ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդը այցելեց «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոն

0
123
 Սույն թվականի մայիսի 13-ին ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդը այցելեց «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոն։ Այցի նպատակն էր Գյումրի քաղաքում բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներին ներգրավել հասարակություն և նպաստել, որ նրանք էլ դառնան հասարակության լիարժեք անդամ։ Ուսանողական խորհուրդը համալսարանի անունից «Էմիլի Արեգակ» կենտրոնին նվիրեց հեծանիվներ, գրենական պիտույքներ։ Ուսանողական խորհրդի կողմից հրավիրված ծաղրածուի և հեքիաթային հերոսի օգնությամբ փորձեցինք երեխաների օրը դարձնել էլ ավելի գեղեցիկ և ուրախ։ Նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ և արդեն նախնական համաձայնության շնորհիվ «Էմիլի Արեգակ» կենտրոնը ձեռք բերեց կամավորներ։ Թող բոլոր բալիկները միշտ լինեն առողջ և թող արևը ջերմացնի նրանց։

SHARE