Մեծ աշխատանք, մեծ նվիրում

0
13
Հաճելի բացառություն… գոնե մեր երկրի համար

Հետևողականություն
   Խոսելով Մեծամորի /Արմավիրի մարզ/ ծխախոտի կանաչ զանգվածի ընդունման տեղամասի մասին, <<Մասիս Տոբակո>> ընկերության գլխավոր տեխնոլոգ Վարդան Ամիրզատյանը տեղեկացրեց, որ այն գործում է 2003-ից: Ունի չորանոցային 32 խցիկ, այս թիվը մոտ օրերս կավելանա ևս 2-ով: Այստեղ ևս ի սկզբանե աշխատում են պայմանագրային հիմունքներով: Կանխավճարից սկսած և վերջացրած անհրաժեշտ նյութերով ու պարագաներով` ժամանակին տրամադրում են: Այն ամենով, ինչ անհրաժեշտ է ծխախոտի մշակության համար, հողի աշխատավորն ապահովվում է: 
    Այս տարի մարզում ծխախոտի մշակությանն է տրամադրված 96 հեկտար տարածք: Մեկ հեկտարի բերքատվությունը միջին հաշվով 25 տոննա է: Լինում են նաև բացառություններ, երբ ագրոտեխնիկայի ճիշտ կիրառման շնորհիվ առավելագույն` մինչև 40 տոննայի է հասցվում: Համենայնդեպս, գլխավորը որակի ապահովումն է, ինչը պահանջում է լուրջ, կանոնակարգված աշխատանք և մասնագիտական բարեխիղճ մոտեցում: 
    Տեղամասում աշխատում է 60-65 մարդ: Մեկ հեկտարի մշակությանը ներգրավված է 4-7 մարդ: Մոտ 500-700 մարդ, փաստորեն, այս ճյուղում զբաղվածություն ունի և բավարար եկամտով է ապահովված: Փորձ է արվում կիրառել նաև ճիշտ ցանքաշրջանառություն հացահատիկային մշակաբույսերով: Լավ է, որ ծխախոտը մշակվում է հացազգի բույսերից հետո: Ծխախոտագործության նկատմամբ պահանջարկը գնալով աճում է, քանի որ պայմանները ձեռնտու են, իսկ ամենակարևորը` լիարժեք լուծված է աճեցրած բերքի իրացման խնդիրը: 

***
<<Շնորհակալ ենք Վարդանյաններից` մարդկային վերաբերմունքի, ցուցաբերած օգնության ու հոգատարության համար: Մեզ անհրաժեշտ ամեն ինչով ապահովելով` սրտացավ ու որակյալ աշխատանք են ակնկալում մեզանից: Պարոն Թադևոսյանը մեր խնդիրներն իրենն է համարում, ընդառաջում է մեզ ամեն ինչով, բայց և միաժամանակ խստապահանջ ու հետևողական է: Վստահաբար կարող ենք դիմել նաև անձնական խնդիրներով` անպայման դրական վերաբերմունքի արժանանալով: Գովելի է, որ հիմնականում երիտասարդներ են ընդգրկված մեր այս աշխատանքներում>>,- ընդունման տեղամասի աշխատողների անունից ասաց Անահիտը
  Տեղամասում ծխախոտի որակի պատասխանատու Գայանեն այստեղ է հիմնադրման օրվանից: Սկսել է բանվորից, այսօր արդեն մեծ պատասխանատվություն ունի իր ուսերին, ինչը պատվով է կատարում. <<Եթե կա կարգապահություն, նվիրում, սիրում ես գործդ, ուրեմն որակն էլ ապահովված է: Բարեխիղճ աշխատանքը վստահություն է բերում, իսկ վստահության դեպքում առավել պարտավորված ես զգում քեզ: Միմյանց օգնում, ձեռք ենք մեկնում, չկա իմ ու քո` բոլորս հավասար ենք աշխատանքում: Տան ջերմությամբ ենք մոտենում մեր գործին: Վարդանյանների մարդկային վերաբերմունքից առավել ոգևորվում ու առավել որակյալ աշխատանք անում: Լավը միշտ էլ նրանց կողմից գնահատվում է…>>:
***
 Հովհաննես Կնյազյանը /Ակնալիճ/ այս ոլորտում է 2000 թվականից: Շահավետ պայմանները նրան կապել են ծխախոտագործությանը, և լավ է զգում, որ նման ընտրություն է կատարել:
  -15 հեկտար հողատարածք եմ մշակում,- ասաց ծխախոտագործը: – Հաստատված գրաֆիկով օրական 5-6 տոննա կանաչ զանգված եմ հանձնում ընդունման տեղամաս: Ծխախոտի մշակության հիմնական առավելությունն այն է, որ կանխավ օգնում են և իրացման խնդիր չունենք: Դաշտում աշխատողին օրական 5 հազար դրամ ենք վճարում, ինչը քիչ գումար չէ այսօրվա պայմաններում: 15 ընտանիք կարողանում ենք պահել, և դա` Վարդանյանների շնորհիվ: Բավարարում են ամեն ինչով, լավ աշխատանքի դեպքում խրախուսում: Եթե նրանց նման ձեռնարկատերեր շատ լինեն, ապա մեր երկրում, հավատացած եմ, բարենորոգ ու ապահով վիճակ կլինի…          
  Մի կարևոր հանգամանք` բնական աղետների դեպքում գյուղացու կրած վնասը լիովին փոխհատուցվում է: Ամենաթարմ օրինակը Արմավիրին պատուհասած դաժան կարկտահարությունն էր, ինչից նաև հիմնովին վնասվեց մոտ 20 հեկտար ծխախոտի ցանքատարածք: Տուժած ծխախոտագործները բնավ մենակ չմնացին` նրանց մինչև վերջ օգնության ձեռք մեկնվեց, ոչ մի վնաս չկրեցին և չզրկվեցին իրենց եկամտից: Սա, խոստովանենք, հաճելի բացառություն է` գոնե մեր երկրի համար:
SHARE