Միայն` իրենց շահը…

0
20

  Երկրի քաղաքական վերնախավը, կոռումպացված լինելով, անկարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից: Կարևոր պոստերում հայտնվում են մարդիկ, ովքեր ոչ միայն անկարող են խնդիրներ լուծել, այլև իրենց պաշտոնեական դիրքն օգտագործում են իրենց կլանային շահերի, սեփական բիզնեսին ազատ գործունեության ճանապարհ հարթելու համար: Գործարարները սողոսկում են իշխանական օղակները, դառնում են պատգամավոր` երկիրը, պետությունը ծառայեցնելով իրենց շահերին: Երկրում կտրուկ բարեփոխումների ձգձգումն ավելի կխորացնի ճգնաժամը:

SHARE