է 9 ենթաշտաբ: Քարոզչական աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված գրաֆիկի, բարձր մակարդակով:

 SasunKhachatryan Շտաբի պետի խոսքերով, այս գործում ունեն բավականին մեծ փորձառություն: Ենթաշտաբների պետերը ևս բավարար փորձառություն ունեն, լավ գիտեն շրջապատի մարդկանց տրամադրությունները և պատշաճ կազմակերպում են պահանջվող աշխատանքները: Քարոզչության աշխատանքները համակարգող պատասխանատուները քաջատեղյակ են իրենց գործին` առաջին անգամը չէ, որ մասնակցում են նման լայնամասշտաբ միջոցառման և միշտ էլ պատվով են դուրս եկել:

  Մինչ պարոն Խաչատրյանը կհասցներ պատասխանել մեր այն հարցին, թե ինչու են սովորաբար այդ գործը վստահում իրեն, շտաբում գտնվողները միաբերան ասացին, որ նա այդ ծանր ու պատասխանատու գործը պատշաճորեն է կատարում: Լավ գիտի` ինչն ինչոց է, հասնում է բոլորին, օգնում, նեղության մեջ գտնվողի կողքին է, շրջապատում հարգանք ու հեղինակություն ունի: Ժողովուրդը նրա խոսքը հարգում, գնահատում է:

  -Շարժումից մինչև հիմա,- ասաց պարոն Խաչատրյանը,- ես եմ այս գործի պատասխանատուն: Գորիսեցին սեփական կարծիքն ունի և երբեք չի փոխի այն, եթե դիմացինին չվստահի: Իսկ այդ վստահությանն արժանացել ենք, ինչում շատ մեծ դեր ունեն հենց Սուրիկ Խաչատրյանի թե՛ մարդկային, թե՛ ղեկավարման որակները: Ես այդ քաղաքում իմ տեղը գիտեմ: Գորիսեցին և, առհասարակ, սյունեցին պետականությունը, պետությունը սիրող են: Մեր հավատն ավելի բարձր է եղել դեպի պետությունը, քան դեպի եկեղեցին: Սյունեցին նաև լավ գիտի, որ սահմանադրական փոփոխությունները պետությանն առնչվող խնդիր են, ուստի առավել վճռական է տրամադրված` ելնելով այն հանգամանքից, որ մեր պետությունն առավել պիտի զարգանա ու հզորանա, իր արժանի տեղն ունենա քաղաքակիրթ աշխարհում: Գորիսեցին իր տունը երբեք չի լքել, անգամ այն տարիներին, երբ թշնամու արկերն ընկնում էին քաղաքի, տների վրա: Նա հանուն իր հող ու ջրի պատրաստ է ամեն զոհողության: Բնակիչը շատ հարցերով է դիմում շտաբ` մեզ: Անգամ` այնպիսի հարցերով, որ չես էլ պատկերացնի: Ամեն դեպքում, բոլորին լսում, օգնում ենք: Իմ քաղաքի ժողովուրդն է, ես սիրում եմ այս քաղաքը, շատ բան ունեմ արած նրա համար: Ինչ էլ լինի, մնալու ենք, ապրելու ենք այստեղ: Մարդկանց օգնում, աջակցում ենք` որքան մեր հնարավորությունները թույլ են տալիս: Այս գործում և, առհասարակ, մնացած ամեն ինչում մեծ է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դերը: Չկա այնպիսի հարց, որ մեր կողմից բարձրացվի ու մնա անպատասխան: Անհնարինը հնարավոր կդարձնի` լինի սոցիալական, կրթական, առողջապահական թե այլ հարց: Բոլորին գիտի մեկ առ մեկ, գիտի անուններով, ծանոթ է յուրաքանչյուրի սոցիալական վիճակին և այլն: Ավելի լավ գիտի կարիքավորներին… Նրա խոսքը ծանրակշիռ է, ինչում համոզվել է ցանկացած սյունեցի: Իմ ցանկությունն է, որ մեր մարդկային ճիշտ հարաբերություններն ավելի վեր դասվեն: Երբ ճիշտ հարաբերություն, ճիշտ մտածելակերպ է լինում, ամեն ինչը նույն հարթության վրա է գալիս, հավասար քայլում ես: Շատ լավ է, որ <<Ընկեր>> թերթի հիմքում այդ մարդկային ճիշտ հարաբերություններն են, ինչը շատ գովելի ու խրախուսելի է:

  <<Ընկեր>>-ական լրացում.- Շրջեցինք Գորիսում և այդպես էլ <<Ոչ>>-ի շտաբ չգտանք: Բնակիչներից ում դիմում էինք, դրական պատասխան էինք ստանում հանրաքվեի հետ կապված: Նրանց պատասխանը <<Այո>> էր: Քաղաքում որևէ լարվածություն չկար, իսկ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին, որպես մարդու և ղեկավարի, հնչում էին միայն դրվատանքի ու գովեստի խոսքեր: Գորիսեցիներն ասում էին, որ իրենց կողքին կանգնած է մարզպետը, չկա խնդիր, որ նրա կողմից անտեսվի, ոչ ոքի ուշադրությունից դուրս չի թողնում: Ժողովրդի հետ է, հատկապես` կարիքավորների: Տարիքն առած մի պապիկ էլ այսպես արտահայտվեց. <<Էդ մարդու նմանը 100 տարին մեկ է ծնվում, ինքը ինչքան առողջ լինի և ղեկավարի, այնքան այս մարզը կզարգանա ու առաջ կգնա…>>:

 

SHARE