Հիշատակի և ոգեկոչման երեկո

0
27

Տարելիցtovmas

   Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 12ին կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման երեկո: Ելույթ ունեցավ ՀՀ հանրային ռադիոյի <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը /գեղարվեստական ղեկավար` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան/: Երեկոյի ընթացքում հնչեցին հիշատակի ու ցասման երգեր:
<<Դլե յաման>> ժողովրդական երգի տեսահոլովակը Թովմաս Պողոսյանը նվիրեց Հայոց եղեռնի տարելիցին: Տեսահոլովակը ցուցադրվեց էկրանից, անսամբլի ելույթից առաջ: Այդպես նաև յուրահատուկ շնորհանդես կազմակերպվեց, ինչը դահլիճի կողմից ընդունվեց ոգևորությամբ:
<<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլն իր գործունեությամբ ոչ միայն ազգային, ժողովրդական, գուսանական երգերն է փոխանցում ապագա սերունդներին, այլև սերմանում է հայրենասիրություն, ազգասիրություն և, առհասարակ, ազգապահպան հրաշալի առաքելություն է իրականացնում…