Մարդկային վերաբերմունք, հոգածություն և խնամք

0
19

Համայնքի ղեկավարից շատ հաճախ ավելին կարող է պահանջվել…
  Արարատի մարզի Շահումյան համայնքը Սերժիկ Բաբայանը ղեկավարում է 2005 թվականից: Այս անգամ ևս, նաև բնակիչների ցանկությամբ, փետրվարի 12-ին կայանալիք ընտրությանն առաջադրել է թեկնածությունը: Դիմելով գործող համայնքապետին, ցանկացանք տեղեկանալ պաշտոնավարման տարիներին կատարած աշխատանքների մասին:
– Արված գործերն ու լուծված խնդիրները,-նշեց պարոն Բաբայանը,-շատ են: Առաջնահերթ խճապատվել է գերեզմանատուն տանող անանցանելի ճանապարհահատվածը: Երկաթգծի հարթակ ենք կառուցել, ինչը կանոնավորել է տեղում կայարանատեղի ունենալու հարցը: Արդյունքում մեր գյուղացին այսօր հնարավորություն ունի առանց էական դժվարության բեռնելու գյուղմթերքը և տեղափոխելու շուկա: Կառուցել ենք 3 կամուրջ, որոնց շնորհիվ հեշտացել է հաղորդակցության խնդիրը: 3 փողոցներում մոտ 12 կմ ձգվող խմելու ջրի նոր ջրագիծ է կառուցվել: Նվազագույնի են հասցվել ջրամատակարարման համակարգում նախկինում տեղ գտած վթարների դեպքերը: Որոշ թաղամասեր բնական գազով ապահովելուց հետո այսօր արդեն համայնքը լիարժեք գազաֆիկացված է: 2 անգամ վերանորոգում ենք իրականացրել /ներքին հարդարում/ մանկապարտեզում, փոխվել է շենքի տանիքը:

Գյուղապետարանի անմխիթար վիճակում հայտնված շենքն ենք վերանորոգել` փոխելով տանիքը և ջեռուցում անցկացնելով: 10-15 փողոց, հատկապես` այն փողոցները, որոնցում ջրագծեր են փոխվել, խճապատվել է: Իսկ ամենակարևորը, թերևս, այն է, որ բնակիչների նկատմամբ ուշադրությունն է հասցվել առավելագույնի, հոգացել եմ նրանց բազմազան կարիքների մասին: Օգնություն եմ հատկացրել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց ու ընտանիքներին: 2005-ին Այգեզարդ տանող ճանապարհի 700 մ հատվածն ենք ասֆալտապատել պետբյուջեի միջոցներով: 2010-ին արդեն ամբողջությամբ կարողացանք լուծել այդ խնդիրը: Ընթացիկ գործերն ավելի շատ են եղել: Որոշակիորեն լուծվել է լուսավորության խնդիրը` 50 կետ արդեն տեղադրվել է գլխավոր փողոցում և գյուղապետարանի շենքի դիմաց: Առաջիկայում ևս 60 կետ կտեղադրվի և այդպես աստիճանաբար` մինչև հաջորդ տարի, կվերականգնվի համայնքի գիշերային լուսավորման ողջ համակարգը: Խմելու ջրի խնդիրը թեև կարելի է լուծված համարել, սակայն հատվածներ կան, որտեղ ջրատար խողովակները նորով փոխելու անհրաժեշտություն է զգացվում: Այս տարի Ասիական բանկի ծրագրով /նախագիծ-նախահաշիվն արվել է/ ողջ ներքին ցանցը կվերակառուցվի, կտեղադրվեն պոլիէթիլենային խողովակներ և գյուղը 12-ժամյա ջրամատակարարում կունենա: Ոռոգման պահով որոշակի դժվարություն ունենում ենք, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ տարածաշրջանի վերջին բնակավայրը լինելով, կիսախողովակների բացակայության պատճառով ջրի մեծ կորուստներ ենք ունենում: Այդուհանդերձ, <<Արտաշատ>> ՋՕԸ նախագահ Թադևոսյանի շնորհիվ սեզոնին բավարար ջրով ապահովվում ենք…

    Գործող գյուղապետի ընդհանուր գնահատմամբ, կանգնած են գյուղացու կողքին և կոչված են հնարավորինս թեթևացնելու նրա հոգսերը: 4500 բնակիչ ունեցող Շահումյանում բոլորն էլ վստահ են, որ եթե որևէ խնդրով դիմեն գյուղապետին, ապա անպատասխան կամ չբավարարված չեն մնա: Գյուղացու հոգսն ավելի շատ համայնքի ղեկավարությանը պետք է լինի: Ահա, այս սկզբունքով առաջնորդվելով ու գործելով, Սերժիկ Բաբայանը ոչ քիչ հաջողություններ ու ձեռքբերումներ է արձանագրել պաշտոնավարման տարիներին: Նրա համոզմամբ, մարդկային ճիշտ վերաբերմունքն ավելի շատ կարևոր է այսօր բնակչի համար, ինչը և իրեն միշտ ուղեկից է եղել աշխատանքում: Շահումյանցին աճեցրած բերքն իրացնելու հոգսից այսօր, կարելի է ասել, ազատված է` հարևանությամբ <<Շահումյան Վին>> և <<Արտֆուդ>> խոշոր վերամշակող ձեռնարկություններն են: 
     Համայնքի ղեկավարի խոսքերով, գյուղի բոլոր բնակիչներն էլ հարազատ ու մտերիմ են իրեն, շատերի հետ է ընկերություն անում: Ընկերական մեծ շրջապատ ունի, շատերի հետ ընկերությունը մանկությունից է գալիս: Չի եղել դեպք, որ ընկերները նեղանան իրենից, քանի որ ընկերներին առանձնահատուկ գորովով է վերաբերվում: Հարգելով ընկերոջդ, նաև քեզ ես հարգում: Ընկերությունը շատ հաճախ մանկական գուրգուրանքի հասնող ջերմություն է պահանջում: Ընկերները միշտ կողքին են, ահա թե ինչու պարոն Բաբայանը կարողանում է համայնքի համար ավելին անել, քան պահանջվում է: Շատ հարցեր են, հատկապես` համայնքային կարևոր նշանակության, ընկերների օգնությամբ ու միջամտությամբ լուծվում: Մարդկային մոտեցում ու վերաբերմունք կա, որից շահում են շրջապատում գտնվողները, շահում է համայնքը: Համայնքի ցավոտ խնդիրներից է մշակույթի տան անբարվոք վիճակը, ինչի բավարարումը հսկայական միջոցների ներդրում է պահանջում: Մանկապարտեզի դռներն ու պատուհաններն են փոխում, աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն ընթացիկ տարում: Հիմնախնդիրների շարքում նաև ոռոգման ջրատար կիսախողովակների տեղադրումն է, որը պետք է իրականանա համայնքի միջոցներով և որոշակի ծրագրեր ներդնելով: Արվեստի դպրոցի գազաֆիկացմանև ջեռուցման աշխատանքներն արդեն սկսվել են, ամբողջական վերանորոգումը կավարտվի հաջորդ տարի: Բարեկարգման աշխատանքներ են ընթացքում կատարվելու: Աշխատանքներին ավարտ չկա, ծրագրերը շարունակվում են: Հետևողական ու նվիրված լինելու դեպքում արդյունքները միշտ էլ ուրախացնող ու գնահատելի են…
SHARE