Հոգու պարտք ու թելադրանք

0
40
Հավատարմություն
7-րդ անգամ անցկացվեց Վաչիկ Մկրտչյանի ավանդական հուշամրցաշարը

  Արդեն 7-րդ տարին անընդմեջ ՌԴ արդարադատության գեներալմայոր Արամայիս Մարտիրոսյանը, Սանկտ Պետերբուրգից գալով Հայաստան, <<Դինամո>> ընկերության մարզադահլիճում կազմակերպում է ընկերոջ` բռնցքամարտիկ, ազատամարտիկ Վաչիկ Մկրտչյանին նվիրված հուշամրցաշար: Այդ կերպ ոչ միայն արժանի տուրք է մատուցվում ընկերոջ հիշատակին, այլև որոշակի նպաստ է բերվում տվյալ մարզաձևի զարգացմանը և երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության ամրապնդմանը: Միջոցառումն, ի վերջո, ընկերներին համախմբելու, միմյանց կրկին  հանդիպեցնելու նպատակ ու առաքելություն ունի:

   –Հուշամրցաշարն արդեն միջազգային է դարձել,- նշեց Արամայիս Մարտիրոսյանը,- քանի որ մասնակցում են նաև ՌԴի, Վրաստանի, Ուկրաինայիև ԼՂՀ մարզիկներ: Այս մրցումներից հետո մեր երեխաները դառնում են աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, այսինքն` այստեղից մեծ ճանապարհ են դուրս գալիս: Նախաձեռնությունն իմն է, բայց միասնական, Երևանի, Սանկտ Պետերբուրգի մեր ընկերների միջոցով է արվում: Բոլորս մի բռունցք դարձած հավատարմորեն շարունակում ենք այս ավանդույթը: Գնալով ավելի լավ է ստացվում, ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում մրցաշարը: Առավել ևս, որ մրցումներն անցկացվումեն արդեն վերանորոգված դահլիճներում, ինչում մենք էլ մեր բաժինն ունենք, բայց հիմնականում <<Դինամո>> մարզընկերության նախագահ Գառնիկ Հայրապետյանի ջանքերի շնորհիվ էԱպրելակերպից է, պայմաններից, թե այլ պատճառ կա, չգիտեմ, բայց մարդիկ, ընկերները ուշուշ են իրար հանդիպում: Հպարտանում ենք, երբ գալիս ենք Վաչիկի հուշամրցաշարն անցկացնելու, քանի որ բոլորս հավաքվում ենք` հարգելով ու սիրելով ընկերությունը: Սա է ամենակարևորը: Մեր նպատակն է բռունցք լինել, թև ու թիկունք միմյանց: Երբ իրար հետ ենք, ուրեմն ուժեղ ենք ու անպարտ: Բոլոր ընկերներինհամախմբում ենք` անկախ բռնցքամարտիկ լինելչլինելու հանգամանքից: Սանկտ Պետերբուրգի ընկերներս են եկել, բռնցքամարտիկ չեն, իմ պատմելով գիտեն Վաչիկի մասին: Ռոբերտ Շախպարյանը, Սայադ Սիմոնյանը, Արամ Մաթևոսյանը, Հակոբ Խաչատրյանը7 տարի է` կողքիս են: Այստեղից մեկնելով` պատմում են իրենց ընկերներին, ովքեր ևս ցանկանում են մասնակից լինել այս միջոցառմանը: Ահա այսպես մեր ընկերությունը, շրջապատը ընդլայնվում է: Սա նաև մատաղ սերնդի համար է կարևոր` դաստիարակչական առումով: Որդուս էլ եմ հետս բերել, որպեսզի տեսնի, սովորի ու հասկանա, թե ինչ է ընկերությունը և հանուն ընկերոջ ինչեր կարելի է անել: Սանկտպետերբուրգցի ռուս ընկերներս են եկել, ում հետ 20 տարի ընկերություն եմ անում: Նրանք ընկերությունների նախագահներ են, փոխնախագահներ, նախկին մարզիկներ: Միշտ ինձ հետ Հայաստան են գալիս, միշտ իրար կողքի ենք:
Սա լավ առիթ է բոլորին հավաքելու իրար կողքի: Նրանք էլ հիացած են մեր բնությամբ, պատմամշակութային կոթողներով, լավ ճանաչում են հայ ազգին և ամենուրեք գովեստով են արտահայտվում այստեղ տեսածի ու զգացածի մասինՊետք է ասեմ, որ մինչ հուշամրցաշարի մեկնարկը այցելել ենք Եռաբլուր` Վաչիկի շիրմին: Չեմ կարող չհիշել, որ երբ 10 տարեկան հասակում սկսեցի բռնցքամարտի մարզումներս, Վաչիկն արդեն սպորտի վարպետի թեկնածու էր: Գնալով ինձ Երևանն ավելի է ձգում և հաճախակի եմ գալիս: Ջանում եմ մարդկանց օգտակար լինել, ինչը հոգուս մեծագույն մղումով եմ անում, հոգու պարտք ու թելադրանք համարում

    

      Գնահատելի էընդօրինակման արժանի


ՀԱՕԿի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես մասնակցումէր հուշամրցաշարի եզրափակիչ մրցամարտին: Զրուցեցինք պարոն Ծառուկյանիհետ, ով մասնավորապես ասաց. <<Ընկերս` Արամայիսն այս հուշամրցաշարը միշտ կազմակերպել է, և ես, ցավոք, տեղյակ չեմ եղել: Ողջունում եմ ընկերոջս, որ կարողացել է իր ընկերոջ` Վաչիկի հիշատակը վառ պահել` կազմակերպելով նման մրցաշար: Մարդը երբ հիշվում է, չի մահանում, միշտ ապրում է: Շատ գնահատելի է, որ ամեն տարի Ռուսաստանից գալով, ընկերոջը նվիրված հուշամրցաշար է անցկացնում և համախմբում բոլոր ընկերներին: Սա մեկ անգամ ևս մեղմացնում է Վաչիկի ընտանիքի վիշտը: Եթե Արամայիսը կարողանում է այս միջոցառումը կազմակերպել` և՛ որպես ընկեր, և՛ որպես մարզիկ, ապա ես էլ իմ հերթին միշտ պատրաստակամ եմ ցուցաբերելու իմ աջակցությունը, որպեսզի ավելի մեծ մասշտաբներով անցկացվի այն: Լինի ռեյտինգային մրցաշար և առավել լայն ծավալներ ընդգրկի ու մեծ ճանաչում ձեռք բերի: Արամայիսինողջունում եմ` որպես մարդու, որպես ընկերոջ, որպես մարզիկի: Նրա մարդկային, ընկերական պահվածքը, նորից եմ ասում, շատ գնահատելի է, խրախուսելի ու ընդօրինակման արժանի: Բոլոր առումներով գովելի, ողջունելի քայլ, մարդկային լավագույն որակների արժանավայել դրսևորում: Արամայիսի Հայաստան գալը լավ առիթ է դառնում, որպեսզի բոլոր բռնցքամարտիկները համախմբվեն: Բոլորին կարողանումէ համախմբել, հացի սեղանի շուրջ նստեցնել և ունեցած հնարավորություններն ու  ջանքերը լավ, բարի նպատակների ծառայեցնել: Արամայիսը ընկերության ջատագով է: Միշտ սիրել է սպորտը և ընկերներին: Նրա ամեն այց հայրենիք ուրախություն ու տոն է բռնցքամարտի համար: Որևէ տարբերություն չի դնում` ծանոթ է, թե անծանոթ, բոլորին իրար կողքի է նստեցնում, բոլորին հավասարապես վերաբերվում: Նրա ներկայությունն արդեն իսկ շրջապատում հավասարակշռության երաշխիք ու համախմբվածության մթնոլորտ է ստեղծում>>:



  Արժանավոր հայորդիլավ ընկեր

Մենք ընկերներով եկել ենք,- ասաց Ռոբերտ Շախպարյանը/Սանկտ Պետերբուրգ/,- որպեսզի ներկա լինենք ավանդական հուշամրցաշարին, կրկին մեծարենք մեր ընկերոջը` բռնցքամարտիկ, ազատամարտիկ Վաչիկ Մկրտչյանին: Ճիշտ է, մենք նրան անձամբ չենք ճանաչել, բայց նրա մասին շատ ենք լսել, ընդ որում, շատ հայտնի մարդկանցից` թե՛ մարզիչ, թե՛ մարզիկ, թե՛ ընկեր: Ուրախ եմ, որ եղել են Վաչիկի նման հայրենասեր, անձնուրաց մարդիկ: Մեր պարտքն է ներկա լինել նման միջոցառումներին և մեր հարգանքի տուրքը մատուցել բոլոր այն մարդկանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենի հողի ազատագրության զոհասեղանին: Շատ կարևոր է, որ մատաղ սերունդը քաջատեղյակ լինի ոչ հեռու անցյալի հերոսական պատմությանը, ճանաչի իր երկրի հերոսներին: Վաչիկն իր մարտական հմտությունը ձեռք է բերել բռնցքամարտի շնորհիվ և այն օգտագործել թշնամու դեմ: Կռվել է խիզախ, ճարպիկ` ազատամարտիկին, հայ տղամարդուն վայել, մի քանի անգամ վիրավորվելով, կրկին ռազմի դաշտ է դուրս եկել: Այսօր մենք շարունակում ենք մեր Արամայիսի հնարավորություններով նախաձեռնած լավ գործը: Չլինելով բռնցքամարտիկ, շատշատերը մեր ընկերական շրջապատից մասնակցումեն դրան` հարգանքի տուրք մատուցելովզոհված մեր տղերքի հիշատակին: Սա է մեր Հայաստան այցելելու բուն նպատակը, շատ ենք ցանկանում երիտասարդներին ասել, ցույց տալ, թե ովքեր են մեր հերոսները, ինչպիսի վետերաններ ունենք, ինչպիսի արժանավոր մարդիկ: Մեր հայրենիքը սպորտով ու գիտելիքներով պետք է առաջ մղենք, քանի որ բնական պաշարներից զուրկ ենք: Միջոցառումը նաև մեր ընկերներին համախմբելու լավ առիթ է. Սանկտ Պետերբուրգում լավ գիտեն, որ սա կոչում ենք <<Տղամարդկանց օր>>, անպայման ուզում ենք այս ամեն ինչին մասնակցել, մեր ընկերների հետ լինել, ապրել միմյանցով: Մեր հնարավորությունները ներդնելով, շարունակենք այս լավ ու բարի գործը: Ուրախալի է տեսնել, որ գնալով մեծանում է հետաքրքրությունը հուշամրցաշարի նկատմամբ, պետական մակարդակով ուշադրություն ու հոգատարություն է զգացվում, ինչն, անշուշտ, ոգևորում է բոլորիս: Մեր ընկեր Արամայիսը ոչ միայն լավ մարդ է, այլև արժանավոր հայորդի, լինելով ՌԴ արդարադատության գեներալ, չի կտրվում իր արմատներից և բոլոր ընկերներին լավ օրինակ է ցույց տալիս: Հայ մարդու, ընկերոջ լավ օրինակ է, դրա համար էլ շատշատերն են ցանկանում նրա կողքին լինել: Հպարտ ենք, որ այսպիսի ընկեր ունենք, ումից միայն լավը կարող ենք վերցնել: Եթե դրսում գտնվող յուրաքանչյուր հայորդի հետևի Արամայիսի օրինակին և թեկուզ մի փոքր բան անի հայրենիքի համար, ապա այստեղ, անկասկած, վիճակն առավել քան լավ կլինի: Պետք է սովորենք նաև ուրախանալ իրար համար: Արամայիսի մոտ գնահատելի են նաև մեծահոգությունը, ձեռնհասությունը, բոլորին անխտիր ծառայելու անշահախնդիր ձգտումը: Ամեն մարդ ինչոր առաքելություն ունի այս կյանքում: Արամայիսի առաքելությունը մարդկանց պետք գալն է, ի սրտե ծառայելն ու նվիրվելը
***
  Օլեգ Բորտնովսկի /Սանկտ Պետերբուրգ/.- Հաճելի է գտնվել շատ գեղեցիկ երկրում` Հայաստանում: Առաջին անգամը չէ, որ այստեղ ենք: Մեզ շատ է դուր գալիս Հայաստանը, հայերը շատ ուրախ մարդիկ են: Արամայիսի հետ կապված ենք 1993 թվականից: Միասին ենք մինչ օրս, համատեղ բիզնես ունենք, մեր ընտանիքները բարեկամներ են: Որքան շատ ենք շփվում միմյանց հետ, այնքան շատ ենք ուզում Հայաստան գալ: Դառնում ենք էլ ավելի հարազատ ու մտերիմ ընկերներ: Շատերը պիտի սովորեն, թե ինչպես է ընկերություն անում Արամայիսը: Մենք նրան շատ սիրում ու գնահատում ենք: Արդեն վաղուց, ասես, ոչ թե ընկեր լինի, այլ եղբայր: Ամենալավ ու ամենաբարի խոսքերը միայն կարող ենք ասել նրա հասցեին

Ոգին ամուր ու բարձր պիտի լինի

 Բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանն ասաց, որ իր ընկեր Արամայիսը շատ լավ մրցաշար է կազմակերպում: Ցանկալի է, որ տարվա մեջ նման մրցաշարեր շատ լինեն. <<Ողջունում եմ Արամայիսի նախաձեռնությունը, նա միշտ էլ ազգանպաստ գործեր է արել: Սա էլ գալիս է իր հերթին ապացուցելու, որ բռնցքամարտի զարգացման համար ևս ջանք չի խնայում, առավել ևս` Վաչիկ Մկրտչյանի հիշատակը հարգելով, նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության խնդիր է լուծում: Հայրենասեր, պետություն սիրող մարդ էր մեր Վաչիկը, սպորտի միջազգայինվարպետ, որ և՛ մրցահարթակում, և՛ մարտադաշտում լավագույնս դրսևորեց իր այդ  որակները: Մեր բոլորիս ընկերն էր, բռնցքամարտ մարզաձևի հարգը միշտ բարձր պահողԱսեմ, որ Արամայիսը միայն այս գործով չէ, որ աչքի է ընկնում և գնահատանքի արժանանում: Շատ մեծ հայ է, շատ մեծ գործերով է ապրել և ապրեցրել շրջապատին: Թող նրա նմանները շատ լինեն: Համախմբող շատ գեղեցիկ քայլ է անում, ինչի համար բռնցքամարտիկներս շնորհակալ ենք նրան: Բռնցքամարտն իր բնույթով  այլ մարզաձև է, բռնցքամարտով զբաղվողները իսկական մարտիկներ են: Այս մարզաձևով, ասես, ասպետներ են պատրաստվում: Հայաստանն այս ոլորտում ուժեղ է եղել, ուզում եմ, որ ավանդույթները պահպանվեն, առաջ շարժվենք: Մեզ համար կարևոր մարզաձև է, եթե նկատի ունենանք, թե ինչպիսի հարևաններով ենք շրջապատված: Ոգին պիտի միշտ բարձր լինի, միշտ պետք է ուժեղ լինենք: Այս միջոցառումը դրան նպաստող կարևոր քայլերից մեկն է: Բոլոր հայտնի բռնցքամարտիկներն այստեղ են, ինչը խոսում է մրցաշարի հեղինակության մասին: Վաչիկի հետ, բացի մարզականից, նաև մարտական ընկերներ ենք եղել: Նրա նման անհատներ թող մեր ազգում շատ լինեն: Մեր երիտասարդության ոգին պիտի միշտ բարձր պահենք, պատերազմը դեռ չի ավարտվել, կարող են տհաճ անակնկալները կրկնվել: Ուստի, նորից եմ ասում, մարզական առումով շատ բարձր մակարդակի վրա պիտի լինենք, որպեսզի կարողանանք Վաչիկի և նրա նման հերոսների պատիվն ու հարգանքը բարձր պահել: Արամայիսի հետ մանկական ընկերներ ենք: Դեռ այն ժամանակներից էր զգացվում նրա ոգու կորովը: Պատահական չէ, որ արդարադատության գեներալ է, շատ հզոր, լավ տղա է, շատ հայրենասեր ընկեր, լավ հայ: Ես այս մրցաշարին պարտադիր ներկա եմ լինում, քանի որ նաև ընկերների մրցաշար է: Արամայիսի կողքին անհնար է չգտնվել, անհնար է չապրել այն վայելքը, որն զգում ես այս մտերմիկ ու հարազատ մթնոլորտից>>:    
Շարունակությունը` էջ 8

Ուսանելի դաս


  Վաչիկի մարզական ու մարտական ընկերը` <<Նիկոլ Դուման>> նախկին կամավորական ջոկատի հրամանատարԱլբերտ Բազեյանը, նկարագրելով ընկերոջը, նշեց, որ Վաչիկն ազնվագույնանձնավորություն էր, մաքուր ու ազնիվ ընկեր իր էությամբ, համեստ, հավասարակշռված անձնավորություն: Ինչ վերաբերում է նրա մարզական որակներին, ապա շատ կամային էր ու համառ: Հենց այդ համառության շնորհիվ հասավ որոշակի հաջողությունների: Կարող էր, իհարկե, ավելիին հասնել, եթե լիարժեք հնարավորություն ունենար ամբողջովին նվիրվելու սիրած մարզաձևին: Զուգահեռաբար նաև աշխատում էր: Համենայնդեպս, հաջողությունները քիչ չէին` Խորհրդային Միության փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ և այլն: Բոլորի կողմից սիրված ու հարգված անձնավորություն էր. <<Փորձել եմ Վաչիկին հետ պահել` չգնալու ռազմի դաշտ, բայց համառեց և կամավոր մեկնեց` մասնակցելով մարտական գործողությունների: Այն որակները, որ նա ուներ ռինգում, պետք եկան նաև ճակատային գծում` դիմացկունությունը, ճարպկությունը, արագաշարժությունը, տեղանքում ճիշտ կողմնորոշվելու ունակությունը, խիզախությունը: Հուշամրցաշարի հետ կապված` Վաչիկի մարտական ընկերների անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում <<Դինամո>> մարզական միությանը, որտեղ նա մարզվել է, բռնցքամարտի ֆեդերացիային, ինչպես նաև առանձնահատուկ երախտագիտություն Վաչիկի մարզական ընկերոջը` Արամայիս Մարտիրոսյանին: Շատ կարևոր ու դրական գործ է արվում այն առումով, որ երիտասարդ մարզիկներըպիտի իմանան, որ Վաչիկը մարզիկ էր, ով հետագայում դարձավ ազատամարտիկ, մի քանի անգամ ծանր վիրավորվելուց հետո շարունակեց մասնակցել պատերազմական գործողություններին, այդ ամբողջ ընթացքն ազդեց նրա վրա, և պատերազմի ավարտից մոտ 10 տարի անց, ստացած վնասվածքներից 46 տարեկանում հեռացավ կյանքից: Բայց նա հավերժ է, քանի նրան հիշում ենք>>:
 Այո, մատաղ սերունդը, երիտասարդները պետք է իմանան, որ եթե ճանաչված մարզիկն իրեն չխնայեց, գնաց մարտադաշտ` հանուն հայրենիքի, ուրեմն կա մի բան, որը շատ կարևոր է: Դա հայրենիքն է, նրա պաշտպանության սրբազան գործը: Բնականաբար, այս նույն երիտասարդները, ովքեր այսօր ռինգում են, եթե հարկ լինի, ապա նրանցից շատերը ևս կմասնակցեն մեր հայրենիքի պաշտպանությանը ոչ պակաս նվիրվածությամբ

Նրա տեսակն ուրիշ էր


Հուզվում ենք շատ,- ասաց Վաչիկի կինը` Գայանեն,- բայց ուրախ ենք, որ հիշում են ընկերները, ամեն տարի անցկացնում այս հուշամրցաշարը` մեծարելով Վաչիկին: Սա գալիս է վկայելու, որ նա մեզ հետ է: Վաչիկը շատ լավ, հոգատար ամուսին էր, հայր, եղբայր: Շատ լավ մարդ էր: Կամքի մեծ ուժ ուներ: Հիվանդ ժամանակ էլ իրեն հերոսի պես էր պահում: Շատ հայրենասեր էր: Նրա թևերը չէին գործում, ինչը ողնուղեղի հետ էր կապված: Ամեն ինչ ես էի անում նրա համար: Այդ վիճակում անգամ ասում էր, որ եթե պատերազմը վերսկսվի, ապա էլի գնալու է կռվի, ինձ էլ հետը կտանի, որպեսզի ձգանը քաշեմ: Քայլել չէր կարողանում, բայց ուշքն ու միտքը երկրի, ժողովրդի կողմն էր: Շատ ընկերասեր էր, ընկերոջ համար հոգի կտար: Այդ վիճակով ընկերների գերեզմաններին էր գնում: Իրեն էր մեղադրում, երբ 1992-ին 2 ընկերները զոհվեցին, իսկ ինքը կենդանի է: Միշտ ասում էր. <<Երանի ես էլ տղերքի հետ զոհվեի>>: Եվ այնպես եղավ, որ տարիներ անց ընկերների զոհվելու օրը` նոյեմբերի 22-ին, իր մահկանացուն կնքեց: Ծանր պահերին անգամ մեզ հույս էր տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Շատ ուժեղ էր: Իր տեսակով ուրիշ մարդ էր
  Վաչիկի քույրը` Գոհարը, նշեց, որ եղբայրը շատ ժպտերես, կյանքով լեցուն մարդ էր: Իսկ դուստրը` Հասմիկը, ասաց, որ հպարտ է նման հայր ունենալու համար: 7 տարեկան էր, երբ կորցրեց հորը: Ուրախ է, որ հոր ընկերները, ծանոթանծանոթ մարդիկ մասնակցում են այս միջոցառմանը, հիշում ու մեծարում  նրան: Հայրն արժանի է դրան, քանզի շատ բան է արել հայրենիքի, ընկերների համար…  

Մրցանակներ, պարգևներ

   Հուշամրցաշարի գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը նշեց, որ մասնակիցների  թիվը 120 էր: Եզրափակիչում արդեն լավագույններն էին մնացել, ովքեր նպատակային մարզումների պարագայում ունակ են արժանիորեն համալրելուՀայաստանի կաշվե ձեռնոցի վարպետների շարքը. <<Գոհ եմ մեր բռնցքամարտիկներից, որովհետև ցուցաբերեցին լավ մարտեր, ցույց տվեցին բարձր տեխնիկա: Եթե բռնցքամարտում Վաչիկի, Արամայիսի նման մարդիկ շատ լինեն, ապա մենք շատ ուժեղ կլինենք և մեծ բարձունքների կհասնենք: Նշեմ, որ մրցանակների արժանացան նաև ՀԱՕԿի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սպորտի և երիտասարդութան հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Ասեմ, որ բոլոր մասնակիցներն էլ համապատասխան վերաբերմունքի արժանացան, խրախուսվեցին: Չէին մոռացվել նաև վետերանները, ովքեր կազմակերպիչների կողմից դրամական պարգևներ ստացան: Առավել ուրախալի էր, երբ Արամայիս Մարտիրոսյանը և Մխիթար Արոյանը /Բառնաուլ/ դրամական պարգևների արժանացրին հատկապես Վաչիկ Մկրտչյանի ընտանիքին>>
SHARE