Մարդուն, աշխատողին շահագրգռել ու խրախուսել

0
668

Որպեսզի նախաձեռնի, արարի, ավելին անելու ջանք ու ցանկություն դրսևորի

Քաղաք

Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ <<Ընկեր>>-ի հարցազրույցը թե՛, ընդհանուր առմամբ, աշխատանքային գործունեության և թե՛, մասնավորապես, ՏԻՄ ընտրությունների ու վերընտրվելուց հետո կատարվելիք գործերի, առաջնահերթ լուծվելիք խնդիրների շուրջ էր:

-Ընտրվել եմ 1999 թ.,- ասաց պարոն Խլոյանը,- աշխատել երկու շրջան` մինչև 2005-ը: 2008-ից դարձյալ ղեկավարում եմ համայնքը: Բարեկարգման լայն աշխատանք ենք տարել: Ճանապարհներն անանցանելի էին, ասֆալտապատել ենք պետական աջակցությամբ: Մասնավորապես` Սոթք, Մասրիկ գնացող ճանապարհները, որոնք այսօր արդեն հանրապետական նշանակության են` ամբողջովին բարեկարգ: Խոսքը նաև /իհարկե, ոչ ամբողջությամբ/ փողոցների մասին է, որոնք հիմնականում բարեկարգ են, իսկ պահանջվող փոսալցումները ժամանակին կատարում ենք: Ամբողջ քաղաքը մոտ 70 տոկոսով լուսավորել ենք: Էլ չեմ ասում, որ մեր մանկապարտեզները, նախակրթական համակարգը սեզոնայինից արդեն անցել են շուրջտարյա գործունեության, իսկ շենքերն ամբողջությամբ հիմնանորոգված են: Բավարար գործում են նաև երաժշտական դպրոցները: Քաղաքապետարանի շենքը տանիքից սկսած հիմնանորոգել ենք, կարգավորել ջեռուցման համակարգը: Մշակույթի տունը նորից հիմնանորոգել ենք: Այն, կարելի է ասել, համայնքային կենտրոն է, որտեղ գործում են քաղաքային և մանկական գրադարանները, մարզա-մշակութային համակարգը, երաժշտական դպրոցը, շախմատի տունը, տեղ ենք հատկացրել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար: Ունենք երաժշտական և մարզական խմբեր: Հաջողություններ այս ոլորտում շատ ունենք` մրցանակներ, գավաթներ, պատվոգրեր: Տոնական միջոցառումներն էլ պատշաճորեն են կազմակերպվում: Կանաչապատումն էլ տեղը տեղին արվում է: Շուրջօրյա աղբահանություն ենք իրականացնում, ընդ որում` անվճար:

-Խոսենք բնակչության թվից…

-Վարդենիսը 15 հազար բնակիչ ունի: Իրական, փաստացի թիվն ավելին է` մինչև 17 հազար, ինչը մարդահամարի տվյալն է: Սակայն արձանագրվող թիվը փոքր է` 13 հազար: Բանն այն է, որ շատերը, շարունակելով իրենց գյուղերում գրանցված մնալ, այստեղ են բնակվում, այստեղ էլ, բնականաբար, սովորում և աշխատում: Խնդիրն այն է, որ դոտացիան մենք ստանում ենք արձանագրվածի հաշվարկով, այսինքն` բնակչության իրական թվից պակաս: Այս հարցն իր արդարացի լուծումն է պահանջում:

-Անցնենք հիմնախնդիրներին…

-Բազմաթիվ են դրանք: Անմխիթար վիճակում բազմաբնակարան 43 շենք ունենք: 3-ի տանիքն ենք միայն կարողացել հիմնանորոգել: Մնացածի համար ակնկալում ենք կառավարության աջակցությունը: Շատ կարևոր է նաև, որ և՛ մուտքերը, և՛ բակային տարածքները նորոգվեն, որպեսզի մարդկանց ապրելու համար լիարժեք պայմաններ լինեն: Սրանք կարևոր, առաջնահերթ խնդիրներ են, որոնք առանց կառավարության աջակցության չենք կարող լուծել: Թաvardenis-volodia-khloyan-4ղամասեր կան, որ կոյուղու հետ կապված խնդիրներ ունեն: Ջրամատակարարման համակարգի պատասխանատուները, կարող եմ ասել, բացարձակ ոչինչ չեն անում. մինչև կոյուղին չխցանվի, ճանապարհները չհեղեղի` չեն մաքրի: Մինչդեռ, սպասարկումը պետք է լինի ըստ գրաֆիկի, կոյուղատարները պետք է պարբերաբար մաքրվեն, որպեսզի անցանկալի խնդիրներ չառաջանան: Բանդեր թաղամասը կոյուղացում չունի, շարունակում ենք դիմել, բայց` անօգուտ: Վերջերս մեր ուժերով այստեղ 400 մ կոյուղագիծ անցկացրեցինք, իսկ շարունակությունը 2,5 կմ ձգվում է: Եկան, տեսան և ոչինչ չանելով հեռացան: Միայն վճարներն են պարտաճանաչ պահանջում, մարդկանց դատի տալիս…

-Ջրի մասին…

-Մենք, կարելի է ասել, ջրի խնդիր չունենք: Դիմել էի, որպեսզի քաղաքացին 1000-1500 դրամ վճարի, հաշվիչ չտեղադրվի, հակառակ դեպքում ջրի ավելցուկը կարող է քաղաքում հեղեղումների պատճառ դառնալ: Մեր ջրամատակարարումն ինքնահոս է, ջրի ճնշումը` բարձր, ուստի ճիշտ կլինի ֆիքսված գումար ունենալ: Բացի այդ, Վարդենիսը սահմանամերձ գոտում է, ինչը նրա համար հատուկ կարգավիճակ է ենթադրում: Սակայն առայժմ որևէ քայլ այս ուղղությամբ չի ձեռնարկվում…

-Ի՞նչ կցանկանայիք…

-Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ բոլոր փողոցները լուսավորված, անցանելի ու բարեկարգ լինեն, որ ջրահեռացման համակարգը բնականոն գործի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հողակտորները մշակել: Իսկ ինչ մնում է բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգմանը, ապա դա անպայման առաջնահերթ պիտի արվի: Իմ քաղաքը մաքուր պահելը շատ եմ կարևորում:

-Ամենակարևորի մասին…

-Կառավարությունից կխնդրեի, որ որևէ ներդրում անելիս չմոռանան Վարդենիսը, ավելին` առաջին հերթին նրան հիշեն: Սահմանամերձ, սահմանապահ գոտի ենք, և դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Աշխատատեղերի հարցն է շատ կարևոր` կանխելու արտագաղթը: Մարդիկ հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում: Գրավոր դիմել էի կառավարություն` առաջարկելով փոխել <<Փարոս>> համակարգից օգտվելու կարգը: Այսինքն, օգնություն պետք է հատկացնել ոչ թե այն մարդուն, ով չունի կամ, ասենք, 1,5 կով ունի, այլ նրան, ով մի քանիսն ունի: Անասուն պահողին պիտի դոտացիա տալ, ինչի դեպքում տվյալ ոլորտը /կաթնատվություն, մսատվություն և այլն/ կզարգանա` դրանով շատ հարցեր ու խնդիրներ լուծելով: Այս հարցն, ըստ իս, օրախնդիրներից մեկն է, և լավ կլիներ, որ խելացի մարդիկ, իրավասու մարմիններն այս ուղղությամբ մտածեին, քայլեր ձեռնարկեին: Պիտի շահագրգռել մարդկանց` ստեղծելու, կոնկրետ գործով զբաղվելու, այլ ոչ թե հակառակը:

-Ձեր խոսքը, գնահատականը…

-Շնորհակալ եմ իմ ժողովրդին, որ իր ձայնն ինձ է տալիս, ինչին ես պատասխանում եմ իմ նվիրված աշխատանքով, ինչն ինձ պարտավորեցնում է ավելին անել հայրենի քաղաքի համար: Ժողովուրդն իմ կողքին է, ես` նրա: Մինչ այս արտադրություն եմ ղեկավարել, հիմա էլ համայնքն եմ առաջնորդում: Աշխատել ու աշխատում եմ իմ ժողովրդի համvardenis-volodia-khloyan-2ար և շարունակելու եմ ծառայել նրան` գործով, նվիրվածությամբ, անշահախնդիր: Սովորական ծառայողի ընտանիքից եմ: Պապս ջրաղացպան է եղել: Հաց տվող ժողովուրդ ենք եղել, փառք Աստծո, մեր շրջապատը դա լավ էլ գնահատում է: Վարդենիսցին կոպիտ է, բայց շատ հյուրասեր ու հյուրընկալ է: Շատ ընկերասեր է, եթե նվիրվում է, ապա մինչև վերջ: Ուղղամիտ, ազնիվ ու անկեղծ պիտի լինել: Ինձ ընկեր կարող է լինել այն մարդը, ով աջակից է իմ ժողովրդին, իմ քաղաքին: Ընտրությունից ընտրություն խոստումներ տալու փոխարեն պիտի գործ անել, աշխատել օրնիբուն: Բնակչիդ սուտ խոստումներ չպիտի տաս, անաղարտ լինես:

-Ինչ անել, ինչպիսին…

-Կիրթ, զարգացած պիտի լինել: Զարմանում եմ, եթե մարդը համապատասխան կրթություն, ղեկավար աշխատանքի փորձ չունի, ապա ինչպես կարող է համայնք, քաղաք ղեկավարել: Կարելի է, ասենք, տպավորություն ստեղծել, մարդկանց միամտացնել, բայց չէ՞ որ թացն ու չորը, ճիշտն ու սուտն, ի վերջո, իրարից զանազանվում են, մի օր ամեն ինչ ջրի երես է դուրս գալու… Չափանիշը /նշաձողը/ շատ բարձր պետք է լինի. եթե մարդն արժանի է, ապա նրան համարժեք էլ պիտի լինեն գնահատականը, վերաբերմունքը: Քաղաքապետարանի դռները բաց են բոլորի առաջ, մեզանից մարդկային մոտեցում է պահանջվում, որպեսզի յուրաքանչյուրին բավարար պատասխան տանք, դժվարին իրավիճակից ելք առաջարկենք, օգնենք, ձեռք մեկնենք: Պետք է բոլորս միասին կարողանանք  այնպիսի տնտեսվարություն անել, որպեսզի քաղաքացին լիարժեք ապրի, սոցիալական խնդիր չունենա: Առհասարակ, պիտի հարգես դիմացինիդ, որպեսզի նույնն էլ ստանաս` անկախ դիրքից, պաշտոնից: Ամենակարևորը` մարդ լինես…

-Ձեռքբերումը…

-Այն է, որ ժողովրդի սերն ու հարգանքն եմ վայելում: Հարստությունս էլ 4 դուստրերս են, բոլորն էլ` բարձրագույն կրթությամբ: Շատ կուզենայի, որ մեր երկրում կրթությունն ու առողջապահությունն անվճար լինեին:

***

Շրջելով քաղաքում և առիթ ունենալով հանդիպել այլ մարդկանց ևս, համոզվեցինք, որ քաղաքային իշխանությունն, իրոք, նպատակաուղղված է լուծելու առկա խնդիրները և հնարավորինս թեթևացնելու բնակիչների հոգսերի բեռը: Փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանը, մասնավորապես, նշեց. <<Խլոյանի հետ աշխատում եմ 2008 թվականից, բայց մեր ընկերությունը դեռևս ուսանողական տարիներից է սկիզբ առնում: Կազմակերպված, շատ լավ անձնավորություն է, ժողովրդավարական արժեքներին հավատարիմ: Համատեղ ուժերով ջանում ենք առավելագույնս օգտակար լինել մեր ժողովրդին: Համայնքին մեր ծառայության արդյունքներն ակնհայտ են, ուստի հավաvardenis-volodia-khloyan-3տացած ենք, որ ժողովուրդը ճիշտ կգնահատի և իր քվեն դարձյալ կտա արժանավոր թեկնածուի` Վոլոդյա Խլոյանի օգտին: Նա, իրոք, շատ ընկերասեր է, մարդասեր, անմիջական ու շփվող, ժողովրդին հարգող, գնահատող: Մարդկային է, դիմացինին հասկացող: Մեր քաղաքապետարանն այն բացառիկներից է, որտեղ մթնոլորտը մարդկային և հարաբերությունները մարդկային հիմքի վրա են դրված: Ազատ, անկաշկանդ մարդը կարող է գալ, դիմել և գոհ, բավարարված հեռանալ: Պիտի ասեմ, որ Խլոյանին հենց հարգում, սիրում են իր անմիջականության, ուղղամտության, մարդկային ջերմ վերաբերմունքի համար: Մենք 50 տարի ընկերություն ենք անում և ոչ մի օր չենք մոռացել մեր անցյալն ու հիշողությունները… Քաղաքն այս տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել, որոնք տեսանելի են մարդկանց և որոնցով մենք իրավամբ կարող ենք հպարտանալ: Շատ լավ, հրաշալի ծրագրեր ևս ունենք, անելիքներ, որոնց իրականացումը նոր շունչ ու ոգևորություն կհաղորդի մեր քաղաքին և նրա բնակչությանը…>>:

SHARE