Մտերիմ ու հոգեհարազատ…

0
19

<<Ընկեր>>-5

Yuri Vardanyan  Մինչև օրս էլ հաճելիորեն զարմացած եմ <<Ընկեր>>թերթի զարմանահրաշ գոյությամբ: Այսօր առավել հաճելի է իմանալը, որ թերթն արդեն հինգ տարեկան է, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս եմ հղում խմբագրակազմին և, իհարկե, գլխավոր խմբագիր Ռուզաննա Մանուկյանին, որ իր նուրբ ու փխրուն կանացիությամբ ավելի տղամա՛րդ, ավելի ընկե՛ր է այս գործում…

  Ընկերությունը շատ բաներից զորեղ ու վեհ է:Միաժամանակ, շատ նուրբ ու քնքուշ զգացում է, որին պետք է շատ նուրբ ու քնքուշ էլ վերաբերվես: Ես իմ կյանքում ընկերությանը շատ մեծ տեղ եմ տալիս: Ընտանիքից հետո սրբություն համարում եմ ընկերությունը. այդպես եղել է թե՛ երիտասարդ տարիներիս և թե՛ հիմա` հասուն տարիքումս: Ընդհանրապես, իմ ընկերությունը շատ մեծ ճանապարհ է հարթել կյանքիս ուղեծրում, ես էլ իմ հերթին ընկերությանը նվիրվել եմ անկեղծ ու անմնացորդ:

  Ահա և, ընկերության հարցում այդ հստակ գիտակցումն ու ջերմ վերաբերմունքն ունենալով, բնավ պատահական չեմ համարում այն մտերմությունն ու հոգեհարազատությունը, որոնցով կապված եմ <<Ընկեր>>թերթի հետ:

  Կրկին անգամ շնորհավորելով թերթին տարեդարձի կապակցությամբ, սրտանց բազում հոբելյաններ եմ ցանկանում նրան, ինչպես նաև  մաղթում, որ ընկերների շքեղ աստղաբույլից անբաժան լինի, հետայսու առավել հարստացնի եղած և շարունակվող կենսագրությունն ու էլ ավելի ամրապնդի վաստակած հեղինակությունը…

Յուրի Վարդանյան

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

SHARE