Հոգևոր … թմրանյութ

0
13

Դիտանկյուն

Եթե մարդուն շարունակ <<աղբ>> ես հրամցնում, ապա նա իրական բերքի համը չի զգում, չի իմանում: Բայց բավական է մեկերկու անգամ կարողանաս ճիշտը տեղ հասցնել, մարդը մեկընդմիշտ կվերափոխվի: Մինչդեռ հաճախ հեռուստատեսությամբ, ռադիոյով, զանգվածային միջոցառումների ժամանակ հենց նույն այդ աղբն ենք հոգևոր թմրանյութի նման մատուցում: Եվ մարդը չի կարողանում կտրվել դրանից, որովհետև նա, վատ իմաստով, հաճույք է ստանում: Բայց երբ մարդը տեսնում է իսկական մշակույթի իրական ուժը և հասկանում է, որ մշակույթը ոչ թե հաճույքի, այլ հզորացնելու և ինքնամաքրվելու, ինքդ քեզ հետ ներդաշնակեցնելու խնդիր է լուծում, ապա մեկընդմիշտ հեռանում է այն օտար ափերից և գալիս է դեպի իր ազգային տեսակը: Նրա ինքնագիտակցությունն է զարթնում և այլևս դժվար կլինի նրան վերադարձնել թրքաարաբախառը մուղամներին:

SHARE