Նահանջի ճանապարհ

0
9

Անկախ պետություն ստեղծելը գործընթաց է, երկար գործընթաց: Եվ այդ ճանապարհին առաջին քայլը պիտի լիներ մեր հոգեբանության փոփոխությունը: Պետք էր հասկանալ, որ պետություն ստեղծվում է ոչ թե խոսքերով, երգ ու բանաստեղծություն ձոնելով, այլ կոնկրետ հաշվարկներով: Այս քայլից հետո սա եմ անելու, հետո` նա…

Ե՞րբ սկսեցինք կորցնել, նահանջել… Երբ դադարեցինք հավատալ սեփական ուժերին: Մենք հաղթեցինք արցախյան պատերազմում` դուրս գալով խորհրդային պետություն կոչված հզոր կառույցի դեմ, որից աշխարհն էր սարսափում: Աշխարհը կանգնեց մեր կողքին, որովհետև մեր նպատակն արդար էր ու ազնիվ, որովհետև առաջնորդվում էինք միջազգային հանրության կողմից խրախուսվող ճիշտ գաղափարով` ազատ ապրելու իրավունքով: Հետո սկսեցինք չհավատալ մեր ուժերին ու այսուայնտեղ փրկիչներ, հովանավորներ փնտրել: Մինչդեռ մեր լավագույն հատկանիշներն ու արժեքները պետք է դնեինք մեր պետության կառուցման հիմքում:

SHARE