Մեր դեմքն ու նկարագիրը

0
22
Դիտանկյուն

     Մշակույթ ասածը միայն արվեստը, կերպարվեստն ու թատրոնը չէ, միայն կինոն չէ և այլն: Դպրոցները, գրադարանները, թանգարանները և հանրային զանազան հաստատությունները, մի խոսքով` ամեն ինչ մշակույթի հետ սերտ կապ ունի, անգամ խոսելն ու լսելը, հագնվելն ու քայլելը… Ահա թե ինչու պետությունը, անկախ իրավիճակից ու հնարավորություններից, պետք է մշտապես ուշադրություն կենտրոնում պահի այս ոլորտը և նրա զարգացման համար միջոցներ չխնայի: Չէ՞ որ մշակույթը մեր դեմքն է, և դրանով մենք պարծենում ենք: Պետք է հստակ գիտակցել, որ մշակույթն է հասարակությունը դարձնում ավելի քաղաքակիրթ, ինչը մնացած բոլոր հաջողությունների գրավականն է: Պետական խելամիտ քաղաքականության արդյունքում մշակույթի գործիչները կհասկանան, որ կապված են հասարակության հետ և պետք է նրա որոշակի կարիքները բավարարեն: Մինչդեռ, այսօր ինչի ենք ականատես` մշակույթ ստեղծողներ մեր երկրում դեռ կան, սակայն մշակույթ սպառողների թիվը աներևակայելի նվազում է: Չգիտակցել ցավալի այս իրողությունը և համապատասխան միջոցներ չձեռնարկել, նշանակում է` մշակույթի և հասարակություն միջև եղած վիհը, անջրպետն ավելի խորացնել…  
SHARE