Մեղավորներ պետք չէ փնտրել

0
22
   Ժողովրդին ինչ-որ բանում մեղադրելն, անշուշտ, որևէ քննադատության չի դիմանում: Եթե իրավիճակն անմխիթար է երկրում, և շարունակ անհաջողություններն են մեզ հետապնդում, ապա խնդիրը հաստատապես ժողովուրդը չէ: Ժողովուրդն ամեն անգամ պատրաստ է և գնում է կռվի` հանուն իր արժանապատվության, հանուն իր ապագայի: Ժողովրդին մեղադրողները նրանք են, ովքեր դավաճանում են ժողովրդին, ովքեր թողնում են նրան մենակ, ովքեր լքում, հեռանում են… Մեր սեփական դառը փորձը հուշում է, որ մենք  պարտվում ենք, երբ հույսներս դնում ենք մեկ մարդու կամ մեկ կուսակցության, քաղաքական ուժի վրա: Կուռքերի ժամանակն անցել է, այլ ոչ թե, ինչ խոսք, առաջնորդների ժամանակը: Առաջնորդներ միշտ պետք են, բայց նրանք չպետք է լինեն մարգարեներ կամ փրկիչներ: Եկել է առաջնորդող խմբերի ժամանակը, ինչի դեպքում արդեն, հավատացած ենք, հաջողությունն անխուսափելի կլինի:  
SHARE