Հոգու տոն` ուրախություն

0
14
Յուրաքանչյուր տոն իր հետ պետք է արժեք բերի, մշակույթ ձևավորի, մինչդեռ
  Այսօր, ցավոք, մեր իրականության մեջ տոն և սեղան հասկացությունները գրեթե միաձուլված են, և Նոր տարին դրա ամենավառ դրսևորումնէ, այսպես ասած` կուլմինացիան: Տոնական մշակույթ մենք, ըստ էության, չունենք: Ներքին ուրախության պակաս կա, որը, կարծես, հավասարակշռվում է սեղանի առատությամբ: Մինչդեռ, յուրաքանչյուր տոն իր հետ պետք է արժեք բերի: Չենք ուրախանում` պարում, երգում, խաղերն անտեսել ենք վաղուց, չենք շարժվում, ինչը ևս ներքին ուրախության պակասից է: Կյանքն իրապես վայելել չգիտենք: Այսօրվա ողբերգությունն այն է, որ բացարձակ արժեք ու բովանդակություն չկա: Ընդսմին, առատ և ճոխ սեղանները բնորոշ են ոչ բարեկեցիկ հասարակությանը: Մենք շարժվում ենք աղքատի հոգեբանությամբ, կարոտ ենք ավանդույթի: Տոնական սեղանի շուրջ հավաքվելը ծես է, որի խորհուրդը բոլորին միավորելը պետք է լինի, մինչդեռ
   Կարևոր է նաև, անշուշտ, որ անցումը ժամանակակցից ավանդականին սահուն լինի, քանզի ոչ մի ավանդական արժեք չի կարող նույնությամբ վերադառնալ: Ավանդականը բոլորովին այլ մշակույթ է: Ժամանակակցի ու ավանդականի համատեղումէ պետք, ոչ թե հնի մեխանիկական ներդրում: Կյանքը պետք է առողջ լինի, միտքը` ևս, որպեսզի ուրախություն լինի: Միայն ավանդական ծեսերը պահելով ոչ թե, ասենք, տունն ենք մաքրում խորքից, այլ լոկ մակերեսային շերտը մաքրելով` վրան ոսկի ենք շարում
  …Մեր քաղաքամայր Երևանը տոնից տոն զարդարվում է: Զարդարվում, պճնվում է, հատկապես` Ամանորին, հնարավոր ամեն ինչով ու բոլոր միջոցներով: Ամեն ինչ մեր շուրջն առատ ու լեփլեցուն է, սակայնԱյդ ամենը չի փոխանցվում սովորական մարդուն, Հայաստան երկրի քաղաքացուն: Փայլատակող ու շենշող լույսեր, շլացուցիչ ու լիուբոլ զարդարանքներ, փուչիկներ, բայցմարդ չկա, կարծես, մարդու համար չէ տոնը: Այդ ամենի համապատկերին` մարդը միայնակ ու մոլորված, թախծոտ ու տխուր: Ահա, այդպես են մեր տոները` մարդու կողքով անցնում, սակայն այդպես էլ ներս չեն մտնում: Չենք ուրախանում, մեր հոգիներում տոն չկաԲայց և, դրան հակառակ, այնպիսի՜ ոգևորվածությամբ ենք խառնվում իրար` իրարանցում ու խառնաշփոթ ստեղծելով, որ, ասես, դրանից առավել կարևոր բան չկա և չի էլ եղել մեր կյանքում: Մոռանում ենք, թերևս, ամենակարևորի` հոգու երջանկության, հոգեկան բավարարվածության մասին. չէ՞ որ ինչպես Ամանորը, այնպես էլ ցանկացած այլ տոն պետք է հոգո՛ւ տոն դառնա: Ավելի շատ, ցավոք, մտահոգ ենք երևութական, թվացյալ երևույթներ, արժեքներ կարևորելով, քան ուշադրություն ենք դարձնում իրական արժեքներին, սրտով ու հոգով ուրախանալուն, միմյանց սեր ու ջերմությոն նվիրելուն

  Այո, հոգու տոն, այնպիսի տոն, երբ հոգիդ լի է ուրախությամբ ու երգով: Խոսքը քեֆուրախության, խնջույքների մասին չէ, որոնց, սովորաբար, հաջորդում են անասելի ընկճախտն ու հոգնածությունը, հուսահատությունն ու հոգու դատարկվածությունը: Տոն` ներքին, անանձնական  ուրախությամբ, դրական էմոցիաներով, որոնք ճառագում են ներսից ու  տարածվում շուրջբոլորը և հոգեկան հավասարակշռության, զվարթության վկայություն ենՄինչդեռ, սա անտեսվում է, մարդիկ սրան ուշադրություն չեն դարձնում, չեն կարևորում` իրենց հիմնական հոգս դարձնելով նյութականը, փողը և առօրեական սին հաճույքներն ու վայելքները: Ֆինանսատնտեսական ճգնաժամ և չգիտես էլ ի՜նչՈչ ոքի, ասես, չի հուզում, ոչ ոքի չի մտահոգում այն ճգնաժամը, որում հայտնվել ենք և որը գնալով ավելի խորանում ու կործանարար հետևանքներ է թողնում:

     Խոսքը, այո, հոգու ճգնաժամի մասին է, բարոյականության ճգնաժամի, որը մեզ իր երախն առել ու անխնա հոշոտում է: Չէ՞ որ ֆինանսականը, նյութականն անցողիկ ու հաղթահարելի են, իսկ հոգեբարոյականը` անդառնալի ու ինքնակործան: Ուստի և, հարկ է վերագտնել մեզ, մեր հպարտությունը, խույս տալ ազգային սնապարծությունից և ամրապնդվել ազգային արժանապատվությամբ: Այս պարագայում, անշուշտ, ոչինչ մեզ չի սպառնա և ուրախություններն ու տոներն, իրոք, լիասիրտ ու հոգեբուխ կլինեն
SHARE