Հաց և արդարություն

0
15

   Ի՞նչն է այսօր մեզ պակասում, ինչի կարիք ամենից շատ ունի մարդը, հասարակությունը և, ի վերջո, ժողովուրդը… Այո, հացի և արդարության: Վիճակագրական հարցումների համաձայն, այսօր մեր բնակչության ընդհանուր թվի մեկ երրորդն աղքատ է, հասարակության 70 տոկոսը չի հավատում դատական համակարգին, ասել է թե` արդարությանը: 
   Ո՞ւմ համար է գաղտնիք, որ պաշտոնյաներն իրենց ընտանիքի անդամների անվան տակ անում են բիզնեսներ և ավելին` դրանք ի չարս են օգտագործում, որպեսզի հասարակության մյուս անդամները, չունենալով այդ հովանավորչությունը, չկարողանան ձեռնարկատիրությամբ զբաղվել կամ սնանկանան: Դա էլ բերում է փոքր և միջին բիզնեսի այս ողբալի վիճակին… 
SHARE