Մերն, ինչպես միշտ, ուրիշ է…

0
22

    Միանշանակ է այն, որ պետական համակարգը չպետք է բյուջեի հաշվին ուռճացված ծախսեր անի, վայելի, շքեղություններ թույլ տա իրեն: Խոսքը վերաբերում է և՛ շքեղ ավտոմեքենաներին, և՛ աշխատասենյակների կահավորմանը, և՛ անիմաստ գործուղումներին: Պետք է խիստ խնայողություն անել: Բոլոր քաղաքակիրթ եվրոպական երկրները ճգնաժամի տարիներին գնում են խիստ էկոնոմիայի ռեժիմով աշխատելուն: Իհարկե, այդպես պետք է անել: Մեզանում անթույլատրելի շքեղություններ` որքան ասես: Միայն չինովնիկներին սպասարկող տրանսպորտային միջոցների ծախսը հասնում է շուրջ 1,2 մլրդ դրամի: Դե, մենք այստեղ էլ յուրահատուկ ենք… 
    Պետական ապարատի պահպանումը բյուջեի վրա թանկ է նստում: Այն խլում է բյուջետային ծախսերի ավելի քան 5 տոկոսը: Ընդհանուր առմամբ, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պահպանման համար հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է ծախսել ավելի քան 62 մլրդ դրամ:  
SHARE