Ճեպազրույցներ` տավուշյան հանդիպումներից

0
18
Ի դեպ
  ԱՇՈՏ ԴԱԼԼԱՔՅԱՆ /Ազատամուտ/.- 1 հեկտարի վրա ծխախոտ եմ աճեցնում: Ամեն ինչ տեղը տեղին է, որևէ խնդիր կամ դժվարություն չի առաջանում: Եղած պայմաններից, հնարավորություններից գոհ եմ: Ամենակարևորը` մեր գործը բավականին հեշտացվել է, եկամուտը քիչ չէ: Ձգտում ենք ավելիին, քանի որ գնալով ժամանակն իր նորանոր  պահանջներն է թելադրում: Ուստի, շատ ցանկալի է, որ մեր ղեկավարությունը հնար ու միջոցներ գտնի մեր վարձատրության չափն ավելացնելու, մեզ համար աշխատանքային նոր տեղամասեր բացելու մասին…
  ԿԱՐԻՆԵ ԴԱԼԼԱՔՅԱՆ.- <<Մասիս Տոբակո>>-ից շատ գոհ ենք: Մեզ ամեն ինչով օգնում,  ձեռք են մեկնում: Մեզ աշխատելու, ստեղծելու հնարավորություն են ընձեռել: Ծխախոտի մշակությամբ երկար եմ զբաղվում, փորձ ունեմ: Առաջ բավականին  դժվար ու ծանր էր, այսօրվա հետ չես համեմատի: Մեզ լավ ենք զգում… Լավ ենք զգում նաև այն մեծ բարեգործական ձեռնարկումներից, որ Վարդանյաններն ամեն առիթի դեպքում անում են բոլորիս համար: Մեծից փոքրը զգում են նրանց սրտացավությունն ու հոգատարությունը, մարդկային ու ընկերական մոտեցումը: Ասես, մերոնքական լինեն, մեզ հարազատ ու սրտակից…
  ԳԵՆՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ.- 10 տարի է` աշխատում եմ Ազատամուտի ընդունման կետում: Գոհ եմ պայմաններից, վարձատրությունից: Ձմռան առանձին ամիսների ջերմոցում եմ աշխատում, ծխախոտի սածիլ ենք աճեցնում: Ազատ ժամանակ նաև դաշտերում եմ աշխատում: Մեր աշխատանքը գնահատվում է, վերաբերմունքը ջերմ, մարդկային է: Մեզ էլ ուրիշ ի՜նչ է պետք… Այ, եթե ողջ տարին զբաղված լինեինք, ապա գերազանց կլիներ: Կարողանայինք ավելին վաստակել, որպեսզի հոգայինք մեր ապրուստի ծանր խնդիրները: Ցանկալի է, որ մեր տարածաշրջանում հրուշակեղենի արտադրամասեր բացվեին, նոր արտադրություններ …
SHARE