Մոլուցք

0
35

Կարծիք կա, որ Հայաստանում մարդկանց պաշտոնամոլության չափը` համեմատած աշխարհի ցանկացած երկրի մարդկանց պաշտոնամոլության հետ, բավականին մեծ է: Ցավոք, դա այդպես է և դրա հիմնական պատճառն այն է, որ պաշտոնը մեր երկրում միայն արտոնություն է, միայն վայելք և ուրիշ ոչինչ: Հայը դրան հասնելու նպատակով ոչնչի առջև կանգ չի առնում, նրա մոլուցքի <<մոգական>> ուժն արմատախիլ է անում և ավերում իր ճանապարհին եղած բոլոր արժեքները: Քանի որ այսօր Հայաստանում վայրի կապիտալիզմ է և փողը, որպես պաշտոնի հետևանք, դարձել է սրբության սրբոց, ուստի բնավ զարմանալի չէ, որ բոլոր ճարպիկները տառապում են պաշտոնի մոլուցքով, քանզի այն ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհն է` առանց դժվարության աներևակայելի ունեցվածք կուտակելու համար:

SHARE