Մնայուն արժեք

0
25

<<Ընկեր>>- 5

  Zori BalayanՈղջունում եմ ձեզ: Այս դարում որքան էլ ուզենան փոխել բոլոր սկզբունքները և համարել, որ քաղաքակրթության գերնպատակը ինտերնետն է, համացանցը, միևնույն է, ես դա գերսխալ եմ համարում: Գտնում եմ, որ թերթն է առաջին հերթին, ապա` հանդեսը, գիրքը: Մնայունը միայն սրանք են, և պատմությունն այսօր բոլոր նյութերը թերթերից, հանդեսներից ու գրքերից է քաղում: Հատկապես, որ յուրաքանչյուր ինֆորմացիա, միտք առաջին հերթին անցնում է թերթի էջերի միջով և ապա միայն պատմություն դառնում…

  Ես ձեզ նորից եմ ողջունում: Մանավանդ, որ թերթն ունի այդպիսի սուրբ անվանում, ինչպիսին Ընկերն է, այդպիսի սուրբ գաղափար, ինչպիսին Ընկերությունն է: Աստված սուրբ պահի ձեր գրիչները…

Զորի Բալայան

Գրող, հրապարակախոս

SHARE